Պուլիցերյան լուսանկարներ

Պուլիցերյան լուսանկարներ

Քրքումե հեղափոխություն

Պուլիցերյան մրցանակն ամենահեղինակավորն է համարվում ԱՄՆ լրագրության ոլորտում, այն շնորհվում է պատմությունը եզակի ձևով ներկայացնելու և մարդկային զգացմունքները լրատվության մեջ արտացոլելու համար: PanARMENIAN.Net-ը պատմում է լուսանկարների մասին, որոնք չեն ստում:

PanARMENIAN.Net - 2007-ին Բիրմայում (այժմ Մյանմա) Քրքումե հեղափոխություն սկսվեց այն բանից հետո, երբ օգոստոսի 15-ին կառավարությունը չեղյալ համարեց վառելիքի սուբսիդավորումը: Այդ որոշման հետևանքով բենզինի և դիզվառելիքի գներն աճեցին 66%-ով, իսկ բնական գազինը՝ 500%-ով: Զգալիորեն աճեցին նաև սննդամթերքի գներն ու ուղևորավարձը:

Բողոքների մեկնարկից ի վեր քաղաքի փողոցներով 15.000 վանական անցավ՝ պահանջելով ռազմականացված կառավարության հրաժարականը: 2007-ի սեպտեմբերի 26-ին բանակը սկսեց դաժանորեն ճնշել բողոքները՝ հարձակումներ եղան տաճարների վրա, վանականներ ձերբակալվեցին:

©Ադրիս Լատիֆ

2008-ին Ադրիս Լատիֆը Reuters-ից Պուլիցերյան մրցանակի արժանացավ մահացու վիրավորում ստացած ճապոնացի օպերատոր Կենձի Նագայայի լուսանկարի համար, որին գնդակահարել էին իր պարտականությունները կատարելիս:

Կենձին լուսաբանում էր բողոքի ցույցերը Յանգոնում՝ Մյանմայի մայրաքաղաքում, երբ հայտնվեցին կառավարական զորքերն ու կրակ բացեցին մարդկանց ուղղությամբ: Նույնիսկ վիրավորվելով, Կենձին շարունակում էր նկարահանել: Հաջորդ լուսանկարում նա արդեն մահացած է ՝ տեսախցիկը ձեռքին: Ավելի ուշ տեսախցիկով նկարահանված նյութից երևում է, որ զինվորը հրել է Կենձիին, նրան գետնին տապալելով, որից հետո կրակել է օպերատորի վրա մոտիկ տարածությունից: Սկզբում ենթադրվում էր, որ նրան պատահական փամփուշտ է դիպել:

© Ադրիս Լատիֆ

Բողոքը գլխավորեցին ուսանողներն ու ընդդիմությունը, այդ թվում կանայք: Անցկացվում էին խաղաղ դիմադրության արշավներ: Սկզբից ռեժիմը շատ արագ արձագանքեց՝ տասնյակ մարդիկ ձերբակալվեցին ու կալանավորվեցին: Սեպտեմբերի 18-ից բողոքներին միացան հազարավոր բուդդայական վանականներ: Կառավարական ուժերը նրանց ևս դաժանաբար ցրեցին սեպտեմբերի 26-ին: Արդյունքում բողոքները ճնշվեցին, սակայն հանգեցրին մի շարք բարեփոխումների և նոր կառավարության ձևավորման: Բողոքի ցույցերը քրքումե հեղափոխություն կոչվեցին շարժումը գլխավորած բուդդայական վանականների հանդերձանքի գույնի շնորհիվ:

Հասմիկ Վանցյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---