Հայաստանը` CO₂-ի արտանետումների աշխարհի քարտեզին

Հայաստանը` CO₂-ի արտանետումների աշխարհի քարտեզին

Պարզվում է` Երևանն ամենևին էլ Հայաստանի ամենափոշոտ քաղաքը չէ

Գլոբալ տաքացման հիմնական պատճառ ածխաթթու գազի` CO₂-ի արտանետումներն 2014-ին կշարունակեն ավելանալ և կհասնեն ռեկորդային 40 միլիարդ տոննայի: Այս տարի նախորդի համեմատ դրանք կավելանան 2.5%-ով, 1990-ի համեմատ` 65%-ով:

PanARMENIAN.Net - Աշխարհում ամենաշատը CO₂ արտանետում են ԱՄՆ-ը (5233 մլն տոննա), Չինաստանը (9977 մլն տոննա), ԵՄ-ն (3483 մլն տոննա) ու Հնդկաստանը (2407 մլն տոննա): Նրանց շարքում միայն ԵՄ-ն է 2013-ի համեմատ կրճատել արտանետումները (1.8%-ով): Հայաստանն այս ցանկում 129-րդն է` 4 մլն տոննա:

Global Carbon Project-ի հրապարակած տվյալների համաձայն` Երկրի գլոբալ տաքացումը 2 °C-ի սահմաններում պահելու համար անհրաժեշտ է, որ CO₂-ի առաջիկա արտանետումները չգերազանցեն 1200 մլրդ տոննան, այնինչ այս սահմանի 2/3-րդը մարդկությունն արդեն անցել է: Արտանետումների այս տեմպերի դեպքում քվոտան կգերազանցվի 30 տարվա ընթացքում:

Գիտական աշխարհը Global Carbon Project-ը հիմնադրել է 2001-ին:​​Ծրագրի նպատակն է տալհամաշխարհային ածխածնի ցիկլիամբողջական պատկերը:

Դեռևս 22 տարի առաջ գիտնականները հասկացել են այն գործընթացները, որոնք գլոբալ տաքացում են առաջացնում: Այն առաջին հերթին պայմանավորված է ջերմոցային ազդեցություն առաջացնող այնպիսի գազերի արտանետումներով, ինչպիսիք են ածխաթթու գազը (CO₂) և մեթանը (CH4):1991 թ-ին նրանք կանխատեսել էին, որ մինչև 2030 թ-ը շրջակա միջավայրի օդի ջերմաստիճանը միջինը կբարձրանա 1.1 աստիճանով: 2010 թ-ին այն արդեն բարձրացել էր 0.55 աստիճանով:Այսօր Երկիրը կլանում է արևի ճառագայթների 70%-ը, և անհրաժեշտ է անհապաղ ինչ-որ միջոցներ ձեռնարկել՝ այդ ցուցանիշն իջեցնելու համար: Եթե հնարավոր չէ կանխել ջերմոցային գազերի արտանետումները, ուրեմն հարկավոր է գտնել մի միջոց, ինչի շնորհիվ դրանք դուրս կհանվեն երկրի մթնոլորտից:

Global carbon atlas-ի տվյալների համաձայն CO₂-ի արտանետումների չափաբաժինը տոննա/մարդ հարաբերակցությունը (TCO₂ per person) Հայաստանում 2013-ին կազմել է 1,3: Այս ցուցանիշով մեր երկիրը ցանկում 145-րդն է: Համեմատության համար նշենք, որ օրինակ ԱՄՆ-ում այն 16 է, ԱՄԷ-ում` 19,9, Քաթարում` 40 (առաջին տեղն աշխարհում), Ադրբեջանում` 5,6, Թուրքիայում` 4,3, Վրաստանում` 1,4, Ռուսաստանի Դաշնությունում` 13, Իրանում` 7,9, ԵՄ 28 երկրների միջինացված տվյալով` 6,8:

Հայաստանում էլ են հետևում օդի աղտոտման տեմպերին: Դրանով զբաղում է Հայէկոմոնիտորինգը և ամեն տարի հրապարակում տվյալներ` երկայացնելով ՀՀ տարբեր քաղաքներում փոշու, ծծմբի ու ազոտի երկօքսիդների և գետնամերձ օզոնի պարունակությունը: Ածխաթթու գազի արտանետումների քանակն այստեղ չի դիտարկվում, փոխարենը կան տվյալներ CO-ի (շմոլ գազ) վերաբերյալ, որը Հայաստանի բոլոր բնակավայրերում հիմնականում չի գերազանցում թույլատրելի նորման:

«Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնը» (կրճատ` «Հայէկոմոնիտորինգ») ստեղծվել է ՀՀ կառավարության 2003թ. ապրիլի 3-ի որոշմամբ: Կենտրոնն իրականացնում է ռեժիմային դիտարկումներ մակերևութային ջրերի և մի շարք բնակավայրերում մթնոլորտային օդի գետնամերձ շերտի քիմիական աղտոտվածության որոշման նպատակով:

2013-ի ընթացքում օդային ավզանի, այլ կերպ ասած` օդի որակի դիտարկումներ են իրականացվել Երևան, Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Արարտ, Սևան, Աբովյան, Վաղարշապատ, Կապան քաղաքներում: Պարզվում է` Երևանն ամենևին էլ Հայաստանի ամենափոշոտ քաղաքը չէ. ըստ դիտարկումների` 2013-ին Երևանում փոշու միջին տարեկան կոնցենտրացիան սահմանային թույլատրելի նորման գերազանցել է 1,6 անգամ (1,6 անգամ ավելի շատ փոշի ենք շնչում, քան պետք է լիներ), այնինչ Գյումրիում` 1,9, Վանաձորում` 3, Հրազդանում` 2,5, Արարատում` 3,9, Ալավերդիում` 2:

Բացի փոշուց, Երևանում դրությունը համեմատաբար լավ է նաև մյուս չուցանիշներով. մայրաքաղաքի մթնոլորտում որոշված նյութերի միջին տարեկան կոնցենտրացիաները դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում:

Իսկ Գյումրիում ու Վանաձորում, օրինակ, ծծմբի երկօքսիդի միջին տարեկան կոնցենտրացիան սահմանային թույլատրելի նորման գերազանցել է 1,6 անգամ: Ալավերդիում նույն ցուցնիշը նորման գերազանցել է 3,6 անգամ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել կլիմայի փոփոխությունը, հակառակ դեպքում շատ շուտով Երկրի բնակչության առողջությունը կվատանա: Բժիշկները կառավարություններին կոչ են անում կրճատել ջերմոցային գազերը: Եթե նույնիսկ գլոբալ տաքացումն օգուտ բերի ցուրտ երկրներին, ամբողջ Երկրագնդի մասշտաբով բնակչության առողջությունը կվատթարանա:

Գլոբալ տաքացումը Երկրի մթնոլորտի և Համաշխարային օվկիանոսի տարեկան միջին ջերմաստիճանի աստիճանական աճման գործընթացն է: Փաստի ապացույցները տարեցտարի ավելի ու ավելի ակնառու են դառնում: Միջազգային խոշոր հետազոտական կենտրոնների կլիմայագետները, հավաքելով երկրագնդի տարբեր անկյունների օդերևութաբանական տվյալների հասանելի արխիվները, մշակել են դրանք և ամփոփել մեկ համընդհանուր սանդղակի մեջ: Համաձայն ստացված տվյալների՝ 20-րդ դարում Երկրի մերձերկրյա օդի միջին գլոբալ ջերմաստիճանն աճել է մոտավորապես 10 աստիճանով: Սա բավական շատ է, քանի որ նույնիսկ «սառցե» դարաշրջանից հետո Երկրի ջերմաստիճանը տաքացել է ընդամենը 450 աստիճանով:

ԱՀԿ առողջապահության, բնապահպանության դեպարտամենտի տնօրենի ներկայացրած տվյալներով, ամեն տարի աղտոտված օդի հետևանքով մահանում է 7 մլն մարդ: Նա կարծում է, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ կարելի է այդ ցուցանիշը նվազեցնել: Մասնավորապես, արտանետումները կրճատելու շնորհիվ կարելի է նվազեցնել սիրտանոթային ու շնչառական ուղիների հիվանդությունները:Բժիշկները նաև փաստում են, որ կլիմայի փոփոխությունների հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ մահանում են անոմալ շոգից, ջրհեղեղներից:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net, Photo: Global Carbon Project
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---