«Զվարթնոցն» ընդդեմ «Շոթա Ռուսթավելիի»

«Զվարթնոցն» ընդդեմ «Շոթա Ռուսթավելիի»

Ավիատոմսերի գների համեմատությունը՝ Ամանորին

Մեկ օդանավի սպասարկման արժեքի համեմատությամբ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սակագներն ավելի ցածր են, քան Թբիլիսիում և Բաքվում: Կարծիք կա, որ «բաց երկնքի» քաղաքականությանն անցնելը բերել է շուկայում իրավիճակի վատթարացմանը՝ խոշոր ավիաընկերությունները հեռացել են, տոմսերի գները թանկացել: PanARMENIAN.Net ը համեմատել է ՀՀ-ից և Վրաստանից մի քանի հիմնական ուղղություններով գործող ավիատոմսերի գներն Ամանորի արձակուրդի օրերին՝ համադրելով դրանք համացանցի համապատասխան կայքերից մեկի՝ SkyScanner համակարգի օգնությամբ:

PanARMENIAN.Net - Համեմատության համար վերցրել ենք հետադարձով թռիչքի գները` 2016-ի դեկտեմբերի 30-ից (մեկնում) 2017-ի հունվարի 6-ը (վերադարձ)՝ դիտարկելով այդ ժամանակահատվածի հասանելի ամենամատչելի տարբերակները:

Տոմսերի արժեքը` հոկտեմբերի 18-ի դրությամբ:

2013-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է ավիափոխադրումների ոլորտի փուլային ազատականացման ռազմավարությունը, այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշում կայացրեց 2013-ի ապրիլի մեկից թռիչքների դադարեցման և սնանկացման գործընթաց սկսելու մասին։ Տվյալ փաստաթուղթը նախատեսում էր ոլորտում առնվազն երեք հայկական ավիաընկերությունների գործունեություն։

ՀՀ կառավարությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում որդեգրել է «Բաց երկնքի» քաղաքականությունը, որը ենթադրում է ավիաընկերությունների առևտրային գործունեությանը պետության միջամտության նվազեցում:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---