Հայկական ընտրություններ 2012. Մարտի դաշտը՝ Facebook

Հայկական ընտրություններ 2012. Մարտի դաշտը՝ Facebook

PanARMENIAN.Net-ը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին որոշել է ուսումնասիրել, թե ինչպես են օգտագործում Հայաստանում նախընտրական քարոզարշավի մասնակիցներն այն հնարավորությունները, որոնք նրանց տրամադրում է ինտերնետը, մասնավորապես Facebook-ը:

Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանի ուժերն ակտիվացրել են իրենց գործունեությունն ինտերնետում, մասնավորապես, Facebook-ում: Ինտերնետի դերն աճելու ապացույցը դարձել է մի շարք կուսակցությունների կողմից իրենց նոր կայքերի ներկայացումը, որոնք ավելի ինտերակտիվ են դարձել, ապահովում են սոցցանցերի հետ կապի հնարավորություն, թեթևություն շփման մեջ և ժամանակից դիզայն: Բանը հասել է նրան, որ նույնիսկ Հայաստանի Կոմկուսը, որը հիմնականում միավորում է ավագ սերնդի մարդկանց, Facebook-ում էջ է բացել: Իսկը ժամանակն է բղավել ինչպես «Անորսալի վրիժառուները» ֆիլմում՝ «Կարմիրները Facebook-ում»:

PanARMENIAN.Net - Հատուկ ուշադրության են արժանի այն թեժ բանավեճերը, որոնք ծավալվում են Facebook-ում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջև, այդ թվում բավական բարձրաստիճան անձանց:

PanARMENIAN.Net ը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին որոշել է ուսումնասիրել, թե ինչպես են օգտագործում Հայաստանում նախընտրական քարոզարշավի մասնակիցներն այն հնարավորությունները, որոնք նրանց տրամադրում է ինտերնետը, մասնավորապես Facebook-ը: Այս դժվար գործում մեզ օգնել են տեղեկատվական անվտանգության ոլորտի անվանի հայ մասնագետներ, բոլգերներ, քաղաքական տեխնոլոգներ:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ և բլոգեր Տիգրան Քոչարյանի խոսքով, քաղաքական ուժերը սկսել են օգտագործել ինտերնետը, սոցիալական ցանցերը, բլոգերը, քանի որ հասկացել են, որ բնակչության զգալի մասը, մասնավորապես, երիտասարդությունը, տեղեկատվություն է վերցնում այստեղից՝ չվստահելով հեռուստատեսությանը կամ թերթերին: «Այստեղ կարելի է ավելի հեշտ գտնել աղբյուրները, նույն խնդրի վերաբերյալ տարբեր կարծիքներ, և մարդու համար ավելի հեշտ է ձևավորել իր սեփական կարծիքը»,- ասել է նա:

Միաժամանակ նա բավական քննադատաբար է վերաբերվել Facebook-ում քաղաքական ուժերի գործողություններին. «Իմ կարծիքով, այն, ինչ հիմա կատարվում է Facebook-ում, սոցիալական ցանցերում և բլոգերում, անիմաստ և անողոք պատերազմ է, որը հաճախ գնում է ոչնչացման: Կուսակցությունները դեռ չեն հասկանում, որ Facebook-ում մարդկանց քանակն ընդունակ չէ ազդել քվեարկության ընդհանուր կառուցվածքի վրա: Սովորաբար սոցցանցերում և բլոգերում գտնվում են մարդիկ, ում սոցիալական կարգավիճակը և կրթության մակարդակն ավելի բարձր է, քան միջինում Հայաստանում, և այդ մարդիկ վաղուց արդեն ձևավորել են իրենց տեսակետը: Ուստի սոցցանցերը որպես համոզելու միջոց օգտագործելու փորձերը դեռևս անհասկանալի են ինձ համար, քանի որ դա իրականում չի գործում»:

«Ի՞նչ են անում կուսակցությունները. մշտապես ինչ-որ հարցումներ են անցկացնում, օգտագործվում են կեղծ օգտագործողներ, տպավորություն է ստեղծվում, որ տվյալ կուսակցությունն ինտերնետում ամենալավն է և ամենաուժեղը: Միակ տեխնոլոգիան, որն օգտագործվում է, բողոքել համապատասպան մարմիններին քվեարկության արդյունքները հայտարարելուց հետո, որպեսզի ասել «տեսեք, ամենուր, որտեղ կա տեղեկատվության և քվեարկության ազատություն, որտեղ ազատության մակարդակը բարձր է, այսինքն ինտերնետում, մենք հաղթել ենք և զբաղեցրել բարձր տեղեր, իսկ Հայաստանում ինչ-որ բան այնպես չէ, կեղծել են, անարդար քվեարկություն անցկացրել»,- հավելել է Քոչարյանը:

Քոչարյանը նշել է, որ Հայաստանում Facebook-ում գրանցված է շուրջ 300 հազար մարդ, ընդ որում ակտիվ զանգվածը չի գերազանցում 50 հազարը: «Բայց 50 հազարի կարծիքը, նույնիսկ նրանց ձայները պետք չէ ընդունել որպես որոշիչ, հաշվի առնելով, որ Հայաստանում պաշտոնական տվյալներ կան 2,5 մլն ընտրողներ»,- ասել է նա:

Ինչ վերաբերվում է առանձին կուսակցություններին, Քոչարյանը նշել է, որ Facebook-ում շատ ակտիվ են «Բարգավաճ Հայաստանը», Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Ժառանգությունը» «Ազատ դեմոկրատների» հետ կոալիցիայով: Նրանք տարբեր կոնցեպտներ ունեն: ԲՀԿ-ն ողջ ուժերով փորձում է ապացուցել, որ նա առաջինն է ամեն տեղ, որովհետև հաճախ փորձում է հաղթել բոլոր հնարավոր քվեարկություններում թե սոցիալական ցանցերում, թե տարբեր կայքերում: ՀՀԿ-ն ավելի պահպանողական մոտեցում ունի, և նկատելի է, որ միակ աչքի ընկնող դեմքն այս քարոզչության մեջ, ով ավելի ոչ ստանդարտ մոտեցում է հանդես բերում, կրթության նախարար Արմեն Աշոտյանն է»,- հայտարարել է նա:

Դրա հետ կապված Քոչարյանը հավելել է, որ տպավորություն է ստեղծվում, որ Աշոտյանն իր վրա վերցրել է ՀՀԿ PR-ի ողջ բեռը, և ինտերնետում ենթարկվում է հիմնական հարձակումներին մրցակից կուսակցությունների և կազմակերպությունների կողմից: Նա նաև շոշափել է կրթության նախարարի աղմկահարույց բանավեճերը որոշ կուսակցությունների ներկայացուցիչների հետ (մասնավորապես ԲՀԿ, խմբ. դիտ.), նշելով. «Իմ կարծիքով, նկատելի էր, որ նախարարի մոտեցումներն ավելի ստեղծագործական են, հետաքրքիր և ինտելեկտուալ, քան պատասխանները, որոնք ուղեկցվում էին վիրավորանքներով»:

Ինչ վերաբերվում է «Ժառանգության» կողմից Facebook-ն օգտագործելուն, ապա փորձագետը նշել է. «Ժառանգությունն» ավելի շուտ հանդես է գալիս ոչ թե որպես մեկ միասնություն, այլ առանձին անհատների միջոցով, և կարելի է նշել, որ շատ հայտնի է և նկատելի Facebook-ում Ստեփան Սաֆարյանը: Կարելի է նշել նաև այն, որ նրանք սկսել են օգտագործել Facebook-ի խորհրդանիշները, տարբեր «լայքեր» իրենց պաստառներում: Դա նաև առաջին միությունն է, որն իր շարքեր է բերել հասարակական հատվածի մադկանց, օրինակ, բավական հայտնի բլոգեր Իզաբելլա Աբգարյանին, որը նույնպես հետաքրքրիր և անսովոր քայլ է»:

Միաժամանակ Քոչարյանը շատ հոռետեսորեն է գնահատել սոցցանցերի և ինտերնետի ազդեցության հնարավորությունը քվեարկության արդյունքների վրա. «Իրականում առայժմ վաղ է դատել Facebook-ով և ընդհանրապես ինտերնետով, թե քվերակությունն ինչ արդյունքներ կունենա: Facebook-ը մինչև հիմա մնում է օպերատիվ տեղեկատվության և ապատեղեկատվության և դրանց տարածման գլխավոր միջոցը: Ես կարծում եմ, որ հիմնականում Facebook-ն ընտրությունների ժամանակ կկատարի հարթակի դեր, որտեղ մարդիկ կգրեն խախտումների մասին ընտրությունների ժամանակ և այն մասին, թե ինչ կլինի դրանից հետո»:

Քոչարյանը համոզված է, որ ավելի հետաքրքրիր կլինի հետագա ընտրություններում, «երբ, իմ կարծիքով, ողջ քաղաքական դաշտը ներկա կլինի ինտերնետում: Ամենայն հավանականությամբ, նույնիսկ նախագահական ընտրություններում ավելի հետաքրքիր կլինի, քանի որ այն ամենը, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, գալիք նախագահական ընտրությունների նախապատրաստությունն է»:

Facebook-ի դերի հարցում Տիգրան Քոչարյանի հետ համաձայն չէ տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ և անվանի բլոգեր Սամվել Մարտիրոսյանը: «Որքան մոտենում են ընտրությունները, այնքան քաղաքական ակտիվությունն աճում է: Հիմնականում քաղաքական ուժերն օգտագործում են երկու հիմնական հարթակներ՝ Facebook և Youtube, որը հանդես է գալիս ոչ թե որպես ինքնուրույն հարթակ, այլ վիդեհամալրում Facebook-ին: Իսկ Facebook-ը գրեթե դարձել է մենատիրական քարոզչական հարթակ: Հաշվի առնելով այն, որ այստեղ առկա են շուրջ 300 հազար օգտագործողներ Հայաստանից, հիմնականում սոցիալապես և քաղաքականապես ակտիվ քաղաքացիներ, ապա բավական հարմար տեղ է քարոզչություն անցկացնելու համար»,- հայտարարել է նա PanARMENIAN.Net ի թղթակցին:

Ինչ վերաբերվում է քաղաքական ուժերի կողմից ինտերնետը և սոցիալական ցանցերն օգտագործելուն, ապա Մարտիրոսյանն ասել է. «Այսօրվա դրությամբ կարելի է ասել, թե ով է ամենից վատ օգտագործում ցանցային հարթակները: Եթե չխոսել լիակատար աուտսայդերների մասին, ապա ամենավատը «Օրինաց երկրի» գործերն են: Կուսակցությունը ցանցում ավելի շատ օբյեկտ է, քան սուբյեկտ: Մնացած բոլոր քաղաքական ուժերն ակտիվորեն ընդգրկված են ցանցային «խաղերի» մեջ: Առայժմ կարելի է փաստել, որ «Բարագավաճ Հայաստան» կուսակցությունը և ՀՀԿ-ն առավել ակտիվ են ցանցում իրենց տարբեր դրսևորումներով: ՀԱԿ-ը տառապում է իր շարքում փակվելու սինդրոմով և ստեղծել է բավական մեծ, բայց ուրիշների կողմից քիչ կարդացվող օղակ: «Ազատ դեմոկրատները» և «Ժառանգությունը» այդքան շատ չեն ցանցում, բայց «Ժառանգությունը» բավական մեծ աջակցություն է վայելում ոչ կուսակցական մասնակիցների կողմից: Դաշնակցությունն ունի երկրպագուների իր կայուն օղակը, առայժմ կուսակցությունը որպես առանձին միավոր ընդհանուր առմամբ այդքան ակտիվ չէ»:

Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը նույնպես նշել է սոցցանցերի աճող դերը Հայաստանի ընտրական գործընթացներում: «Կարծում եմ, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում սոցիալական ցանցերը և ինտերնետն ավելի ակտիվ կլինեն և ավելի մեծ ազդեցություն կունենան էլեկտորատի վրա, քանի որ քվեարկելու է այն սերունդը, որն ուղղակի ապրում է ինտերնետում, նրանցից շատերը հեռուստացույց չեն դիտում»,- նշել է նա:

Կարեն Քոչարյանի խոսքով, Հայաստանում ինտերնետը սկսել է զարգանալ 2008-ի մարտի 1-ից հետո, «երբ բոլոր ԶԼՄ-ները, այդ թվում թերթերը փակ էին, և մարդիկ սկսեցին իրենց համար որոնել այլընտրանքային ԶԼՄ-ներ, գտան դրանք և «կախվածության մեջ ընկան» դրանցից»:

Ինչ վերաբերվում է այն հարցին, թե նախընտրական քարոզարշավի մասնակիցներից ով է ամենալավն օգտագործում քաղաքական պայքարում Facebook-ը, փորձագետը նշել է. «Ընդհանրապես օգտագործում են «Ժառանգությունը», ՀՀԿ-ը, ԲՀԿ-ը և ՀԱԿ-ը: «Օրինաց երկիրն» ընդհանրապես չի օգտագործում, իսկ Դաշնակցությունը՝ առանձին անձնավորությունների մակարդակով, օրինակ շատ ակտիվ է Սպարտակ Սեյրանյանը»:

Որպես Facebook-ի օգտագործման հաջող օրինակ նա նշել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին (ՀՀԿ) և Ստեփան Սաֆարյանին («Ժառանգություն»): «Արմեն Աշոտյանը Facebookում նյուսմեքեր է դարձել, բնականաբար նա լավ է օգտագործում Facebook-ը: Նա բաց է աշխատում, նրա պատին գրում են բոլոր ցանկացողները, դնում են նրա համար ոչ հաճելի նյութեր, բայց նա բաց է աշխատում: Դա ապագան է, դա աշխարհում, մասնավորապես Հայաստանում քաղաքական պայքարի ապագան է»,- ասել է Քոչարյանը:

Քաղաքական տեխնոլոգը նաև շոշափել է կրթության նախարարի և այլ քաղաքաղական ուժերի ներկայացուցիչների վեճերի թեման Facebook-ի նրա էջում, հայտարարելով, որ դա չի կարող բացասական ազդեցություն ունենալ Աշոտյանի քաղաքական վարկանիշի վրա: Նա նշել է, որ Հայաստանում հասարակ քաղաքացիների համար պաշտոնյան անհասանելի է, և «այն, որ նա կարող է գրել և շփվել պաշտոնյայի հետ նրա պատին, ամեն դեպքում Հայաստանի հասարակ քաղաքացու համար հաճելի է: Ի տարբերություն անվանի հրեական անեկդոտի, հաճելի նստվածք է մնում»:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---