Փողը՝ քամուն

Փողը՝ քամուն

Ինչ կարելի էր անել Դիլիջանի ուսումնական կենտրոնի վրա վատնած 16 մլրդ դրամով

Կառավարության նոյեմբերի 10-ի նիստում առանց որևէ հիմնավոր պատճառաբանության հաստատվել է Դիլիջանի ուսումնական կենտրոնի՝ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը փոխանցելու որոշման նախագիծը։ Նշվում է, որ ներկայումս աննպատակահարմար է Պետական եկամուտների կոմիտեի կողմից Դիլիջանի ուսումնական կենտրոնի շահագործումը։

PanARMENIAN.Net - Այս կենտրոնի կառուցումը սկսվել էր ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին: 2011-2016 թվականների ընթացքում Դիլիջանի ուսումնական կենտրոնի վերակառուցման աշխատանքների, ինչպես նաև ձեռք բերված գույքի և վարչական սարքավորումների համար պետբյուջեից ծախսվել է մոտ 16 միլիարդ դրամ:

PAN-ը հաշվել է, թե ինչի վրա կարելի էր ծախսել այդ, փաստորեն, անիմաստ վատնած 16 մլրդ դրամը կամ նույնն է թե՝ մոտ 33.3 մլն ԱՄՆ դոլարը:

ՀՀ-ում համալսարանական կրթության տարեկան ուսման վարձը միջինում կազմում է 400.000 դրամ (տարբեր համալսարանների տարբեր բաժիններում ուսման վարձը տատանվում է 200.000-ից մինչև 1.200.000 դրամ): Ստացվում է, որ 16 մլրդ դրամով կարելի էր փոխհատուցել 40.000 ուսանողի մեկ տարվա ուսման վարձը:

$33.3 մլն դոլարով կարելի է գնել 350 հատ 3 սենյականոց բնակարան Երևանում, օրինակ՝ Արաբկիր համայնքում: Ավելին, այս գումարով կարելի է 1000-1300 հատ բնակարան գնել Գյումրիում, կամ՝ նվազագույնը 92.000 քմ ընդհանուր մակերեսով 1100 ընտանիքի համար նախատեսված բազմաբնակարան շենքեր կառուցել աղետի գոտում:

$33.3 մլն դոլարով կարելի է գնել 10 հատ ռուսական T-90 տանկ, որի արտահանման գինը տատանվում է $3-3.3 մլն դոլարի սահմաններում:

Սրտի վիրահատությունը Հայաստանում էժանացել է և այժմ արժե 1-1.2 մլն՝ նախկին 2.3-2.5 մլն-ի դիմաց. 16 մլրդ դրամով, այսօրվա սակագնով, կարելի է վիրահատել նվազագույնը 13.000 մարդու սիրտ, նախկին գնով՝ 6400 սիրտ:

$33.3 մլն-ով կարելի էր կառուցել «Հյուսիս-հարավ» ճանապարհի մոտ 15 կմ երկարությամբ ևս մեկ հատված:

Երևանի վերելակային տնտեսության հաշվեկշռում գրանցված 4294 վերելակների տարիքը 35 և ավելի է՝ այն դեպքում, երբ դրանց շահագործման ժամկետը 25 տարի է: Մասնագետների խոսքով՝ մեկ նոր վերելակն արժե միջինը $30 հազար: $33.3 մլն-ով կարելի է գնել 1110 հատ նոր վերելակ:

Պատերազմի ավարտից հետո(1994-2016 թթ.) զոհվել է մոտ 1600 զինծառայող: Յուրաքանչյուր զոհի ընտանիքին 10 մլն դրամ տալու համար կպահանջվի 16 մլրդ դրամ:

$33 մլն-ով կարելի էր Հայաստանում աղբի վերամշակման գործարան կառուցել:

2015-ին Հայաստանում միջին թոշակը կազմել է 41.000 դրամ: 16 մլրդ դրամով կարելի էր վճարել 390.243 մարդու 1 ամսվա թոշակը, կամ 1 մլն անգամ վճարել նվազագույն՝ 16.000 դրամ կենսաթոշակը:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---