32  17.10.13 - Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի. Քարագլուխ, Արցախ
Մի եկեղեցու պատմություն. Ինչպես կառուցվեց Քարագլխի Սբ Հովհաննես Մկրտիչը

Մի եկեղեցու պատմություն. Ինչպես կառուցվեց Քարագլխի Սբ Հովհաննես Մկրտիչը

Գյուղում եկեղեցի էլ չկար, բայց երկու տարի առաջ ռուսաստանաբնակ Մաքսիմ Աթայանցը որոշեց՝ պիտի լինի, ու ձեռնամուխ եղավ հենց Քարագլխի բլուրին դրա կառուցմանը

Ժամանակին Հադրութի շրջանի կայացած գյուղերից մեկը Քարագլուխն էր, որն ազերիները գրեթե ամբողջությամբ ավիրեցին՝ մնացին միայն փլատակները, որոնք հիմա էլ կան: 1993-ին Քարագլուխը մի քանի գյուղերի հետ ազատագրեցին, բայց բնակիչները որոշեցին հիմնվել ստորոտում արդեն ուրիշ՝ Ձորագյուղ անվամբ: Հենց այդտեղ էլ հիմա ապրում է գյուղի մոտ 50 բնակիչ:

PanARMENIAN.Net - Ձորագյուղում դպրոց չկա, ինչի պատճառով էլ դպրոցականներն ու ուսուցիչները ստիպված են ամեն օր մոտ 5 կմ ճանապարհ անցնել՝ սովորում ու աշխատում ենհարևան՝ Առաքել գյուղի դպրոցում: Արդեն մի քանի տարի է՝ նրանց այդտեղ է տեղափոխում ղեկավարության հատկացրած մեքենան. վարորդն ամեն առավոտ տան մոտակայքից նրանց դպրոց է տանում, դասերի ավարտին՝ հետ բերում:

Գյուղում եկեղեցի էլ չկար, բայց երկու տարի առաջ ռուսաստանաբնակ Մաքսիմ Աթայանցն որոշեց՝ պիտի լինի, ու ձեռնամուխ եղավ հենց Քարագլխի բլուրին դրա կառուցմանը: Աթայանցի պապն ապրել է, հայրը՝ ծնվել գյուղում, իսկ ինքը ծնվել ու ապրում է Սանկտ Պետերբուրգում, զբաղվում է նաև բարեգործությամբ: Քանի որ մասնագիտությամբ ճարտարապետ է, հենց ինքն էլ գծեց ապագա Սուրբ Հովհաննես Մկրտչի նախագծի էսքիզային տարբերակը: 2011-ի նոյեմբերին աշխատանքներն իրականացնող խմբի հետ հավաքվեցին Ղարաբաղում, քննարկեցին՝ ինչ, ոնց, ու արդեն 2012-ի ապրիլի 10-ին կայացավ դարչնագույն տուֆից եկեղեցու հիմնարկեքը, շինարարությունը մեկնարկեց:

Չնայած, Աթայանցն ուզում էր, որ մեկ տարվա ընթացքում աշխատանքներն ավարտեն, դրանք մոտ տարի ու կես տևեցին: Սեպտեմբերի 5-ին Սուրբ Հովհաննես Մկրտիչն օծեց Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, իսկ առաջին պատարագը մատուծեց Պետերբուրգի Հայ առաքելական Սուրբ Կատարինե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սարգիս քահանա Չոփուրյանը, ում Աթայանցը խնդրել էր այդ առթիվ Ղարաբաղ գալ: Ի դեպ, օծման արարողությանը որպես դպիր մասնակցում էր նաև Աթայանցի կրտսեր որդին:

Արդյունքում ստացվեց 14,5 մետր բարձրությամբ կենտրոնագմբեթ եկեղեցի: Աշխատանքային նախագիծն ու շինարարությունն իրականացնող գլխավոր ճարտարապետը Մանուշակ Տիտանյանն էր:

Եկեղեցու դրսի պատին արձանագրություն կա, որտեղ գրված է շինարար Գրիգոր Վարդանյանի անունը: Չնայած նա չհասցրեց տեսնել Սուրբ Հովհաննես Մկրտչի վերջնական տեսքը, բայց, նրա հետ այս ընթացքում աշխատած գործընկերների խոսքով, մեծ ավանդ է ունեցել եկեղեցու կառուցման գործում: Դա է պատճառը, որ որոշեցին պատին գրել նրա անունը:

Եկեղեցին արդեն գործում է, պատարագները՝ մատուցվում: Արցախի թեմին կից հոգևոր խորհրդի համակարգող Սամվել սարկավագ Մկրտչյանի նախաձեռնությամբ այսուհետ հենց այստեղ են բերելու, նաև կնքելու զինծառայողներին, որոնց մինչ այս Հադրութի եկեղեցի էին տանում:

Մանե Եփրեմյան / PanARMENIAN.Net, Արեգ Բալայան / PanARMENIAN Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Իրանի ՊՆ ղեկավար․ Կաջակցենք Ադրբեջանի և ՀՀ միջև ուղիղ կապերին

Իրանի ՊՆ ղեկավար․ Կաջակցենք Ադրբեջանի և ՀՀ միջև ուղիղ կապերին Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---