Թուրքիային Իլհամ Ալիևի «արդար ցասումն է» սպասում

Թուրքիային Իլհամ Ալիևի «արդար ցասումն է» սպասում

Ադրբեջանը Թուրքիայից ակնկալում է բացատրություններ Վան-Երևան չվերթի բացման վերաբերյալ

Երևանի և Վանի միջև ուղիղ չվերթի բացման մասին տեղեկատվությունը հերթական հիստերիան է առաջացրել Բաքվում: Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանում եկել են այն եզրակացության, որ Հայաստանի ուղղությամբ Թուրքիայի ու Ռուսաստանի ցանկացած քայլը պետք է համաձայնեցվի Բաքվի հետ: Հակառակ դեպքում այդ երկրներին սպասում է Իլհամ Ալիևի «արդար ցասումը»:

PanARMENIAN.Net - Այժմյան հիստերիան իր ծավալով երկրորդն է Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո: Ճիշտ է, Արձանագրությունների դեպքում ամեն ինչ պարզ էր՝ դրանք ի սկզբանե դատապարտված էին մոռացության: Սակայն դեպի Վան թռիչքների դեպքում գործը շատ ավելի լուրջ է: Սկսենք նրանից, որ սա բիզնես է և միայն այդ պատճառով արդեն կարող է կյանքի կոչվել: Ապրիլի 3-ից շաբաթական մեկ անգամ ավիաչվերթներ կիրագործվեն Վանից Երևան և հակառակ ուղղությամբ: Ձևականորեն խոսքն այստեղ գնում է մասնավոր թուրքական «Bora Jet» ընկերության նախաձեռնության մասին: Ադրբեջանում, սակայն, լրջորեն կասկածում են, որ մասնավոր նախաձեռնության ետևում թուրքական կառավարությունն է կանգնած: Բաքվի համար տհաճ անակնկալ դաձած թուրք նախագահ Աբդուլլահ Գյուլի շտապ շնորհավորանքն, ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ևս չամրապնդեց ադրբեջանական իշխանությունների վստահությունը թուրք դաշնակիցների հանդեպ:

Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը հայտարարեց. «Ադրբեջանը բացատրությունների է պասում Թուրքիայից Վան-Երևան ավիաչվերթի բացման վերաբերյալ: Չվերթի բացումը չի համապատասխանում Թուրքիայի դիրքորոշմանը»: Ըստ նրա, նման չվերթի բացումը որոշակի մտահոգություններ է առաջացնում: Նա նշեց նաև, որ Բաքուն չի ցանկանում, որ հարաբերությունները Թուրքիայի ու Հայաստանի միջև մեղմանան, քանի դեռ «ադրբեջանական հողերը օկուպացված են»:

Նմանատիպ դիրքորոշում են հայտնել նաև Ադրբեջանի նախագահի վարչակազմում, հայտարարել է նախագահի աշխատակազմի հասարակական և քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովը՝ նշելով, որ Բաքվում «հատկապես զգայուն են» Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հետ ցանկացած շփումների հարցում: «Հատկապե եթե շփման մի կողմը մեր բարեկամ երկիրն է»,-ասել է նա: Ըստ Հասանովի, պաշտոնական Բաքուն նման շփումներն ընկալում է որպես Հայաստանի հզորացում: «Երբ դա անում են այն պետությունները, որոնց ռազմավարական շահերը համընկնում են Ադրբեջանի շահերի հետ, մենք կրկնակի վատ ենք դրան վերաբերում»,-ասել է ադրբեջանցի պաշտոնյան՝ նշելով, որ Բաքուն Վան-Երևան չվերթի բացումն ընկալում է որպես պաշտոնական աջակցություն Հայաստանին: Ճիշտ է, Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմաիլ Ջոշգունը հայտարարել է, որ մասնավոր չվերթի բացումը չպետք է կասկածի տակ դնի Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը: Սակայն կառավարական շրջանակներում մերձավոր քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն հերքեց թուրք դիվանագետի վարկածը «մասնավոր նախաձեռնության» մասին: «Առանց պաշտոնական թույլտվության ինքնաթիռները չեն կարող թռիչքներ կատարել: Անկախ ֆինանսական ասպեկտներից, ոչ մի ձեռնարկատեր իրավունք չունի ինքնաթիռ երկինք բարձրացնել: Բացի այդ պաշտոնական Անկարան ստիպված կլինի Վանի օդակայանում հսկիչ անցակետ բացել և ապահովել անձնագրային վիզային հսկողություն: Մեկ անգամ ևս պարզ է դառնում, որ Վան-Երևան ավիաչվերթի բացումն իրականացվում է պաշտոնական Թուրքիայի անմիջական մասնակցությամբ: Պետք չէ թոզ փչել Ադրբեջանի աչքերին»,-ասել է Ահմեդօղլուն: Ադրբեջանի աչքերին ոչ ոք թոզ չի փչում, Բաքուն ինքն է իր դեմ որոգայթ լարեր, որից չի կարողանում դուրս գալ: Եվ կարծում է, որ կարող է թելադրել Ռուսաստանին ու Թուրքիային, թե ինչպես պահել իրենց Հայաստանի հետ: Ավիաչվերթերին կարող է հաջորդել Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկումը: Ինկ եթե հաշվի առնենք իշխանափոխությունը Վրաստանում, ապա տարածաշրջանային դասավորությունը փոխվում է և Ադրբեջանի տեղը կարող է այլ լինել: Հենց դրանից են վախենում Բաքվում: Նոր իրողությունների վրա քիչ կազդեն «Ադրբեջանի նավթային հարստությունները», որոնք ակտիվորեն սպառվում են: Հազիվ թե Իլհամ Ալիևը չիմանա այդ մասին, սակայն իներցիոն մտածելակերպը շարունակում է իր պայմանները թելադրել, որտեղ Բաքվի համար դժվար է լինելու:

Թուրքիան այժմ շատ տհաճ վիճակում է՝ երկու տարուց լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Հայկական կողմը հազիվ թե ներողություն, առավել ևս ճանաչում կարող է ակնկալել Թուրքիայից, սակայն Անկարան որոշ քայլեր կձեռնարկի ի նպաստ Հայաստանի: Վան-Երևան ավիաչվերթը կարող է առաջինը լինել, որին, ինչպես արդեն ասացինք, կարող է հաջորդել Կարս-Գյումրի երկաթուղու բացումը և նույնիսկ վիզային ռեժիմից հրաժարվելը: Թեև պետք է ասել, որ Հայաստանի քաղաքացիները հանգիստ ստանում են մուտքի արտոնագիրը Վրաստանի Վալե կամ Սարփի անցակետերում: Իսկ Բաքուն իր դեմարշները կշարունակի այնքան, քանի դեռ Անկարայի համբերությունը չի հատել:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Բավականին մեծ հավանականությամբ կարելի է ասել, որ քանի դեռ Էրդողանը նախագահի աթոռին է, Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորում ակնկալել չի կարելի:
Ըստ Համաշխարհային բանկի, 2009-ին միջին տոկոսադրույքը եղել է 18,8%, 2010-ին` 19,2%, 2011-ին` 17,2%, իսկ 2013 թվականի արդյունքում կազմել է 16%
Եվրոպայի ու դրա մերձակայքի ամենանշանակալի տարածաշրջանները, որտեղ բնակչությունն անջատվել է կենտրոնի կամքին հակառակ, կամ դեմ չէր լինի անկախանալուն
Ի տարբերություն ադրբեջանցիների, անգլիացիներն՝ այդ տարօրինակ մարդիկ, չեն հայտարարում թե շոտլանդացիները եկվորներ են, չեն ոչնչացնում շոտլանդացիների մշակույթը
 Ուշադրության կենտրոնում
Ա. Սաղաթելյան. Սահմանադրական բարեփոխումների մասին նախագահի դիրքորոշումը, հավանաբար, հայտնի կդառնա փետրվար-մարտին

Ա. Սաղաթելյան. Սահմանադրական բարեփոխումների մասին նախագահի դիրքորոշումը, հավանաբար, հայտնի կդառնա փետրվար-մարտին Ըստ նախագահի մամուլի խոսնակի, Սահմանադրական բարեփոխումներով զբաղվող հանձնաժողովն իր ստեղծումից մինչ օրս մեծածավալ ու հիմնարար աշխատանք է կատարել

 Բաժնի այլ նյութերը
Ալիևը հավատո՞ւմ է աշխարհին հրամցվող «ադրբեջանական հանդուրժողականության մասին հեքիաթներին» Չգիտես ինչու Ալիևը «մոռացել է», որ ոչ այնքան վաղ անցյալում, պատմական չափանիշներով տառացիորեն դեռ երեկ, այդ «ընտանիքում», ինչպես նա է ասել, մարդու համար անհավանական դաժանությամբ հայերի զանգվածային ջարդեր են եղել
Քեսաբ. Պղծված սրբությունները «Ջեբհաթ ան Նուսրի» խմբավորման գրոհայինները ջախջախել են Հայ ավետարանչական եկեղեցու Սբ Երրորդությունն ու «Միսակյան» մշակութային կենտրոնը:
Լավրովի այցը Բաքու մտահոգության առի՞թ է Հայաստանի համար Պետք է խոստովանել, որ Բաքուն կարողանում է ներկայանալ շահավետ դիրքերից