«99». Ով, ինչ, երբ, որտեղ, ինչուԱպրիլի 24-ը պաշտոնապես սգո օր ամրագրելու որոշումն ընդունվել է 1921 թ. ի՞նչ է Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում և հարևան շրջաններում 1915-23 թթ. իրագործված հայերի զանգվածային բնաջնջումն անվանում են Հայոց ցեղասպանություն: Հայոց ցեղասպանությունը հայտնի է նաև Մեծ եղեռն, Աղետ անվանումներով: Հայոց ցեղասպանությունը ծրագրվեց և կազմակերպվեց Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարության կողմից: Հայոց ցեղասպանությանը միջազգային առաջին արձագանքը Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի` 1915 թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու համարեցին թուրքական կառավարությանը: 24 ապրիլի 2014 PanARMENIAN.Net - ինչո՞ւ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը Դեռ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը: Այդ ծրագիրը ենթադրում էր հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծում, որը տարածվելով մինչև Չինաստան՝ իր մեջ կներառեր Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ինչպես նաև նախատեսվում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Հայ բնակչությունը հիմնական խոչընդոտն էր այս ծրագրի իրականացման ճանապարհին: Առաջին համաշխարհային պատերազմը հրաշալի առիթ էր այն վերացնելու համար:
Մյուս կողմից՝ 1908 թ. հեղափոխության հետևանքով վերականգնված Օսմանյան սահմանադրությունը հավասար իրավունքներ էր խոստանում Կայսրության բոլոր քաղաքացիներին: Հայերը ոգևորությամբ ընդունեցին այդ փաստը: Սակայն նախկինում իրավազուրկ հպատակների կարգավիճակի հնարավոր փոփոխությունն ավելի մեծացրեց թուրքերի թշնամանքը դեպի քրիստոնյաները, մասնավորապես՝ հայերը:Թշնամանքը ձևավորվել էր վաղուց, քանի որ նույնիսկ իրավազուրկ պայմաններում Կայսրության հայ բնակչությունը աննախադեպ հասարակական, մշակութային և տնտեսական զարգացում էր ապահովում: Ցեղասպանությունը այդ վերելքը կասեցնելու միջոց էր, ինչպես նաև տիրանալու տասնամյակների աշխատանքով ստեղծված հայկական հարստությանը: Թեև Հայոց ցեղասպանությունը ծրագրվել էր դեռևս 1911-1912 թթ., երիտթուրքերն այն իրականացնելու համար որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը:
ինչքա՞ն մարդ զոհվեց Հայոց ցեղասպանության ընթացքում Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայ: Մոտ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կամ բռնի կերպով մահմեդականացվեց, կամ ապաստանեց տարբեր երկրներում: ե՞րբ է Ապրիլի 24-ը ամրագրվել որպես սգո օր Ապրիլի 24-ը պաշտոնապես սգո օր ամրագրելու որոշումն ընդունվել է 1921 թ., երբ գրող, հասարակական-քաղաքական գործիչ Վրթանես Փափազյանն առաջին հանրապետության կառավարությանը ներկայացրեց իր նամակ-առաջարկությունը. «Չեմ կարծում, որ մոռացած լինենք ապրիլի 24-ը, 25-ն ու 26-ը: Այն օրերը, երբ Կոստանդնուպոլսում և Հայաստանի մյուս գավառներում ծրագրած դիվային մտածողությամբ, ձերբակալվեցին ու սպանվեցին հարյուրավոր հայ մտավորականներ:
760 նահատակ, որոնք ընկան մեր այժմյան արյունալից ուղիների վրա` դառնալով պատանդ մեր ներկայիս փոքրիկ, վտիտ անկախության համար, որ պիտի մեծանա, անշուշտ, և իր լավ օրերի մեջ պիտի հիշի իր 760 լավագույն մտավոր ուժերին: Ցանկանում ենք, որպեսզի ապրիլի 25-ը կամ 26-ը հռչակվի համազգային սգի օր: Անհրաժեշտ է փակել բոլոր հաստատությունները, մասնավորապես` կրթական, ուր մատաղ սերունդը կլսի և կիմանա, թե ինչպիսի զոհերի գնով է վայելում իր ազատությունը»: Խորհրդարանը որոշեց ապրիլի 24-ը սահմանել սգո օր: Ապա Ամենայն հայոց կաթողիկոսը հատուկ կոնդակով Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքին հաղորդեց ապրիլի 24-ը համազգային սգի օր ճանաչելու մասին որոշումը: Ամենաընթերցվողը բաժնում Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին Բաժնի այլ նյութերը Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |