Քար, որի հանդեպ ժամանակն անզոր է

Քար, որի հանդեպ ժամանակն անզոր է

Հայկական տուֆը որպես բրենդ և ազգային շինանյութ

Հայաստանում է կենտրոնացած տուֆի համաշխարհային պաշարների 90 տոկոսը: Հայաստանից բացի, տուֆի հանքավայրեր կան նաև Իտալիայում (Հռոմի և Նեապոլի արվարձաններում), Թուրքիայում, Իրանում և այլուր:

PanARMENIAN.Net - Հայկական տուֆը կիրառվել է ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ ԽՍՀՄ-ից դուրս: ՄԱԿ Կենտրոնական հաստատությունների համալիրը (ՄԱԿ կենտրոնակայան) կառուցվել է Նյու Յորքում 1951թ. Մանհեթենի արևելյան մասում: Համալիրի ստեղծման համար հրավիրվել էին ճարտարպետներ, դիզայներներ և ինժեներներ ամբողջ աշխարհից: Նախագծողների թվում էին Նիկոլայ Բասովը (ԽՍՀՄ), Մաքս Աբրամովիչը (ԱՄՆ), Օսկար Նիմեյերը (Բրազիլիա), Վլադիմիր Բոդյանսկին (Ֆրանսիա), Էռնստ Կորմյեն (Կանադա), Ուոլլես Կ.Հարրիսոնը (ԱՄՆ), Շառլ Լե Կորբյուզիեն (Ֆրանսիա), Սվեն Մարկելիուսը (Շվեդիա), Գ.Ա. Սվայոն (Ավստրալիա), Լյան Սիչենը (Չինաստան), ինչպես նաև խորհրդատուներ Էնթոնի Անտոնիադեսը (Հունաստան), Մեթյու Նովիկին (Լեհաստան) և Էռնեստ Վայսմանը (Հարավսլավիա):

Տուֆը հրաբխային, գեոտերմալ և նստվածքային ծագում ունեցող ապար է, որն առաջանում է հրաբուխների ժայթքման շիկացած նյութերի բեկորների թրծման-եռակցման հետևանքով, կամ կրաքարային նյութերի նստվածքի առաջացման հետևանքով տաք հանքային աղբյուրների մոտ:

Ուստի առանձնացնում են կարբոնատային (կրաքարային), կայծքարային (ֆելզիտային) և հրաբխային տուֆեր: Կրաքարային տուֆերն անցումային են կրաքարի և մարմարի միջև:

Հայկական տուֆը հրաբխային մոխրից առաջացած ապար է: Առանձնացնում են կրաքարային տուֆեր (տրավերտին), հրաբխային և ֆելզիտային (ֆելզիտ): Հայկական տուֆը միլիարդավոր տարիներ առաջ է առաջացել և կանգուն է մնում ցանկացած պայմաններում:

Ունենալով հրաբխային ծագում` տուֆը կարող է ամենատարբեր բաղադրության լինել: Տատանվում է նաև խտությունը, ինչով էլ պայմանավորված է այս կամ նպատակների համար քարի կիրառումը: Նույնիսկ նույն վայրում հրաբխային տուֆերը կարղ են տարբեր բաղադրությունն ունենալ, կապված մայրական ապարների տիպից ու հրաբխման տարբերությունից:

Այնուամենայնիվ այդ նյութի բոլոր տեսակները մի ընդհանրություն ունեն` այն միշտ ծակոտկեն է: Դա բացատրվում է նրանով, որ հրաբխային այդ ապարը բաղկացած է միաձուլված բեկորներից, ավազի ու մոխրի մնացորդներից: Դրանով է պայմանավորված ապարի թեթևությունը, ջրակայունությունն ու ցրտադիմացկունությունը: Ծակոտկենության շնորհիվ տուֆը ձմռանը շենքի ներսը պահպանում է ցրտից, իսկ ամռանը՝ շոգից: Տուֆե պատերը «շնչում են», այսինքն՝ դրանց միջով բնական օդափոխություն է կատարվում: Որպես կանոն, տուֆը նաև համեմատաբար փափուկ է, թեև դա արդեն կախված է կոնկրետ նմուշներից: Այն համեմատաբար հեշտ կտրվում ու սղոցվում է: Ընդ որում, տուֆը նաև շատ ամուր է, չզիջելով գրանիտին: Իսկ հատկությունների ամբողջությամբ նույնիսկ ինչ-որ տեղ գերազանցում է:

Տուֆը միշտ հավերժության խորհրդանիշ է եղել: Տուֆակերտ տները համարվել են ամրության, հուսալիության, ունեվորության և գեղեցկության մարմնացում:

Տուֆը հեշտ է մշակվում, այն թեթև է, ծակոտկեն, ունի 40-ից ավելի երանգ` սևից մինչև սպիտակ: Բացի այդ, տուֆի կարծր տեսակները բավականին սեյսմակայուն են: Սակայն առավել գործածական է վարդագույն տուֆը, որը շատ հաճախ է օգտագործվում Հայաստանում որպես շինանյութ: Տուֆի պաշարներն անսպառ են:

Տուֆի ֆիզիկամեխանիկական հատկությունների, ամրության և եղանակի փոփոխություններին լավ դիմանալու մասին են վկայում մեզ հասած տուֆակերտ հուշակոթողները. դրա վառ ապացույցն են հայկական ցիկլոպիկ կառույցների ավերակները, որոնք հազարամյակի պատմություն ունեն, բարձր լեռներում ծվարած եկեղեցիները, որոնք ենթարկվում են ջերմաստիճանների մեծ տատանումների

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---