Ամերիկյան պարբերական. Թուրքիային զիջելու փոխարեն Օբաման պետք է օրինակ վերցներ Պապից

Ամերիկյան պարբերական. Թուրքիային զիջելու փոխարեն Օբաման պետք է օրինակ վերցներ Պապից

«Օսմանյան կայսրության թուրքերը փորձում էին համակարգված կերպով ոչնչացնել հայ ժողովրդին», գրում է պարբերականը

Իրավաբան և քաղաքական գործիչ Սթիվեն Քիմաթյանի հոդվածն է, որում հեղինակը նեկայացնում է՝ ինչպես էին հայերն ապաստան գտնում Նյու Յորքի Սիրակուզ քաղաքում: ArmenianGenocide100.org-ը՝ հղում անելով Syracuse.com-ին, ներկայացնում է հոդվածը.

PanARMENIAN.Net - «Անհավանական համադրությամբ Սբ Պետրոս տաճարում մատուցված սուրբ պատարագի ընթացքում Ֆրանցիսկոս Պապի մեկնաբանություններն ու Քարդաշյանների այցը Հայաստան կապված էին 100 տարի առաջվա մի ընդհանուր իրադարձության հետ: Օսմանյան կայսրության թուրքերը փորձում էին համակարգված կերպով ոչնչացնել հայ ժողովրդին: Ֆրանցիսկոս Պապը հստակորեն բարձրաձայնեց, որ դա «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր», որին պետք է հետևեին նացիզմը, ստալինիզմն ու առ այսօր շարունակվող քրիստոնյաների հալածանքները:

1915 թվականի ապրիլի 24-ին Պոլսում ձերբակալել էին մի քանի հարյուր մտավորականների, գրողների, գործարարների և կրոնական առաջնորդների, ապա նավերով և գնացքներով տեղափոխել էին քաղաքից դուրս մի հեռավոր գյուղ: Այնտեղ նրանց ենթարկում էին դաժան մահապատժի: Երիտթուրքերի ծրագրով կոդավորված հեռագրեր էին ուղարկվում մարզեր՝ հրամայելով սպանել բոլոր հայ տղամարդկանց, իսկ կանանց և երեխաներին՝ ուղարկել մահվան երթերի անապատային տարածքներ: Բարբարոսական հանգամանքներում մահացել էր ավելի քան 1.5 մլն հայ:

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն հեռագիր էր ուղարկել Պետդեպարտամենտին՝ ասելով, որ «ռասայական ոչնչացման արշավն ընթացքի մեջ է»: Դրան ավելանում էին այդ վայրագությունները նկարագրող միսիոներների, օտարերկրյա հյուպատոսների, լրագրողների և ականատեսների արձանագրությունները: The New York Times-ում, Syracuse Herald-ում և Syracuse Journal-ում տասնյակ հոդվածներ էին հրապարակվում:

Հայերը ներկայացնում են հնագույն քաղաքակրթություն: Արարատ լեռը, որի վրա Նոյը կանգնեցրել էր իր տապանը, նայում է հենց իրենց հայրենիքին: 301 թվականին Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որը որդեգրեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Երբ 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունը սկսեց թուլանալ, երիտթուրքերը, վերահսկողությունը կենտրոնացնելով ներքին խնդիրներին, Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ սկսեցին իրականացնել հայ ժողովրդի ոչնչացումը:

Հայերը փորձում էին խուսափել այդ վայրագություններից՝ ապաստան գտնելով Սիրակուզում: «Ստորգետնյա երկաթուղու» օրերից (ստրկության օրեք ԱՄՆ հարավային նահանգներից փախչած սևամորթներին դեպի հյուսիս և Կանադա տեղափոխվելուն օգնող շարժում՝ խմբ.) Սիրակուզը հայտնի էր որպես մի համայնք, որն աջակցում է արդարությանը: 1894-1922 թվականները Սիրակուզի համալսարանի կանցլեր Ջեյմս Ռոսքոու Դեյը գլխավորել էր հայ և սիրիական օգնության շարժումը:

ArmenianGenocide100.org
 Ամենաընթերցվողը բաժնում
Զուրաբիշվիլիի այցը բացահայտեց հարաբերությունների կնճիռները
Երևանն ու Բաքուն կոշտացնում են դիրքորոշումը ԼՂ հարցում
Որոնք են ՀՀ համար Իրանում վատագույն սցենարի ամենաակնհայտ ռիսկերը
Պանդեմիան հաղթահարելու չինական մեթոդը՝ հայ երիտասարդի աչքերով
 Ուշադրության կենտրոնում
Կալիֆոռնիայի ուսանողների լուռ բողոքի ցույցը՝ Հայոց ցեղասպանության հերքման դեմ

Կալիֆոռնիայի ուսանողների լուռ բողոքի ցույցը՝ Հայոց ցեղասպանության հերքման դեմ Ցույցին մասնակցող ուսանողները համալսարանների ներսում բերաները կապած «խոսում են» միայն պաստառների միջոցով

 Բաժնի այլ նյութերը
Ինչպես ավարտվեց Բանգլադեշի հայ համայնքի պատմությունը Դաքայում հայկական եկեղեցի ու գերեզմանոց կա, բայց հայ չկա
«Այսքան թեժ դեռ չէր եղել» ՀՀ-ի ու ՀԱՊԿ-ի առճակատումը նոր քարտուղարի հարցի շուրջ
«Ամերիկյան երազանքի» այլընտրանքը Ուր մեկնել, եթե Green Card-ը մերժում են