«Տոկոսի տակ». Որքան են վճարում վարկերի համար Հայաստանի ու այլ երկրների բնակիչները

«Տոկոսի տակ». Որքան են վճարում վարկերի համար Հայաստանի ու այլ երկրների բնակիչները

Ըստ Համաշխարհային բանկի, 2009-ին միջին տոկոսադրույքը եղել է 18,8%, 2010-ին` 19,2%, 2011-ին` 17,2%, իսկ 2013 թվականի արդյունքում կազմել է 16%

Բանկային տոկոսադրույքները Հայաստանում մշտապես դժգոհության պատճառ են եղել շատերի համար: PanARMENIAN.Net-ը որոշեց համեմատել հայաստանյան վարկերի տոկոսադրույքները մի քանի այլ երկրների հետ:

PanARMENIAN.Net - Ըստ ՀՀ կենտրոնական բանկի, առևտրային բանկերի տրամադրած վարկերը, 2014 թվականի օգոստոսի դրությամբ, կազմել են 1.9 տրիլիոն դրամ, մինչև 1 տարի ժամկետով վարկերի միջին տոկոսադրույքը դրամով` 17,17%, դոլարով` 9,96%: ՀՀ ԿԲ տվյալներով, 2013 թվականի ընթացքում ֆիզիկական անձանց ՀՀ դրամով տրամադրվող հիփոթեքային, սպառողական և այլ վարկերի, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտներին տրամադրված վարկերի տոկոսադրույքը տատանվել է 17,5-18,9% միջակայքում: Նվազագույն տոկոսադրույքը հիփոթեքային վարկերինն են` դրանք տատանվում են 12-12.6%, միջակայքում:

Ըստ Համաշխարհային բանկի, կարճաժամկետ ու միջնաժամկետ վարկերի միջին տոկոսադրույքը Հայաստանում նվազման միտում ունի: 2009-ին միջին տոկոսադրույքը եղել է 18.8%, 2010-ին` 19,2, 2011-ին` 17,2%, իսկ 2013 թվականի արդյունքում կազմել է 16%:

Հայաստանը նշված ցուցանիշներով նախկին խորհրդային երկրների հետնապահների թվում է: Առաջատարներն են մերջբալթյան երկրները. Լատվիայում միջին բանկային տոկոսը կարճաժամկետ ու միջնաժամկետ վարկերի համար 5,9% է, Էստոնիայում` 5,4%, Լիտվայում` 6%: Հայաստանը զիջում է նաև Ռուսաստանին` 9,5%, Մոլդովային` 12,3 % ու Վրաստանին` 13,6% միջին ցուցանիշներով: Մեր երկիրն առաջ է անցնում Ուկրաինայից (16,6%), Ադրբեջանից (18,2%), միջինասիական Տաջիկստանից ու Ղրղզստանից (23,7% ու 16,3% համապատասխանաբար) ցուցանիշներով:

Համաշխարհային մակարդակով, 15-17% տոկոսադրույքի միջակայքում Հայաստանի հարևաններն են Սերբիան, Արգենտինան, Վենեսուելան, Տանզանիան, Անգոլան, Նիգերիան, Բուրունդին, Մոզամբիկը:

Իսկ վարկային նվազագույն տոկոսադրույքով առաջատարը, ըստ ՀԲ տվյալների, Մեծ Բրիտանիան է: Բրիտանական բանկերի միջին տոկոսադրույքը կարճաժամկետ ու երկարաժամկետ վարկերի համար կազմում է ընդամենը 0,5%: Երկրորդ տեղում Ճապոնիան է` 1,3%-ով, երրորդը Շվեյցարիան է` 2.7%-ով:

Այնուամենայնիվ, չնայած վարկային տոկոսադրույքի սանդղակում ցածր դիրքերին ու տոկոսադրույքների դանդաղ նվազմանը, կան նաև երկրներ, որոնց համար Հայաստանի վարկային պայմանները դրախտային կթվան. վատագույն պայմանները, ըստ Համաշխարհային բանկի, առաջարկում են Մալավիի ու Մադագասկարի բանկերը. այդտեղ տարեկան միջին տոկոսադրույքը կազմում է աստղաբաշխական 48% և 60%` վերջին տարիներին աճելու միտումով:

Նիկոլայ Թորոսյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից

Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---