Փաստեր վիրուսների և բակտերիաների մասին. Հիգիենայի հիմնական կանոնները

Փաստեր վիրուսների և բակտերիաների մասին. Հիգիենայի հիմնական կանոնները

Մեր մարմնում գտնվող մանրէները կազմում են միկրոբիոմ` այսինք օրգանիզմների համակեցություն, որոնք ապրում են մեր մեջ և փոխգործակցում են իրար և մեզ հետ

Մարդը ստերիլ է ծնվում, բակտերիաների առաջին «գաղութներն» էլ ստանում իր կյանքի առաջին 3 տարում: Ժամանակի հետ դրանց թիվը 10 անգամ գերազանցում է մարդու բջիջների քանակը: Դա կազմում է մոտ 100 տրիլիոն բակտերիա:

PanARMENIAN.Net - Սակայն, մարդու օրգանիզմում առկա բակտերիաների միայն 1 տոկոսն է հիվանդություններ առաջացնում, մյուսները նպաստում են կարևոր ֆունկցիաների կատարմանը: Օրինակ, կաթնամթերքի որոշ տեսակների պատրաստման համար օգտագործվող Lactobacillus acidophilus բակտերիաները նպաստում են մարսողությանն ու օգնում են պայքարել վնասակար մանրէների դեմ:

Մեր մարմնում գտնվող մանրէները կազմում են միկրոբիոմ` այսինք օրգանիզմների համակեցություն, որոնք ապրում են մեր մեջ և փոխգործակցում են իրար և մեզ հետ:

Ինչ վերաբերում է վիրուսներին, ապա ըստ գիտնականների, վիրուսների մի մասը մեզ վրա չի ազդում, իսկ գուցե, դրանք ներկառուցված են ԴՆԹ-ի մեջ, ինչը նշանակում է, որ մենք սիմբիոզի մեջ ենք նրանց հետ, ինչպես և բակտերիաների:

Մարդու օրգանիզմի բարդ փոխկապակցված աշխատանքը միկրոօրգանիզմների հետ իմունիտետ է ձևավորում ախտածին բակտերիաների և վիրուսների հանդեպ: Այլ կերպ ասած, դա էվոլյուցիայի յուրօրինակ «պատվաստումն» է, որն ապահովում է օրգանիզմի կայնությունն արտաքին անբարենպաստ գործոնների դեպքում:

Սակայն, անկախ դրանից, պետք չէ հույսը դնել միայն սեփական դիմադրողականության վրա և անտեսել հիգիենայի կանոնները, ինչպես նաև, չափից շատ ոգևորվել սեփական անձի ու տարածքի ախտահարմամբ: Առողջ մարդու համար գերհիգիենան կարող է վնասակար լինել, քանի որ իմունիտետը, զրկված լինելով մանրէների հետ մշտական պայքարից, սկսում է թուլանալ:

Ցանկացած դիմադրողականություն ունի իր թույլ օղակները, այն է լորձաթաղանթները` բերանը, քիթը, սեռական օրգանները, աչքերի բիբերի և ականջների ներքին մակերեսը, ինչպես նաև վնասված մաշկը: Իրազեկվածությունն այս հարցում զերծ կպահի ինչպես վարակներից, այնպես էլ անհարկի վախերից:

Տարբերություններից անկախ, վիրուսների և բակտերիաների տարածման ուղիները մոտավորապես նույնն են` օդակաթիլային ճանապարհով (փռշտոց, հազ), մաշկից մաշկ անցնելու միջոցով (դիպչելիս և ձեռք սեղմելիս), մաշկից սննդին (կեղտոտ ձեռքերով սնդդամթերքից օգտվելու դեպքում վիրուսներն ու բակտերիաները կարող են հայտնվել ստամոքսում), օրգանիզմի հեղուկների (արյուն, սերմնահեղուկ և թուք) միջոցով: Սեռական ճանապարհով կամ ներարկումների միջոցով ավելի հաճախ տարածվում են ՄԻԱՎ և հերպեսի հարուցիչները:

Որքա՞ն են բակտերիաներն ու վիրոսւներն ապրում մարդու օրգանիզմից դուրս

Ամեն ինչ կախված է բակտերիայի կամ վիրուսի տարատեսակից և այն մակերեսից, որի վրա այն գտնվում է: Ախտածին բակտերիաների, վիրուսների, սնկերի մեծամասնությանն ապրելու համար անհրաժեշտ են խոնավ պայմաններ, ուստի, նրանց կյանքի տևողությունը կախված է օդի խոնավությունից:

Օրինակ, մրսածության հարուցիչ վիրուսները կարող են ներքին տարածքի մակերեսներին ապրել մինչև 7 օր: Վիրուսներն ավելի երկար են ապրում հարթ (ջրակայուն) մակերեսների վրա: Սակայն, 24 ժամ անց հիվանդություն առաջացնելու նրանց ունակությունը սկսում է նվազել: Ձեռքերի վրա մրսածության վիրուսների մեծ մասը շատ ավելի կարճ է ապրում: Դրանց մի մասը մեռնում է մի քանի րոպերից, սակայն 40% մեկ ժամվա ընթացքում դեռ կարող է վարակիչ մնալ: Մրսածության վիրուսների պես գրիպի վիրուսները ձեռքերի վրա շատ ավելի կարճ են ապրում`5 րոպե անց ձեռքերի վրա վիրուսների քանակը կտրուկ նվազում է: Պինդ մակերեսների վրա գրիպի վիրուսները կարող են ապրել 24 ժամ, գործվածքի վրա` ընդամենը 15 րոպե:

Գրիպի վիրուսները մի քանի ժամվա ընթացքում կենսունակ են մնում օդում առկա խոնավ կաթիլներում, իսկ ցածր ջերմաստիճանի դեպքում ավելի երկար են ապրում:

Աղիստամոքսային հարուցիչները տարբեր միկրոօրգանիզմներ են, այդ թվում այնպիսի բակտերիաներ, ինչպիսիք են աղիքային ցուպիկը, սալմոնելան, կլոստրիդիում դիֆիցիլեն և կամպիլոբակտերը, ինչպես նաև այնպիսի վիրուսներ, ինչպիսիք են նորովիրուսն ու ռոտավիրուսը:

Սալմոնելան և կամպիլոբակտերը կարող են ապրել մոտ 1-4 ժամ պինդ մակերեսների վրա և հյուսվածքների, իսկ նորովիրուսն ու կլոստրիդիում դիֆիցիլեն շատ ավելի երկար են ապրում: Կանխելու համար աղիստամոքսային վարակը, հարկավոր է կանոնավոր կերպով լվանալ ձեռքերը, հատկապես զուգարան այցելելուց հետո: Հարկավոր է նաև պահպանել սննդի հիգիենայի կանոնները:

Սալմոնելայի վիրուս

Ոսկեգույն ստաֆիլոկոկը մակերեսների վրա ապրում է մի քանի օր և նույնիսկ շաբաթ: Այդ բակտերիաները մակերեսների վրա կարող են ավելի երկար ապրել, քան որոշ բակտերիաներ և վիրուսներ:

Հերպեսի վիրուսները կարող են ապրել մոտ 4 ժամ պլաստիկի վրա, 3 ժամ` գործվածքի, 2 ժամ` մաշկի: Եթե ձեր մոտ հերպեսային տենդ է զարգացել, ձեռք մի տվեք բշտիկներին, իսկ եթե, այնուամենայնիվ, դիպել եք դրանց, օրինակ, քսուկ քսելիս, անպայման լվացեք ձեռքերը:

Սիֆիլիսի հարուցիչը մարդու օրգանիզմից դուրս արագ մեռնում է չորանալուց` ախտահանող միջոցների ներգործությամբ: Խոնավ միջավայրում այն ապրում է մի քանի ժամ և զգայուն չէ ցածր ջերմաստիճանի հանդեպ:

Մոլորություն է մոծակների, ոջիլների, տիզերի, փայտոջիլների և այլ արնախում միջատների խայթոցների հետևանքով ՄԻԱՎ-ով վարակվելու մտավախությունը: Բժշկության մեջ արձանագրված չեն մարդու վարակի նման դեպքերը: Թե ինչու է դա այդպես, դեռ բավականին բարդ է հասկանալ: Հավանականություն կա, որ այդ միջատների օրգանիզմներում կան նյութեր, որոնք ոչնչացնում են ՄԻԱՎ-ը:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---