Հայկական մետաղադրամների պատմությունից. Հայերեն գրությամբ առաջին հայտնի մետաղադրամըԲագրատունիների կառավարման շրջանում Հայաստանում շարունակում են շրջանառվել Արաբական խալիֆայության և Բյուզանդական կայսրության մետաղադրամները, ինչպես նաև առանձին տեղական մահմեդական տոհմերի մետաղադրամները: Օգտվելով առիթից, երբ 9-րդ դարի վերջում Արաբական խալիֆայության կենտրոնական իշխանությունը թուլանում է, Հայաստանում հաստատվում է Բագրատունիների նոր արքայատոհմը (885-1045 թթ.): Բագրատունիների տիրակալները նոր մայրաքաղաք են հռչակում Անին: Այդ շրջանում Հայաստանում զարգանում է մշակույթը, ընդլայնվում է առևտուրը, ինտենսիվ զարգանում են արհեստները, արվեստը, ճարտարապետությունը: 11 հոկտեմբերի 2013 PanARMENIAN.Net - Մեզ չեն հասել Բագրատունիների արքայատոհմի մետաղադրամները, սակայն հավանաբար, Բագրատունիները սեփական մետաղադրմաներ չեն հատել: Սակայն կա մեկ շատ հետաքրքրական փաստ: Հայտնի է Բագրատունիների Լոռվա ճյուղի Կյուրիկե Երկրորդ (1048-1089 թթ.) արքայի պղնձե մետաղադրամը: Մետաղադրամների նկարագրությունը Այդ մետաղադրամի մեզ հասած նմուշները շատ փոքրաթիվ են և հազվագյուտ են: Իրենց տեսակով և ձևավորմամբ Կյուրիկե Երկրորդի մետաղադրամը շատ նման է նույն շրջանի բյուզանդական տիրակալների մետաղադրամներին: Կյուրիկե Երկրորդի մետաղադրամի առանձնահատկությունն այն է, որ այն մեզ հայտնի ամենահին մետաղադրամն է, որի արձանագրությունները արված են հայերեն լեզվով: Մետաղադրամի դիմերեսին պատկերված է Հիսուս Քրիստոսի պատկերը մինչև գոտկատեղը, իսկ դարձերեսին՝ մի քանի տողից բաղկացած հայերեն գրություն է: Կյուրիկե Երկրորդի պղնձե մետաղադրամի դիմերեսն ու դարձերեսը Բագրատունիների կառավարման շրջանում Հայաստանում շարունակում են շրջանառվել Արաբական խալիֆայության և Բյուզանդական կայսրության մետաղադրամները, ինչպես նաև առանձին տեղական մահմեդական տոհմերի մետաղադրամները: Հիմնական մետաղադրամը ոչ միայն Հայաստանի տարածքում, այլ նաև ողջ տարածաշրջանում Արաբական խալիֆայության արծաթե դիրհեմն էր: Այն պահանջված էր և ընդունվում էր Խալիֆայության սահմաններից դուրս հսկայական տարածքներում: Բացի արծաթե մետաղադրամից, լայն շրջանառություն ունեին նաև Խալիֆայության պղնձե ֆելսերը: Սակայն 10-րդ դարի վերջից Խալիֆայությանը ենթակա ողջ տարածքում հետաքրքիր երևույթ է արձանագրվում՝ դրամաշրջանառությունից անհետանում է արծաթե մետաղադրամը: Սկզբում արծաթե դիրհեմի փոխարեն դիրհեմներ են հատվում ցածր հարգի արծաթից, իսկ հետագայում, շրջանառության մեջ են դրվում միայն արծաթազօծ պղնձե մետաղադրամներ: Այդ շրջանում է, որ արծաթե դիրհեմի փոխարեն, հիմնական դրամական միավորի դերը տարածաշրջանում անցնում է բյուզանդական ոսկե մետաղադրամին՝ նոմիզմային: Մետաղադրամների նկարագրությունը Նոմիզման մետաղադրամի շատ հետաքրքիր տեսակ է: Այն համեմատաբար մեծ տրամաչափ ուներ և հատվում էր ոսկու բարակ թիթեղից: Հաճախ նոմիզման ուներ ուռուցիկ ձև և հատվում էր բարձր հարգի ոսկուց:
Կոստանդին 10-իբյուզանդական ոսկե մետաղադրամիդիմերեսը Բյուզանդական մետաղադրամներից շրջանառության մեջ էին նաև արծաթե հեկսոգրամները և պղնձե ֆոլիսները: Արծաթե բյուզանդական մետաղադրամները բավականին հազվագյուտ էին, սակայն, հավանաբար, դրանք դրվագվում էին փոքր քանակությամբ, իսկ ոսկե և պղնձե մետաղադրամները շրջանառության մեջ էին դրվում մեծ քանակությամբ տարածաշրջանի ողջ տարածքում: Նույն ժամանակաշրջանում, Խալիֆայության կենտրոնական իշխանության թուլացման հետ մեկտեղ, Անդրկովկասում աճում են առանձին մահմեդական տոհմերի ազդեցությունն ու դերը: Այդ տոհմերի տիրակալները տեղական շրջանառության համար, ինչպես նաև սեփական անկախությունն ընդգծելու նպատակով, դրամներ են հատում: Շադդադյանների տոհմի տիրակալները 10-11-րդ դարերում Գանձակում հատում են ցածր հարգի արծաթե դիրհեմներ: Այդ շրջանում և ավելի ուշ պղնձե դրամներ են հատում նաև Իլդեգիզյանների, Զենգիդյանների, Օրտուկյանների և այլոց տոհմերը: 12-րդ դարի վերջում և 13-րդ դարի սկզբում Հայաստանի հյուսիսային շրջաններում շրջանառության մեջ են սկսում հայտնվել վրաց տիրակալների՝ Թամար թագուհու, Ռուսուդան թագուհու և այլոց մետաղադրամները: 13-րդ դարի կեսին Արաբական խալիֆայության ողջ տարածքը, այդ թվում նաև Անդրկովկասը,անցնում են մոնղոլ-թաթարների տիրակալության տակ: Խալիֆայության նախկին տարածքում հաստատվում է մոնղոլ Հուլավույանների տիրակալների տոհմը: 13-րդ դարի երկրորդ կեսի 70-ականներից Հայաստանում սկսվում են շրջանառվել մոնղոլ տիրակալների մետաղադրամները: Մոնղոլների հիմնական դրամական միավորը արծաթե դիրհեմն էր, որը հատվում էր Անդրկովկասի տարբեր դրամահատարաններում: Հայտնի են Հուլավույանների տոհմի մետաղադրմները, որոնք դրվագվել են Անիի, Էրզրումի, Ախալցխայի, Թիֆլիսի և այլ դրամահատարաններում: Մետաղադրամների նկարագրությունը Մոնղոլ Հուլավույանների մետաղադրամները իրենց ձևավորմամբ նման են Արաբական խալիֆայության մետաղադրամներին՝ դրանց վրա չկան պատկերներ, այլ արաբատառ, երբեմն ույղուրերեն մակագրություններ են: Դրանք բաղկացած են մի քանի կրոնական ասույթներից, նշում են տիրակալի տիտողսը, ինչպես նաև հատման տարեթիվն ու վայրը: Հուլավույանների մետաղադրամների թվում հանդիպում են առանձին հետաքրքիր տեսակներ, որոնց վրա առկա են նաև քրիստոնեական խորհրդանիշներ, մասնավորապես, խաչապատկեր:
Հուլավույանների տիրակալների արծաթե դիրհեմների դիմերեսներն ու դարձերեսները Սկզբնական շրջանում հատվում և շրջանառության մեջ էին դրվում այսպես կոչված անանուն դիրհեմները, որոնց վրա բացակայում էին մոնղոլ տիրակալների անունները: Հետագայում շրջանառության մեջ դրվեցին մոնղոլ տիրակալների՝ Աբաղա, Աբու Սայիդ, Ղազան Մահմուդ և այլ խաների մետաղադրամները, որոնք հատվում են 13-րդ դարի վերջից սկսած և 14-րդ դարում: Նյութը նախապատրաստվել է Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համատեղ, ՀՀ ԿԲ դրամագետ Գևորգ Մուղալյանի մասնակցությամբ Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN.Net , Վարո Ռաֆայելյան / PanARMENIAN Photo | Նախագծի գործընկեր Ամենաընթերցվողը բաժնում Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին Բաժնի այլ նյութերը Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |