2012-ի ընտրությունները՝ նախընտրական քարոզարշավի երեքական ֆավորիտները, միջակները և աուտսայդերները

2012-ի ընտրությունները՝ նախընտրական քարոզարշավի երեքական ֆավորիտները, միջակները և աուտսայդերները

Ապրիլի 8-ին Հայաստանում պաշտոնապես մեկնարկում է նախընտրական քարոզարշավը

Նախօրեին Հայաստանում ավարտվել է ԿԸՀ-ում քաղաքական ուժերի համամասնական ցուցակների ընդունումը, որոնք ցանկանում են մասնակցել մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Նախընտրական քարոզարշավի մեջ մտել են ութ քաղաքական կուսակցություններ և մեկ նախըտրական դաշինք՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ): Ընտրություններին մեծամասնական համակարգով առկա 41 ընտրատարածքներում ցանկացել են մասնակցել 180 թեկնածուներ:

PanARMENIAN.Net - Թեկնածուների գրանցման վերջին ժամկետն ապրիի 1-ն, իսկ արդեն ապրիլի 8-ն պաշտոնապես մեկնարկում է նախընտրական քարոզարշավը:

Եթե ղեկավարվել սպորտային տերմիններով, ապա նախընտրական քարոզարշավի մասնակիցներին կարելի է բաժանել երեք պայմանական խմբերի՝ ֆավորիտներ, միջակներ և աուտսայդերներ: Միաժամանակ, յուրաքանչյուր խմբի մեջ մտնելու են 3-ական քաղաքական ուժեր, իսկ առաջին վեցնյակը (ֆավորիտներ և միջակներ), հավասար բաժանվելու է՝ 3 իշխանամետ և 3 ընդդիմադիր ուժեր:

Ֆավորիտների թվին կարելի է դասել իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ), նրա կոալիցիոն գործընկերոջը՝ «Բարգավաճ Հայաստանին», ինչպես նաև արմատական ընդդիմությանն ի դեմս ՀԱԿ-ի:

ՀՀԿ համամասնական ցուցակը մասնակիցներից ամենախոշորն է՝ 253 մարդ, այն գլխավորում են Հայաստանի նախագահ և կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այս տարվա ընտրություններում ՀՀԿ ցուցակի տարբերությունն այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների և «նորահայտ» հանրապետականների մեծ թիվն է, ինչպես նաև դրանում խոշոր օլիգարխների բացակայությունը:

Շատ փորձագետների կարծիքով, ՀՀԿ-ն գալիք ընտրություններում գլխավոր ֆավորիտն է, և հաշվի առնելով կուսակցության հզոր ֆինանսական և վարչական ռեսուրսները, հավակնում է հաղթանակի ինչպես համամասնական ընտրակարգով, այնպես էլ մեծամասնական շրջանների մեծամասնությունում, որտեղ նրա շահերը պաշտպանելու են խոշոր օլիգարխները և համամասնական ցուցակ չմտած անձինք:

Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է 165 հոգուց կազմված ցուցակով, որը գլխավորում են կուսակցության առաջնորդ և խոշոր ձեռնարկատեր Գագիկ Ծառուկյանը, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը և քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:

ՀՀԿ գլխավոր նպատակը, որը վերջին ժամանակները սկսել է իշխող կուսակցությունում ընդդիմադիր վարքագիծ դրսևորել, իր դիրքերի ամրապնդումն է առաջին հերթին հանրապետականների հաշվին, ՀՀԿ «կրտսեր եղբոր» կերպարից դուրս գալու փորձը:

Ֆավորիտների շարքում երրորդը ընդդիմադիր ՀԱԿ-ն է, որը պետք է որպես ընդդիմադիր դաշինք հաղթահարի ոչ թե 5-տոկոսանոց արգելքը, ինչպես այլ կուսակցությունները, այլ 7: ՀԱԿ ցուցակը, կազմված 117 հոգուց, գլխավորում են Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Հայաստանի Ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Կարելի է նշել նաև ցուցակում ընդդիմադիր օլիգարխների` Խաչատուր և Սարիբեկ Սուքիասյաններ եղբայրների բավական բարձր տեղերը (10 և 12), որոնցից մեկն իր թեկնածությունն առաջադրելու է մեծամասնական ընտրակարգով թիվ 10 ընտրատարածքում: Թեև վերջին ժամանակները բնակչության ընդդիմադիր զանգվածներում նկատվում են ՀԱԿ-ից հիասթափության նշաններ, սակայն ՀԱԿ-ը նախկինի նման համարվում է գլխավոր ընդդիմադիր ուժը և հայտարարում ապագա խորհրդարանում մեծամասնության հասնելու և դրա օգնությամբ նախագահ Սերժ Սարգսյանի իմպիչմենտի գործընթացն իրականացնելու մտադրության մասին:

Միջակների առաջին խմբում ընդդիմադիր ճակատի ևս մեկ ներկայացուցիչ է, հայկական ավանդական կուսակցություններից մեկը՝ ՀՅ Դաշնակցությունը: 85 հոգուց կազմված կուսակցության ցուցակում առաջին հորիզանականն են զբաղեցնում ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, արտաքին կապերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Արմեն Ռուստամյանը, խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: Պետք է նշել, որ կուսակցությունը զգալիորեն նորացրել է իր ցուցակը, և ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ներկա կազմի գրեթե կեսը չի մտել այդ ցուցակի մեջ:

Կուսակցությունն ունի կողմնակիցների իր կայացած թիվը, որը, ամենայն հավանականությամբ, կլուծի ապագա խորհդարան մտնելու խնդիրը, սակայն հազիվ թե կարողանա այստեղ դառնալ առաջատար ուժ:

Ավելի պրոբլեմատիկ են մեկ այլ ընդդիմադիր կուսակցության՝ «Ժառանգության» և կոալիցիոն «կրտսեր» գործընկերոջ՝ «Օրինաց երկրի» խորհրդարան մտնելու շանսերը:

«Ժառանգությունն» ընտրությունների նախաշեմին միավորվել է մեկ այլ ընդդիմադիր կուսակցության՝ «Ազատ դեմոկրատների» հետ: «Ժառանգությունը» և «Ազատ դեմոկրատները» սկզբից ցանկանում էին ընտրությունների գնալ որպես նախընտրական դաշինք, սակայն, հավանաբար հասկանալով 7-տոկոսանոց արգելքի հաղթահարման բարդությունը, «դեմոկրատներին» ուղղակի ընդգրկել են «Ժառանգության» ցուցակի մեջ: 73 հոգուց կազմված ցուցակը գլխավորում են «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Կոկոբելյանը, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»):

Պետք է նշել, որ «Ժառանգության» ցուցակը մեծ զարմանք է հարուցել «հասարակական հատվածի» ներկայացուցիչների առատությամբ, կուսակցության ականավոր պատգամավորների ցածր տեղերով, ինչն հանգեցրել է դժգոհության և նույնիսկ կուսակցության կազմից մի շարք անվանի անդամների դուրս գալուն:

Թեև, շատ փորձագետների կարծիքով, «մեծ վեցնյակից» ամենաքիչ շանսերն ունի «Օրինաց երկիրը», սակայն ցուցակի մեծությամբ կուսակցությունը զիջում է միայն ՀՀԿ-ին՝ 178: «Օրինաց երկրի» համամասնական ցուցակը գխավորում են Ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանը, խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը և ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը:

Գալիք ընտրություններում կուսակցության հնարավոր բարդությունները բացատրվում են «Օրինաց երկրի», մասնավորապես նրա առաջնորդ Արթուր Բաղդասարյանի պահվածքով 2008-ի ընտրություններից հետո: Դրանց մասնակցելով որպես ընդդիմադիր թեկնածու՝ նա հետագայում անցավ իշխանության կողմը՝ առաջացնելով նրանց հետ դավադրության մասին լուրեր:

Ապագա ընտրությունների «աուտսայդերների» եռյակի մեջ մտնում են Հայաստանի Ժողովրդավարական կուսակցությունը, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը և «Միավորված հայեր» կուսակցությունը: Ամենայն հավանականությամբ, այդ կուսակցությունները ղեկավարվում են օլիմպիական կարգախոսով՝ «Գլխավորը հաղթանակը չէ, գլխավորը մասնակցությունն է», ուրիշ ոչնչով չի կարելի բացատրել նրանց մասնակցությունը մայիսյան ընտրություններին:

45 հոգուց կազմված ՀԺԿ ցուցակը գլխավորում են կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ակադեմիկոսներ Լենսեր Աղալովյանը և Արմեն Հովսեփյանը: Կոմկուսի ցուցակը (75 մարդ), գլխավորում են ՀԿԿ կենտկոմի քարտուղար Ռուբեն Թովմասյանը, Հայաստանի Պրոգրեսիվ կոմկուսի առաջնորդ Վազգեն Սաֆարյանը, Երևանի քաղաքկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: «Միավորված հայերի» ցուցակը (29 մարդ) գլխավորում են կուսակցության ղեկավար Ռուբեն Ավագյանը, Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի ամբիոնի վարիչ Գուրգեն Հովսեփյանը, ինժեներ և իրավաբան Գայանե Անդրեասյանը:

Ինչ վերաբերվում է գալիք ընտրություններում այդ կուսակցությունների շանսերին, ապա նրանց կողմից նույնիսկ 1-տոկոսանոց արգելքը հաղթահարելը մեծ հաջողություն կլինի նրանց համար:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---