Կառավարությունը ռիելթորներին դեպի «ստվեր է» մղում

Կառավարությունը ռիելթորներին դեպի «ստվեր է» մղում

«Սև ռիելթորները» Հայաստանում բավականին կավելանան, եթե կառավարությունը չհրաժարվի ՀՀ «Արտոնագրային վճարների մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններից

Ժամանակակից տնտեսական բառարանում կա «սև ռիելթոր» հասկացությունը, որը որպես կանոն միայնակ է աշխատում և չունի համապատասխան արտոնագիր, նա առաջարկում է գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեություն և հաճախ չի կարող երաշխավորել իր պարտավորությունների կատարումը: Այնպես որ, նման «սև ռիելթորների» քանակը Հայաստանում բավականին կշատանա, եթե կառավարությունը չհրաժարվի ՀՀ «Արտոնագրային վճարների մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններից:

PanARMENIAN.Net - Այդ փոփոխություններով նախատեսվում է, որ վերոնշյալ գործունեության համար արտոնագրային վճար վճարողները, անկախ գործունեության արդյունքից, ամսական վճարելու են 60 000 դրամ: Հարկադրման այդ փոփոխությունը վերաբերում է նաև գործունեության հետևյալ տեսակներին՝ առևտրային գործունեություն, որն իրականացվում է խանութների, տաղավարների միջոցով, որոնց առևտրային մակերեսը չի գերազանցում 30 քմ, առևտորի բարելավմանն ուղղված գործունեությունը, հասարակական սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը, ավտոտրանսպորտային գործունեությունը, վարսավիրական ծառայությունների մատուցումը, ֆոտոլաբորատորիաների գործունեությունը, ավտոտեխսպասարկման կայանները, բենզինի ու դիզվառելիքի մանրածախ վաճառքը, ավտոկայանատեղիները, ձկնբուծական գործունեությունը, օտարերկրյա արժույթի առքն ու վաճառքը, խաղատների կազմակերպումը, դրամական շահումով խաղարկային ավտոմատների շահագործումը, համակարգչային խաղերի կազմակերպումը, տեսաձայնագրիչների ու տեսասկավառակների վարձույթը:Դա ամենևին շահավետ չէ ռիելթորների ընկերությունների համար, որոնք այդ դրույքաչափը «անիրատեսական» են համարում կամ ընդունելի միայն ֆիզիկական անձանց համար: Ուստի Հայաստանի ռիելթորների և գնահատորղների միությունը «60 000-ին դեմ» հասարակական նախաձեռնության շրջանակներում դիմել է հայտարարությամբ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին և կառավարությանը կից Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին: Մասնավորապես, ռիելթորները կոչ են անում իշխանություններին կատարել իրենց խոստումը՝ աջակցել, ոչ թե խոչընդոտել փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, թեթևացնելով վարչական հարկադրման բեռը:

Նշված ոլորտում աշխատում է մոտ 200 ընկերություն, որոնց աշխատակիցների միջին քանակը 10-15 մարդ է, որոնց համար գործատուն արդեն իսկ պետք է վճարի ամսական 60 000 դրամ անկախ մասնագիտական հմտություններից՝ լինի դա միջնորդ թե հավաքարար: Ռիելթորների միության ներկայացուցիչներին վրդովեցնում է այն փաստը, որ օրենքը չի քննարկվել իրենց հետ, հաշվի չեն առնվել մասնագետների կարծիքները, ավելին, օրենսդիրները բացատրություններ չեն տալիս փոփոխությունների վերաբերյալ, ինչը վկայում է օրենքի անկատարության մասին:

Ռիելթորի գործի յուրահատկությունն այն է, որ տևական ժամանակ, օրինակ, 6 ամիս բրոքերը կարող է աշխատել և միայն 7-րդ ամսում գործարք կնքել ու ստանալ իր միջնորդավճարը: Ողջ այդ շրջանում հարկատուի համար, ի դեմս ռիելթորական ընկերության, միանշանակ ընդունելի չէ հարկ վճարել եկամտի բացակայության պայմաններում: Դա մի շարք խնդիրներ կառաջացնի, այն է՝ աշխատատեղերի կրճատում, ընկերությունների գործունեության դադարեցում, արդյունքում մենաշնորհների առաջացում, կոռուպցիոն ռիսկերի աճ, ներդրումների կրճատում: Գլխավորը, ոլորտում կտրուկ կավելանա ստվերային հատվածը, երբ բրոքերները ուղղակի կվերածվեն «սև բրոքերների» և կաշխատեն ապօրինի: Այս ամենն այն դեպքում, երբ շինարարության ոլորոտը դեռ չի վերականգնվել ճգնաժամից հետո և նույնիսկ առկա են նրա ծավալների նվազման աննշան միտումներ՝ առաջիկա տարիներին կառույցների կրճատման ֆոնի վրա:

Միաժամանակ ռիելթորները դեմ չեն շրջանառության հարկման կիրառմանը կառավարության նույն հարկային փաթեթի շրջանակում, սակայն, մի պայմանով, որ շեմը փոխվի, քանի որ, ինչպես հավաստիացրեց անշարժ գույքի գործակալության երևանյան բորսայի տնօրեն Արտյոմ Պրիբլինսկին, ռիելթորական ընկերություններում շրջանառության շեմը շատ հեռու է 58 մլն դրամից:

Ըստ նոր օրենքի, տարեկան մինչև 58 մլն 350 հազար դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսի ներկայացուցիչներն այսուհետ կվճարեն շրջանառության հարկ՝ ազատվելով ավելացված արժեքի հարկից ու եկամտահարկից: Դրանից հետևում է, որ եթե այժմ փոքր ու միջին բիզնեսը տարեկան հարկային մարմիններին 16 հաշվետվություն է ներկայացնում, ապա այս փոփոխություններից հետո կներկայացնի ընդամենը 4: ՓՄՁ ներկայացուցիչները ընտրության հնարավորություն կստանան, այսինքն, կկարողանան պահպանել հարկադրման նախկին տարբերակը, թե նորը՝ շրջանառության հարկը:

Շրջանառության հարկի դրույքաչափը առևտրի ոլորտի համար կկազմի 3,5 տոկոս, նոտարական գործունեության համար՝ 20 տոկոս:

Փոփոխությունները չեն թեթևացնի հարկային բեռը: Թեև հարկային դրույքաչափերը նվազում են, սակայն, քանի որ հարկադրվելու է ոչ թե շահույթը, այլ ողջ շրջանառությունը, ապա իրականում ձեռնարկությունները կշարունակեն նույն քանակի հարկեր վճարել:

Նման փոփոխություններ են ձեռնարկվել կառավարության կողմից բարելավելու համար գործարար միջավայրը: Շեշտը դրվում է նրա վրա, որ բարենպաստ պայմաններ ստեղծվեն ՓՄՁ համար: Միաժամանակ նոր փոփոխությունները, դրան ուղղված միջոցառումներից բացի, մի շարք խստացումներ են պարունակում: Կխստացվեն առանց փաստաթղթերի ապրանքի առաքման համար տուգանքները: Պարտադիր կդառնա մակնշումը գարեջրի, մրգային հյութերի, հանքային ու գազավորված ըմպելիքների փաթեթավորման վրա: Ընդլայնվել է նաև այն ապրանքների ցանկը, որոնք ենթակա են ակցիզային հարկադրման, մասնավորապես, ցանկում ընդգրկվել են քսայուղերը:

Եվ թեև «սև ռիելթորը» ամենևին էլ պարտադիր չէ, որ խաբեբա, խարդախ կամ գործից ոչինչ չհասկացող անձ լինի, սակայն, մենք պետք է գիտակցենք, որ «սև ռիելթորի» հետ գործ բռնելով բավականին մեծ ռիսկի ենք դիմում: Իհարկե, կան նաև ազնիվ ու պարկեշտ միջնորդներ: Սակայն, ինչպե՞ս նրանց գտնել: Ինչպե՞ս չսխալվել:

Վիկտորյա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Վերջին տարիներին պարտադիր են դարձել լանչ-բոքսը (որն օգտագործվում է նախաճաշի համար) և ջրի հատուկ շիշը, որի արժեքը 3000-5000 դրամ է
Երկու-երեք տարին չնչին ժամանակ է․ օրինակ, անասնապահության մեջ ներդրված գումարները սկսում են օգուտ տալ միայն 4-րդ տարուց սկսած, ասում է գյուղացին
Գործադիրը փետրվարի 20-ի իր նիստում հաստատել է 2014-ի համար ծրագրված Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումները
Շահագործող ընկերությունն ազատվում է շահութահարկից, մաքսային տուրքերից, ԱԱՀ-ից ու գույքահարկից
 Ուշադրության կենտրոնում
Երևանում նոր աղբավայր կկառուցվի. Այն կլինի հերմետիկ ու չի վնասի շրջակա միջավայրին

Երևանում նոր աղբավայր կկառուցվի. Այն կլինի հերմետիկ ու չի վնասի շրջակա միջավայրին Նախաձեռնության հիմնադրույթային փաստաթուղթը կներկայացվի ՀՀ բնապահպանության նախարարության նախնական փորձաքննության

 Բաժնի այլ նյութերը
«Բաց երկնքի» քաղաքականությանը Հայաստանի անցումը հետաքրքրել է թե ԱՄՆ-ին, թե Եվրոպային Ակնկալվում է 20-25 տոկոսով ուղևորների քանակի աճ, ինչպես նաև նախատեսվում է, որ տոմսերի միջին գները մոտ 10 տոկոսով կնվազեն
Հայաստանի արդյունաբերության զարգացման խնդիրներն ու հեռանկարները Առաջին անգամ ՀՀ կառավարությունը պետբյուջեից 500 մլն դրամ է հատկացրել արդյունաբերության զարգացմանն աջակցելու համար
Հայաստանի սպառողական շուկայում մեկնարկել է գների նախատոնական մրցավազքը Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2012-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ Հայաստանում սպառողական ապրանքների գներն ավելացել են 2,6 տոկոսով: