7 փաստ, որ պետք է իմանալ System of a Down-ի մասին

7 փաստ, որ պետք է իմանալ System of a Down-ի մասին

ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունից հետո նրանց Chop Suey երգը հեռացվել է բոլոր ռադիոկայանների երգացանկերից

Ապրիլի 23-ի երեկոյան՝ ժամը 20:00-ին, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Հանարապետության հրապարակում համերգ կտա աշխարհահռչակ, ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար մշտապես պայքարող SOAD ռոք խումբը. համերգի խորագիրն է Wake up the souls («Արթնացրեք հոգիները»): Խումբն առաջին անգամ է ելույթ ունենալու Հայաստանում, իսկ մինչև այդ PanARMENIAN.Net-ը հավաքել է 7 փաստ հանրահայտ խմբի մասի, որ պետք է իմանալ մինչև համերգին գնալը:

PanARMENIAN.Net - 1. System of a Down խումբը հիմնադրվել է 1994 թվականին Հարավային Կալիֆորնիայում: Խմբի ներկայիս անդամներն են Դարոն Մալաքյանը, Սերժ Թանկյանը, Շավո Օդաջյանն ու Ջոն Դոլմայանը: Խմբի բոլոր անդամներն ունեն հայկական ծագում: Ռոք խմբի միակ նախկին անդամն Անդրանիկ «Էնդի» Խաչատրյանն է, որը լքել է խումբը 1997 թվականին և 1999-2002 թվականներին եղել The Aphex Theory-ի մենակատարը: Խաչատրյանն իրանական ծագում ունի:

2. Խումբն իր կազմավորումից ի վեր թողարկել է 5 ալբոմ՝ System of a Down (1998), Toxicity (2001), Steal This Album! (2002), Mezmerize (2005) and Hypnotize (2005): System of a Down-ի ամենահաջողված ալբոմը Toxicity-ն էր, որն իր թողարկման՝ 2001 թվականից ի վեր վաճառվել է 12 միլիոն օրինակով:

3. ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունից հետո նրանց Chop Suey երգը հեռացվել է բոլոր ռադիոկայանների երգացանկերից վիճահարույց «Չեմ կարծում, որ հավատում եք իմ արդարամիտ ինքնասպանությանը » (“I don’t think you trust in my self righteous suicide”) և «Ես լալիս եմ, երբ հրեշտակները մահվան են արժանի» ("I cry when angels deserve to die") նախադասությունների պատճառով: Ողբերգական իրադարձություններից հետո երգը հանել են բոլոր ռադիոալիքներից, որովհետև նախադասությունները անգրեսիվ էին որակվում:

4. Նախքան System of a Down անունը, խումբը հայտնի էր Soil անունով: System of a Down անունը գալիս է Դարոնի Victims of a Down բանաստեղծությունից: Victims բառը փոխարինել են system-ով, որովհետև Շավո Օդաջյանն ուզում էր, որպեսզի խանութներում այբբենական կարգով դասավորելու դեպքում, իրենց ձայնասկավառակները լինեին այդ ժամանակվա հայտնի խմբերից մեկի՝ Slayer-ի կողքին:

5. Տարիների ընթացքում խումբը 4 անգամ առաջադրվել է Գրեմմի մրցանակաբաշխությանը: 2006 թվականին ստացել է մրցանակ «Լավագույն հարդ ռոք կատարման» համար՝ B.Y.O.B. երգով: SOAD-ը երկու անգամ՝ 2003 և 2005 թվականներին առաջադրվել է նաև Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխությունում՝ «Լավագույն այլընտրանքային կատարող» անվանակարգում:

6. Hypnotize ալբոմի ամբողջ գեղարվեստական նկարազարդումը կատարել է Մալաքյանի հայրը: Բացի ալբոմի գեղարվեստական կազմից, նա նաև նկարազարդել է Ibanez Icemen կիթառը, որը Դարոնն օգտագործում էր Toxicity և Steal this Album-ի ժամանակ:

7. Խմբի անդամները չունեն փիրսինգներ կամ դաջվածքներ:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---