![]() Ցեղասպանության ժխտումը քրեականացնող ռուսական բանաձևը որպես «մտրակ» ու «քաղցրաբլիթ» Թուրքիայի համարԱկամայից հայ հանրության մի մասի մոտ տպավորություն ստեղծվեց, որ օրինագծի ընդգրկումը ՌԴ Պետդումայի օրակարգում Թուրքիայի դեմ քաղաքական դեմարշի դրսևորումներից մեկն է Ռուս քաղաքական գործիչները նախօրեին հայ հանրության կողմից երկար սպասված քայլ կատարեցին` ՌԴ Պետդումայի «Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Միրոնովը և Նիկոլայ Լևիչևը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ են ներկայացրել Պետդումա, ինչը սակայն ստեղծված իրավիճակում միանշանակ չի ընկալվում: ![]() PanARMENIAN.Net - Ինչպես ասել է բանաձևի համահեղինակ Սերգեյ Միրոնովը, «Հայոց ցեղասպանության ճանաչելու կամ չճանաչելու հարցը ուղղակի պատմական հարց չէ»: «Դա խղճի, բարոյականության հարց է: Դա հրեշավոր մի ոճրագործությանը վերաբերմունքի հարց է, որը չի կարելի մոռանալ ու ներել: Թուրքիայի այդ դաժան և անմարդկային քայլը հրապարակավ ժխտողները ոչ թե ուղղակի օգնում են այդ երկրի իշխանություններին վերաձևել պատմությունը, այլ նաև պարտակում են ոճրագործներին և օգնում են արդարացնել այն հանցագործությունները, որոնք կարող է հետագայում կատարել թուրքական ռեժիմը»: Տեղեկանք. Ըստ օրինագծի, Հայոց ցեղասպանությունը ժխտելու կամ կատարված ոճիրն արդարացնելու համար առաջարկվում է տուգանք մինչև 300 հազար ռուբլի կամ աշխատավարձի չափով մինչև 2 տարի ժամկետով, կամ ազատազրկում մինչև 3 տարի ժամկետով: Եթե դա արվել է ԶԼՄ-ների միջոցով, ապա տուգանքի վերին շեմն առաջարկվում է սահմանել 500 հազար ռուբլու չափով: Ազատազրկումն այդ դեպքում կսահմանվի մինչև 5 տարի ժամկետով: Կարծես, ամեն ինչ լավ է և հայկական կողմը պետք է որ ողջուներ նման նախաձեռնությունը, սակայն տհաճ նստվածք թողեց այն հանգամանքը, որ փաստաթուղթը Պետդումա ներկայացվեց ռուսական Սու-24-ի պատճառով Մոսկվայի և Անկարայի միջև ստեղծված լարվածության ֆոնի վրա: Միջադեպից հետո Ռուսաստանում տարբեր մակարդակներով սկսեցին խոսել Թուրքիայի հանդեպ պատասխան քայլերի մասին, ոչ թե ռազմական, այլ տնտեսական և քաղաքական: Ակամայից հայ հանրության մի մասի մոտ տպավորություն ստեղծվեց, որ օրինագծի ընդգրկումն օրակարգում Թուրքիայի դեմ քաղաքական դեմարշի դրսևորումներից մեկն է: Ինչո՞ւ ոչ նախորդ շաբաթ: Ինչո՞ւ ոչ մեկ ամիս անց: Ինչո՞ւ հենց հիմա: Եվ հետո` արդյո՞ք օրինագիծն իրոք կընդունվի, երբ Թուրքիան և Ռուսաստանն ի վերջո հաշտվեն: Ըստ որոշ տվյալների, այդ փաստաթուղթը «Արդար Ռուսաստանը» սկսել էր մշակել դեռ ապրիլին, բայց ինչո՞ւ այն ներկայացվեց հենց այս պահին: Ինչպես PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց ՌԴ Պետդումայի փոխնախագահ, Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագծի համահեղինակ Նիկոլայ Լևիչևը, միջազգային իրավիճակն, անկասկած, ազդեց այս օրենսդրական նախաձեռնությունն օրակարգում ընդգրկելու վրա: «Իսլամական պետության» գործողություններն այսօր ցեղասպանության մի շարք տարրեր են պարունակում` այլ հավատ ունեցողների զանգվածային սպանություններ, քրիստոնեական սրբությունների ավերում, ահաբեկչության քարոզչություն սոցցանցերում, անհամաձայնների հանդեպ հոգեբանական ճնշում: Եթե մենք պատշաճ ուշադրություն չդարձնենք պատմական փաստերին, չպաշտպանենք պատմական ճշմարտությունը, մենք դատապարտված ենք արյունալի իրադարձությունների կրկնության»,-ասել է նա: Լևիչևը խորհուրդ է տվել նաև պատրանքներ չունենալ: «Նման օրինագծերը երբեք մեկ ակնթարթում չեն ընդունվում: Բայց ավելի բարենպաստ պայմանների սպասելու դեպքում, գուցե, ստիպված լինեինք սպասել մեկ այլ «կլոր» տարելիցի»,-ասել է նա: Ստացվում է, որ սա կարծես քաղաքական պատասխան չէ թուրքական սադրանքին, սակայն որոշակի կապ այնուամենայնիվ նկատվում է: Առավել անկեղծ արտահայտվեց ՌԴ Պետդումայի քաղաքացիական, քրեական, արբիտրաժային և ընթացակարգային օրենսդրության գծով կոմիտեի ղեկավար Պավել Կրաշենիննիկովը, որը ակտուալ չի համարում «Արդար Ռուսաստան» խմբակցության նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին` ի պատասխան թուրքերի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման: Ըստ նրա, «օրենսդրորեն պետք է կանոնակարգել գոյություն ունեցող հարաբերությունները: Ես չեմ լսել, որ մեզ մոտ ինչ-որ մեկը ժխտի հայերի ցեղասպանությունը: Մեր նախագահն այս տարի մասնակցել է Հայաստանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին և ելույթ ունեցել այնտեղ, զանգվածային ժխտում չկա: Այստեղ կապը ինքնաթիռի հետ տարօրինակ է: Այնքան էլ ճիշտ չէ ամեն ինչում առաջնորդվել «ինքդ ես հիմարը» սկզբունքով»,-ասել է կոմիտեի ղեկավարը: Ինչ վերաբերվում է Հայաստանի արձագանքին այս բավականին նրբանկատ հարցին, ապա, հավանաբար, որոշ կասկածներ առաջացան ոչ միայն շարքային քաղաքացիների, այլ նաև երկրի ղեկավարության շրջանում: Շատ զգուշավոր էր ԱԳ փոխնախարարի մեկնաբանությունը: «Մենք ողջունում ենք, որ Ռուսաստանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և միշտ կողմ ենք եղել, որ քրեականացում լինի, որն այսօրվա դրությամբ միայն չորս պետությունում է իրականացված: Այնպես որ տեսնենք ինչպիսին կլինեն զարգացումները»,-ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Այնպես, որ կարծես, թե ՀՀ իշխանություններն էլ այնքան հիացած չեն այս զարգացումներով: Եվ եթե ավելի անկեղծ, ապա հազիվ թե կարելի է հուսալ, որ ներկայացված օրինագիծը կընդունվի, համենայն դեպս առաջիկայում: Կարելի է միանգամայն հավանական համարել այն, որ 1,5 մլն հայերի բնաջնջման մասին օրինագիծն ուղղակի «մտրակ» դարձավ Ռուսաստանի ձեռքում: Իսկ «քաղցրաբլիթ» կլինի փաստաթղթի հետկանչը, եթե Թուրքիան իրեն լավ պահի, կամ էլ չընդունումը ռուս պատգամավորների կողմից: Մարինա Անանիկյան / PanARMENIAN.Net ![]() ![]() Հայեր և Հայաստան Դադիվանքի նոր աղոթողների անցյալը Ռուբինյանը և Քըլըչը բանակցել են 3.5 ժամ Ծրագրում են հայերին ահաբեկիչ ներկայացնել ![]() ![]() ![]() Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը ![]() Էլ չենք տեսնի Արցախում ![]() Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |