Պուլիցերյան լուսանկարներ

Պուլիցերյան լուսանկարներ

Ահաբեկչություն Քենիայի առևտրի կենտրոնում

2014-ին Պուլիցերյան մրցանակը «թեժ նորություններ» անվանակարգում ստացել է Թայլեր Հիքսը «ցնցող լուսանկարների, վարպետության և Քենիայի Westgate առևտրի կենտրոնում ահաբեկչության փաստագրման ժամանակ ցուցաբերած արիության համար»:

PanARMENIAN.Net - Գրոհայինների հարձակումը Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում Westgate առևտրի կենտրոնի վրա տեղի է ունեցել 2013-ի սեպտեմբերին: Իսլամիստական «Ալ Շաբաբ» շարժման գրոհայինները կրակ են բացել կենտրոնի այցելուների ուղղությամբ: Մինչև կրակոցները իսլամիստներն ազատ են արձակել բոլոր մահմեդականներին:

Հարձակման օրը Թայլեր Հիքսը առևտրի կենտրոնից ընդամենը մի քանի թաղամաս էր հեռու: Հիքսը մի քանի ժամ շարունակ լուսանկարել է այն ամենը, ինչ կատարվում էր:

© Taylor Hicks / The New York Times

Ահաբեկչության հետևանքով 65 մարդ զոհվեց, 175-ը վիրավորվեց;

Կենդանի մնացած մարդկանց գրոհայինները պատանդ վերցրեցին:

© Taylor Hicks / The New York Times

«Ամենուր դիեր էին: Ոմանք անշնչացած ընկած էին այնտեղ, որտեղ քիչ առաջ ճաշում էին»,-նկարագրել է կատարվածը Հիքսը:

«Հասարակ մարդկանց սպանությունն արդարացում չունի: Գրոհայինները գնդակահարում էին կանանց ու երեխաների: Նրանք սպանում էին բոլորին, ով իրենց ճանապարհին էր հայտնվում»,-ասել է լուսանկարների հեղինակը:

© Taylor Hicks / The New York Times

Թայլեր Հիքսը ծնվել է Բրազիլիայում: Երկար ժամանակ ապրել է Նայրոբիում և աշխատել է New York Times-ում: երբ նրան Պուլիցերյան մրցանակ հանձնեցին, նա ասաց, որ դա մեծ պատիվ է իր համար: «Սա պարգև է ինձ համար, այն միևնույն ժամանակ ցույց է տալիս նման պատմությունների կարևորությունը: Անկախ նրանից, թե որքան հեռու և որտեղ են կատարվում այդպիսի ողբերգական դեպքերը, դրանք աննկատ չեն մնում, իսկ լուսանկարիչները վտանգում են կյանքը: Եվ մեկը, և մյուսը ճանաչում ստացավ», -ասել է նա:

Հիքսը ռազմական լուսանկարչի փորձ է ձեռք բերել բազում թեժ կետերում՝ Կոսովոյում, Իրաքում, Սոմալիում և Աֆղանստանում:

Հասմիկ Վանցյան/PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---