12  28.04.15 - «Քրոնոս» քառյակի համերգի փորձը
7 փաստ, որ պետք է իմանալ «Քրոնոս» քառյակի մասին

7 փաստ, որ պետք է իմանալ «Քրոնոս» քառյակի մասին

Քառյակը գործակցել է նաև հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ

Արդեն 16-րդ անգամ անցկացվող «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում աշխարհահռչակ «Քրոնոս» լարային քառյակն ապրիլի 29-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայանա համերգային նոր ծրագրով: «Քրոնոսը» նոր գործ է պատվիրել հայկական ծագմամբ ամերիկացի կոմպոզիտոր Մարի Կույոմջյանին, որի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա հենց այս համերգի ժամանակ: Իսկ մինչև այդ PanARMENIAN.Net-ը հավաքել է 7 փաստ, որ պետք է իմանալ քառյակի մասին, մինչև համերգին գնալը:

PanARMENIAN.Net - 1. Որպես նոր երաժշտության ինքնահռչակ առաջատար՝ «Քրոնոս» քառյակը նվագում է բացառապես 20-րդ դարի կոմպոզիտորների աշխատանքները՝ կիրառելով աշխարհի կոմպոզիտորների գլուխգործոցները: «Քրոնոս» անվանումը գալիս է հունական դիցաբանության աստվածներից մեկի անունից, որը կերել էր իր երեխաներին, և ակնարկ է անում ժամանակին՝ երաժշտության անհրաժեշտ բաղադրիչին, քանի որ «քրոնոս» բառը ժամանակագրություն (քրոնոլոգիա) բառի հունական արմատն է: Համույթը 1978-ին Սիեթլում հիմնադրել է Դեվիդ Հարինգթոնը ջութակահար Ջոն Շերբայի, ալտահար Հենք Դաթի և թավջութակահար Ջոան Դաթչեր Ջինռենոդի հետ:

2. 1980-ականների վերջերից «Քրոնոս» -ը համերգներ է տալիս աշխարհահռչակ վայրերում, ջազ փառատոնների ժամանակ, նույնիսկ՝ ակումբներում: 2002 թվականից քառյակը տարեկան ավելի քան 100 համերգ է տալիս:

3. Հատուկ քառյակի համար գրվել կամ պատվիրվել է ավելի քան 450 գործ: Նրանք արդեն իսկ ներկայացրել են ավելի քան 300 նոր համար և ամեն տարի ստանում են հարյուրավոր նոր ստեղծագործություններ ամբողջ աշխարհից: «Քրոնոս»- ն իր ակտիվ ռեպերտուարում մշտապես ունի ավելի քան 400 ստեղծագործություն:

4. «Քրոնոս» քառյակը դասական երաժշտությունը ներկայացնում է նորարարական տարրերի համադրությամբ: Երաժշտությունը հանրությանն ավելի մատչելի դարձնելու համար «Քրոնոս» -ը կարող է ստեղծել որոշակի մթնոլորտ հատուկ բեմադրական հագուստի, թատերական լույսերի շնորհիվ և նույնիսկ բեմի կառուցվածքով: Հարինգթոնը մի անգամ Chicago Tribune-ի թղթակից Փոն ֆոն Ռայնի հետ հարցազրույցում ասել է. «Մենք երկար ժամանակ էինք փորձարկումներ անում՝ ինչպես է տեսողական ընկալումը դառնում երաժշտական: Նկատի ունեմ՝ մենք միշտ կիրառել ենք մարմնի լեզուն՝ որպես երաժշտությունը ներկայացնելու միջոց: Լարային երաժիշտները նվագում են աղեղով, և այդ աղեղը, կարծես, արձագանքում է մարմնի լեզվին: Մենք միշտ ինչ-որ եղանակներ ենք փնտրում երաժշտությունը գրաֆիկորեն պատկերելու համար: Բեմական հագուստը, լուսավորությունը և մնացած ամեն ինչ մեզ համար այլընտրանք են մեր ներկայացումներում նոր տեղեկությունը ներդնելու համար»:

5. «Քրոնոս»-ը ավելի քան 30 ալբոմ է ձայնագրել այնպիսի պիտակներով, ինչպիսիք են Nonesuch-ը, Gramavision-ը, Landmark-ը և CRI-ը: 1980-ականներին Nonesuch-ում ձայնագրել էին 6 ալբոմ, իսկ 1990-ականներին նոմինացվել Գրեմմի մրցանակաբաշխությանը: Քառյակը նվագել էր Ալֆրեդ Շնիտկեի The Complete String Quartets, Early Music, Black Angels, White Man Sleeps, Թերի Ռեյլիի Salome Dances for Peace և Different Trains ստեղծագործությունները: «Քրոնոս» քառյակն ավելի քան 40 շաբաթ գրավում էր Billboard-ի դասական երաժշտության հիթշքերթի առաջատար դիրքերը: 1998 թվականին անսամբլը նշում էր իր 25-րդ տարեդարձը:

6. «Քրոնոս» քառյակը կատարել է մի շարք ֆիլմերի երաժշտությունը՝

Heat. Երաժշտության հեղինակ՝ Էլիոթ Գոլդենթալ՝ «Քրոնոս» քառյակի մասնակցությամբ (1995 թ.) Musical Outsiders. Ամերիկյան ժառանգություն (Հարրի Փարթչ, Լու Հարիսոն և Թերի Ռայլի), ռեժիսոր՝ Մայքլ Բլեքվուդ (1995 թ.) Requiem for a Dream. Երաժշտությունը՝ Քլինթ Մանսելի՝ «Քրոնոս» քառյակի մասակցությամբ (2000 թ.) The Man Who Cried: Ռեժիսոր՝ Սէլի Փոթեր (2000 թ.) The Fountain: Երաժշտությունը՝ Քլինթ Մանսելի՝ «Քրոնոս» քառյակի և Մոգվեի մասակցությամբ (2006 թ.) 2081: Ռեժիսոր՝ Չենդլեր Թաթլ (2009 թ.) Dirty Wars: Ռեժիսոր Ռիք Ռուոլի (2013 թ.) The Great Beauty: Ռեժիսոր՝ Պաոլո Սորենտինո (2014թ.)

7. «Քրոնոս» քառյակը մի քանի անգամ գործակցել է, համատեղ համարներ ու ձայնագրություններ ներկայացնել աշխարհահռչակ հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ: Նրանց համատեղ աշխատանքը ներկայացված է քառյակի Night Prayers ալբոմում:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net, PAN Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---