// IP Marketing video - START// IP Marketing video - END
Հետընտրական հանրահաշիվ

Հետընտրական հանրահաշիվ

Ինչպես են տրոհվել ընդդիմության ձայները

Վերջին 2 խորհրդարանական ընտրություններին գրանցվել է ընտրողների գրեթե նույն մասնակցությունը՝ 1.574 մլն 2017-ին և 1.559 մլն՝ 2012-ին: Սակայն դրանց մասնակցած ուժերն էականորեն տարբեր արդյունքներ են գրանցել:

PanARMENIAN.Net - ՀՀԿ-ն հավաքել էր 664 հազար ձայն՝ 2012-ին, 769 հազար ձայն՝ 2017-ին (+105 հազար ձայն): ԲՀԿ-ն կամ «Ծառուկյան» դաշինքը 2012-ին 455 հազար ձայն էր հավաքել, 2017-ին՝ 428 հազար (- 27000 ընտրող):

Նախորդ ընտրություններին 85.5 հազար ձայն հավաքած ՀՅԴ-ն 2017-ին 103 հազար ձայն հավաքեց (+17500 քվե): ՕԵԿ-ը՝ նույն ինքը ՀՎԿ-ն, 83 հազար ձայնի դիմաց 2017-ին 58 հազար ձայն հավաքեց (-25000 քվե):

«Ժառանգությունն» ու ՀԱԿ դաշինքը 2012-ին միասին հավաքել էին համապատասխանաբար 87000 ու 107000 ձայն (միասին՝ 194 հազար քվե): 2017-ին այդ ուժերի փոխարեն մասնակցել է իրենց փշուրների վրա առաջացած մի քանի միավորում՝ «Կոնգրես-ՀԺԿ»-ն, ԵԼՔ-ը, «Ազատ Դեմոկրատները» և, շատ ավելի նվազ չափով, ՕՐՕ դաշինքը (վերջինս կառուցված էր ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի, այլ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առանցքի շուրջ): Առաջին երեք ուժերը 2017-ին միասին հավաքեցին 162 հազար ձայն կամ 2012-ից 32000 քվե պակաս: Հենց այդքան էլ հավաքել է նախկին ԲՀԿ-ականների, ժառանգականների ու Սեյրան Օհանյանի դաշինքը:

Կոմկուսի քվեները պակասել են 4000-ով, կազմելով 12 հազար ձայն:

Փաստացի ընտրություններին մասնակցած բոլոր ոչիշխանական ուժերն արձանագրել են հավաքած քվեների քանակի նվազում: ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ի հավաքած քվեների քանակն 2012-ի համեմատ, ընդհակառակն, աճել է համապատասխանաբար 15.8%-ով ու 20.5%-ով:

Որպես արդյունք ՀՀԿ-ն 2017-ին ունի ձայների 49.15%-ն 2012-ի 44.11% դիմաց, ՀՅԴ-ն՝ 6.58%-ը 5.68%-ի դիմաց: ԱԺ-ում չեն հայտնվում ՀՎԿ-ն, «Կոնգրես-ՀԺԿ»-ն «Ազատ Դեմոկրատները», ՕՐՕ-ն և, ինչպես նախորդ անգամ, կոմունիստները:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է հասցրել անել նոր կառավարությունը
 Ուշադրության կենտրոնում
ՀՀԿ-ն կմասնակցի ԱԺ ընտրություններին. Ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը

ՀՀԿ-ն կմասնակցի ԱԺ ընտրություններին. Ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը ԳՄ նիստին մասնակցել է նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն, ինչպես հայտնեց նախկին ՊՆ նախարարը, նա չի մասնակցի առաջիկա ընտրություններին

 Բաժնի այլ նյութերը
Ինչպես Փաշինյանը կարող է հասնել ԱԺ արտահերթ ընտրության Հնարավո՞ր է դա արդյոք առանց կոալիցիոն գործընկերների
Փաշինյան - Սարգսյան - Տեր-Պետրոսյան Հայաստանը՝ ԼՂ հիմնախնդրի կողմ լինելու մասին