Հայկական տնտեսության «սիլիկոնային» ապագան

Հայկական տնտեսության «սիլիկոնային» ապագան

ՏՏ ոլորտի տպավորիչ արդյունքները՝ թվերով

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հրապարակել է«Հայաստանում տեղեկատվական եվ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի հետազոտություն» զեկույցը, որն ամփոփում է 2015 թվականին ՏՏ-ոլորտի գրանցված հիմնական ցուցանիշները: PAN-

PanARMENIAN.Net - ը ներկայացնում է զեկույցի կարևորագույն ցուցանիշները՝ թվերով:

Աշխատատեղեր

Հայաստանում գործում են մոտ 450 ՏՀՏ ընկերություններ: 10 տարում ընկերությունների քանակն աճել է 300%-ով, իսկ 2014-ի համեմատ՝ 13.6%-ով: Այս ընկերությունների մեծ մասը՝ մոտ 88%-ը, տեղակայված է Երևանում, այնուամենայնիվ, մարզային զարգացման ծրագրերի շրջանակներում աճում է նաև ՀՀ այլ մարզերում, հատկապես Շիրակում և Լոռիում գործող ընկերությունների թիվը: 2015 թվականին գրանցված 70 նոր ընկերությունները ստեղծվել են շուրջ 400 նոր հաստիք, իսկ ընդհանուր ոլորտը՝ մոտ 1200 նոր աշխատատեղ: Ոլորտում զբաղվածների թիվը հասել է 12685-ի (տարվա կտրվածքովվ մոտ 10% աճ): Տեխնիկական մասնագետների (ծրագրային ապահովման ճարտարագետներ, վերլուծաբաններ, ծրագրավորողներ, ՏՏ ծրագրերի ղեկավարներ և այլն) թիվը հասել է 10250-ի: Ընդհանուր առմամբ, ոլորտում ներգրավված աշխատողների, այդ թվում՝ օժանդակ անձնակազմի անդամների թիվը հասնում է մոտ 15000-ի:

Եկամուտներ

2015 թվականին «Ծրագրային ապահովում և ծառայություններ» սեգմենտը և «Ինտերնետ ծառայությունների պրովայդեր» սեգմենտն ընդգրկող ոլորտի ընդհանուր եկամուտը հասել է $559.1մլն-ի ($474.9մլն՝ 2014 թվականին): Տարեկան աճը կազմել է 17.7%: Ընդ որում, ինչպես երևում է հիմնադրամի ներկայացված տվյալներից, հիմնական աճն ապահովվել է ծրագրային ապահովման սեգմենտի աճի հաշվին: Նրա ծավալը կազմել է 425.6 մլն՝ 349.4 մլն դիմաց (աճ՝ 21.8%): Աճում է եկամուտների բաժնում տեղական ընկերությունների մասնաբաժինը՝ 50% 2014թ.-ին արձանագրված 45%-ի համեմատ: ՏՏ ընկերությունների գրեթե կեսի տարեկան եկամուտը կազմում է $100.000-ից մինչև $1.000.000: Ինտերնետ-ծառայությունների ծավալը կազմել է $133.5 մլն` 2014-ին $125.7 մլն դիմաց (աճ՝ 6.2%):

ՏՀՏ ոլորտում ներգրավված մասնագետներն աշխատում են տարեկան միջինը $39.664 արտադրողականությամբ: Ընդ որում, օրինակ, տեխնիկական աշխատուժի արտադրողականությունն օտարերկրյա բաժնեմասնակցությամբ ընկերություններում աճել է 5%-ով՝ համեմատած 2014թ.-ի հետ, հասնելով մեկ աշխատողի հաշվով $48.067, իսկ տեղական ընկերություններում աշխատողների արտադրողականության հարցում առանձնապես խոշոր տեղաշարժեր չեն արձանագրվել, և այն կազմում է $31.260, ինչպես և նախորդ տարի:

2015 թվականին ոլորտի արտահանման ծավալները զգալիորեն աճել են՝ հասնելով $214.4 մլն-ի: Համեմատության համար, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանից արտահանվել է 462.5 մլն հանքահումքային արտադրանք, 307 մլն-ի պատրաստի սնունդ և խմիչք, մոտ 230 մլն-ի ոչ թանկարժեք մետաղներ ու դրանցից իրեր, 206 մլն-ի թանկարժեք մետաղներ ու դրանցից արտադրանք: Այսպիսով, ՏՏ-ն արտահանման ծավալներով երկրի չորրորդ ոլորտն է: Արտահանման 76%-ը բաժին է ընկնում արտասահմանյա ընկերություններին, հիմնական ծավալը` համարյա 80%-ը, ուղղվում է ԱՄՆ և Կանադա, 10.8%-ը` Եվրոպա: Երրորդ տեղում Ռուսաստանը ու ԱՊՀ երկրներն են, որտեղ ուղղվում է արտահանման 8.4%-ը: Այլ երկրների շարքում հայկական ծառայությունների նկատմամբ ամենամեծ պահանջարկը ներկայացնում է ԱՄԷ-ն, որը հիմնականում արտապատվիրում է հարմարեցված հաշվապահական, բանկային և ֆինանսական ծրագրեր: Ներքին շուկայի ծավալն, իր հերթին, հասել է $344.7 մլն-ի:

Տեսլականը

2018 թվականին ծրագրավորվում է հասցնել ՏՏ ոլորտի ընկերությունների քանակը 1000-ի, ոլորտում աշխատող մարդկանց քանակը՝ 20.000-ի: Արտադրողականությունը մեկ աշխատողի հաշվով պիտի աճի մինչև տարեկան $50.000, իսկ ոլորտի արտահանումը՝ $700 մլն-ի:

Կարդացեք նաև. ՏՏ-ն ընդդեմ սուպերմարկետների. Ով է ավելի շռայլ հարկեր մուծում

 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---