66  17.07.16 - «Սասնա ծռեր» խմբավորման զինյալների գրաված Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գնդին հարող տարածքում. Օր 1
Ոստիկանության շենքի վրա զինված հարձակումը

Ոստիկանության շենքի վրա զինված հարձակումը

Ովքեր, ինչու և ինչպես

Հուլիսի 17-ի վաղ առավոտյան՝ ժամը 05:30-ի մոտակայքում, իրենց «Սասնա ծռեր» կոչած խմբավորման մի խումբ զինված անձինք բեռնատարով ջարդելով դարպասները գրոհել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածք և պատանդ վերցրել այնտեղ գտնվող անձանց: Սկսված փոխհրաձգության արդյունքում 1 ոստիկան է զոհվել, ևս 4-ը վիրավորվել են: Վիրավոր են նաև զինված խմբի ներկայացուցիչներից երկուսը: PanARMENIAN.Net-ը հակիրճ ներկայացնում է դեպքի գլխավոր զարգացումները:

PanARMENIAN.Net - Ովքե՞ր են պատանդ վերցվածները

Զինված անձինք բռնի ուժով ժամը 21:00-ի դրությամբ Էրեբունու ՊՊԾ գնդում են պահում ոստիկանության 6 աշխատակցի, որոնց թվում են նաև ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փողոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ զինվածների գործողությունների կասեցման միջոցառումների շրջանակում հատուկ նշանակության ստորաբաժանումներն ազատ էին արձակել երկու պատանդի:

Ի՞նչ են ուզում «Սասնա ծռերը»

Խմբավորման գլխավոր պահանջն է, որ ոստիկանությունն ազատ արձակի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող «Նոր Հայաստան» շարժման անդամ Ժիրար Սեֆիլյանին, որը մոտ մեկ ամիս առաջ կալանավորվել էր մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելն ու պահելը կազմակերպելու մեղադրանքով: Պահանջներից մեկն է նաև, որ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տա և իշխանությունը փոխանցվի ժողովրդին, բայց այդ փուլին նրանք պատրաստվում են անցնել, երբ Սեֆիլյանը նրանց հետ լինի և ինքը որոշի հետագա անելիքները:

Քանի՞ զոհ ու վիրավոր կա

Իրավապահների հրապարակած տվյալների համաձայն, փոխհրաձգության ընթացքում սպանվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյան, վիրավորվել են ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղդյանն ու ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Ավելի ուշ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտարարել է, որ վիրավորները 4-ն են, որոնցից երկուսի վիճակը ժամը 19:00-ի դրությամբ ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ ծանր:

Խմբավորման ներկայացուցիչների շրջանում զոհեր չկան: Ցերեկը հաղորդվում էր մեկ վիրավորի մասին, բայց ավելի ուշ «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Ավետիսյանը տեղեկացրեց, որ իրենց շրջանում վիրավորները երկուսն են:

Իրավապահներն ընտրել են բանակցությունների միջոցով հարցը լուծելու տարբերակը

Չնայած ԱԱԾ-ն իր տարածած երկրորդ հաղորդագրությունում զինված անձանց ահաբեկիչ որակեց, իրավապահներն ընտրել են հարցը բանակցությունների ճանապարհով լուծելու տարբերակը: Իրավասու պետմարմինների ներկայացուցիչները փորձում են համոզել ահաբեկիչներին չվտանգել մարդկանց կյանքը, ազատ արձակել պատանդներին, վայր դնել զենքն ու առանց դիմադրության հանձնվել: Այնուամենայնիվ, դեպքի վայրում գտնվող հատուկ նշանակության ստորաբաժանումները մարտական պատրաստվածության վիճակում են, բայց գրոհի կամ այլ ակտիվ գործողությունների անցնելու հրաման նրանց տրված չէ: Մինչև այդ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտարարել էր՝ եթե հորդորները չլսվեն, ոստիկանությունն ի վիճակի է վնասազերծելու նրանց, բայց քանի դեռ չեն կորցրել բանակցություններով գործընթացն ավարտելու հույսը, շարունակելու են բանակցել:

Քաղաքացիների շրջանում բերման ենթարկվածների մասին

Ոստիկանությունը քաղաքի տարբեր վայրերից ամբողջ օրվա ընթացքում բերման էր ենթարկել մի շարք քաղաքացիների: Ըստ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի, բերման ենթարկվածները բոլոր քաղաքացիներն օրինական հիքմերով են տարվել ոստիկանության բաժանմունքներ ու սահմանված ժամկետում նրանց բաց կթողեն՝ ըստ «կատարած արարքի»:

 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել

Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---