Մերի Դոլմազյան.

Գումարով բոլորը կհամաձայնեն նվագել, բայց էնտուզիազմը խումբն ավելի ամուր է դարձնում

24 հունիսի 2013
Մերի Դոլմազյան
Այսօր՝ ժամը 19:00-ին, Հայաստանի գրողների միության Մեծ դահլիճում տեղի կունենա «Assonance» ժամանակակից երաժշտության անսամբլի դեբյուտային համերգը: Անսամբլը ձևավորվել է բոլորովին վերջերս, մենակատարները երիտասարդներ են՝ Գոհար Առաքելյան (ֆլեյտա), Արսեն Գրիգորյան (կլարնետ), Լուսինե Հարությունյան (ջութակ), Մերի Դոլմազյան (ալտ), Շողակաթ Վարդանյան (դաշնամուր): Անսամբլի գեղարվեստական ղեկավարն է երիտասարդ կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանը: «Assonance» անսամբլի ստեղծման և վերջին օրերի Հայաստանի մշակութային կյանքի գլխավոր իրադարձություններից մեկի՝ «Նարեկացի» արվեստների փառատոնի մասին ենք զրուցել անսամբլի մենակատարներից Մերի Դոլմազյանի հետ: Մերին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորինան: Այժմ նորից այնտեղի ուսանող է. այս անգամ սովորում է կոմպոզիցիայի բաժնում: «Վարդանյան» լարային քառյակի ալտահարն է, որի կազմով էլ մասնակցել է մի շարք փառատոների: Վարպետության դասեր է ստացել աշխարհահռչակ հայազգի ալտահարուհի Քիմ Քաշքաշյանից, Դիմուտ Պոպենից, Սայմոն Ռոլանդ Ջոնսից, «Չիլինգիրյան» կվարտետից:

Վահագն Հայրապետյան, Դանիիլ Կրամեր.

Ջազը, դրա սահմաններն ու հորինված աշխարհը

13 մայիսի 2013
Վահագն Հայրապետյան, Դանիիլ Կրամեր
Երեկ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կայացավ ջազի վիրտուոզներ՝ Վահագն Հայրապետյանի ու Դանիիլ Կրամերի համատեղ համերգը, որին հաջորդեց «Live in Ekaterinburg» համատեղ ձայնասկավառակի շնորհանդեսը:

Արթուր Ավանեսով.

Մենք մի փակ շրջանի մեջ ենք, որը ոչ մի տեղից չի պատռվում

5 մարտի 2013
Արթուր Ավանեսով
Կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ Արթուր Ավանեսովը օրերս է վերադարձել ԱՄՆ-ից: Դաշնակահարը համագործակցում է «Դիլիջան» համերգաշարի կազմակերպիչների հետ և այս անգամ էլ համերգաշարի շրջանակներում հանդես է եկել Միացյալ Նահանգներում: Հենց այս համերգն էլ առիթ հանդիսացավ նրա հետ հանդիպելու, բայց զրույցը շատ ավելի ընդգրկուն ստացվեց: Համերգի, արտասահմանում ապրող և ստեղծագործող հայ կոմպոզիտորների, ամերիկահայ ալտահար Քիմ Քաշքաշյանի հետ համագործակցության, դասադուլների ու հետընտրական Կոնսերվատորիայի մասին PanARMENIAN.Net-ը զրուցել է Արթուր Ավանեսովի հետ:

Արտաշես Հովհաննիսյան.

Համաշխարհային կինոշուկայում Հայաստանի ձեռքբերումնեըը կարող են օգնել դիվանագիտական ասպարեզում

3 մարտի 2013
Արտաշես Հովհաննիսյան
Այս տարի մայիսին Երևանում կանցկացվի Ոչ կոմերցիոն ֆիլմերի 3-րդ փառատոնը: Հայաստանը դարձել է UNICA-ի ՝ Համաշխարհային ոչ կոմերցիոն կինոյի միության անդամ 2010 թվականին` Համահայկական ոչ կոմերցիոն կինոյի կենտրոնի նախագահ Արտաշես Հովհաննիսյանի ջանքերով: Արտաշես Հովհաննիսյանը 1988 թվականին ստացել է UNICA-ի ոսկե մեդալ «Դիրժորներ» 7 րոպեանոց ֆիլմի համար, իսկ 2012-ին 34 անդամ երկրների փակ քվեարկությամբ ընտրվել է UNICA-ի գերագույն մարմնի՝ Կոմիտեի անդամ: Ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոնի վերջին 3 տարվա ձեռքբերումների, հայկական ոչ կոմերցիոն ֆիլմերի առանձնահատկությունների մասին PanARMENIAN.Net-ը զրուցել է Արտաշես Հովհաննիսյանի հետ:

Կարեն Շահնազարով.

Եթե կինո եմ նկարում՝ նկարում եմ ինչ-որ մեկի, ոչ թե ինձ համար

29 հունվարի 2013
Կարեն Շահնազարով
Արմատներով ղարաբաղցի Կարեն Շահնազարովն ամբողջ կյանքն ապրել ու աշխատել է Ռուսաստանում: Չնայած դրան՝ նա չի մոռանում իր արմատերի մասին, ու, ինչպես ինքն է ասում՝ «զգում է դրանք»: Օրերս նա եկել էր Հայաստան՝ իր նոր՝ «Սպիտակ վագրը» առաջին ռազմական ֆիլմի պրեմիերային մասնակցելու համար: Այն օրը, երբ մենք զրուցեցինք ու լուսանկարեցինք ռեժիսորին, նա պաշտպանության նախարարի կողմից «Մարշալ Բաղրամյանի անվան» մեդալ էր ստացել: «Սպիտակ վագրի», Արցախի մասին ֆիլմի, հայկական կինոյի ու այլ թեմաների վերաբերյալ Կարեն Շահնազարովի պատկերացումները՝ մեր հավաքածուում:

Դմիտրի Խառատյան.

Մեծ հաճույքով նորից կնկարահանվեի հայկական կինոյում

24 հունվարի 2013
Դմիտրի Խառատյան
Երևանում է հայրական կողմից ծագումով հայ, ՌԴ վաստակավոր և ժողովրդական արտիստ Դմիտրի Խառատյանը: Հայկական ազգանունով, սլավոնական արտաքինով 53-ամյա դերասանը դեռ 16 տարեկանում պնդել է, որ խորհրդային անձնագրում իր ազգության դիմաց նշվի հայ: ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի պատվիրակության կազմում նա այսօր այցելեց Մատենադարան: Ցուցասրահ մտնելուն պես դերասանը հրաժարվեց որևէ հարցի պատասխանել` նշելով, որ ձեռագրերին ծանոթանալու նպատակով է եկել:

Վարդան Պետրոսյան.

Ես դերասան չեմ

4 դեկտեմբերի 2012
Վարդան Պետրոսյան
Դեկտեմբերի 19-ին Վարդան Պետրոսյանը Երևանում վերջին անգամ հանդես կգա «Պարոնայք 50-50» ներկայացմամբ: Այն հայ հանդիսատեսի դատին է հանձնվել հուլիսի 23-ին: Վարդան Պետրոսյանը համաձայնեց PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ ամփոփել խաղաշրջանը և ոչ միայն...

Էմին Պողոսյան.

Միլանում աշխատելու բազում առաջարկներ եմ ստացել, բայց չեմ շտապում որոշում կայացնել

1 դեկտեմբերի 2012
Էմին Պողոսյան
Հոկտեմբերի 7-ին և 8-ին վարսահարդար-ոճաբան Էմին Պողոսյանը մասնակցել է Եվրոպայում վարսահարդարների և դիմահարդարների ամենագլխավոր մրցույթներից մեկին` OMC Hairworld 2012 աշխարհի բաց առաջնությանը, որն այս տարի անցկացվում էր 36-րդ անգամ Միլանում: 56 պետություններից ներկայացած 1100 մասնակիցների թվում Էմին Պողոսյանը միակն էր այս տարի, որ ներկայացնում էր Հայաստանը: «Afro Total Look» անվանակարգում նա հեղինակավոր ժյուրիի բարձրագույն գնահատականն է ստացել` արժանանալով ոսկե մեդալի և օլիմպիական չեմպիոնի կոչման:

Ռիշար Գալիանո.

Ազնավուրը շատ ճշգրիտ մարդ է և գիտի՝ ինչ է ուզում

29 նոյեմբերի 2012
Ռիշար Գալիանո
Աշխարհահռչակ ակորդեոնահար Ռիշար Գալիանոն երեկ գիշեր ժամանեց Երևան: Նա եկել է մասնակցելու Հայաստանի պետական կամերային նվագախբի 50-րդ հոբելյանական համերգաշրջանի գալա համերգին և անակնկալ է պատրաստել հայ ունկնդրի համար:

Հախնազարյան եղբայրներ.

Երբեք չենք վախեցել հայտնի ծնողների ստվերում մնալու հեռանկարից

26 նոյեմբերի 2012
Հախնազարյան եղբայրներ
Տաղանդավոր ծնողների երեխաներից քչերն են, որ կարողանում են խուսափել հայտնի ծնողների ստվերում մնալուց, երբ շարունակում են նրանց գործը: Հայտնի դաշնակահարուհի Գայանե Հախնազարյանի և ոչ պակաս հայտնի ջութակահար Սուրեն Հախնազարյանի տղաները` Նարեկն ու Տիգրանը, վաղուց արդեն ինքնուրույն գործունեություն են ծավալում: Եղբայրներն ասում են, որ իրենց այդ հայտնի մտայնությունը չի վերաբերում: Տիգրանը Կոմիի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժորն է, աշխատել է 20-ից ավելի նվագախմբերի հետ: Նարեկը Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիր է, աշխատել է 50-ից ավելի նվագախմբերի հետ: Նրանք այս օրերին Հայաստանում են, և սիրով պատասխանեցին PanARMENIAN.Net ի թղթակցի հարցերին:
---