// IP Marketing video - START// IP Marketing video - END
Որքան արժե «հայկական ուղեղը»

Որքան արժե «հայկական ուղեղը»

ՏՏ ոլորտի նոր ռեկորդները՝ թվերով

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հրապարակել է «Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի հետազոտություն» զեկույցը, որն ամփոփում է 2017 թվականին ՏՏ-ոլորտի գրանցված հիմնական ցուցանիշները: PanARMENIAN.Net - ը ներկայացնում է զեկույցի կարևորագույն ցուցանիշները:

PanARMENIAN.Net - Աշխատատեղեր

Հայաստանում 2017 թվականին ակտիվ գործող ՏՏ ընկերությունների թիվը հասել է գրեթե 650-ի, իսկ նորաստեղծների հետ միասին՝ ավելի քան 800-ի: 2015-ին ՀՀ-ում ՏՏ ընկերությունները 450-ն էին։ Ընկերությունների մեծ մասը տեղակայված է Երևանում (մոտ 80%-ը): Տեղական ընկերությունների մասնաբաժինը նշված 650 ընկերությունների մեջ կազմում է 69%: Ընդհանուր առմամբ, ոլորտում ներգրավված աշխատողների, այդ թվում՝ օժանդակ անձնակազմի անդամների թիվը հասնում է մոտ 17.700-ի:

Եկամուտներ

2016-2017 թվականներին «Ծրագրային ապահովում և ծառայություններ» սեգմենտը և «Ինտերնետ ծառայությունների պրովայդեր» սեգմենտն ընդգրկող ոլորտի ընդհանուր եկամուտը հասել է $765,1 մլն-ի, ինչը 36,8%-ով ավելի է 2015-ի ցուցանիշից: Միայն ծրագրավորման ոլորտի շրջանառությունը կազմել է մոտ $612,7 մլն։ Ընդհանուր առմամբ 2010-2017-ին ոլորտում գրանցվել է մոտ 30% միջին տարեկան աճ:

ՏՀՏ ոլորտում ներգրավված մասնագետներն աշխատում են տարեկան միջինը $40․100 արտադրողականությամբ։ Տեղական ընկերություններում ներգրավված ծրագրավորողների արտադրողականությունը կազմում է մոտ $30.500, օտարերկրյա ընկերությունների աշխատողների արտարդողականությունը մոտ $49700 է, ինչը 25%-ով ավելիի է 2015-ի ցուցանիշից:

2017 թվականին ոլորտի արտահանման ծավալները աճել են 57,8%-ով ՝ 2015-ի $214,4 մլն-ից 2017-ին հասնելով 338,5 մլն-ի: Հիմնական ծավալը՝ մոտ 36,4%-ը, ուղղվում է ԱՄՆ և Կանադա, 28,4%-ը` Եվրոպա, իսկ 15,4%-ը` Ռուսաստան ու ԱՊՀ երկրներ: Այլ երկրների շարքում հայկական ծառայությունների նկատմամբ ամենամեծ պահանջարկը ներկայացնում են ասիական երկրները և Ավստրալիան:

Համեմատության համար՝ հանքահումքային արտադրանք 2017-ին, ԱՎԾ տվյալներով, արտահանվել է $692 մլն-ի, պատրաստի սնունդ՝ $531 մլն-ի։ ՏՏ-ն արտահանման ցուցանիշով, այսպիսով, հայկական տնտեսության երրորդ ոլորտն է։

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ermire Mirror-ը կօգնի «փորձել» հագուստը սմարթֆոնի միջոցով
ՀՀ-ում առաջին Zero Robotics մրցույթ-ճամբարն է
Ինչպես է բիզնեսը լուծում սոցխնդիրները
SkizbUp հարթակը՝ միջնորդ ստեղծողների և ներդրողների միջև
 Ուշադրության կենտրոնում
Ռոբոտ Սոֆիան Փաշինյանի հետ սելֆի է հրապարակել Twitter-ում

Ռոբոտ Սոֆիան Փաշինյանի հետ սելֆի է հրապարակել Twitter-ում Անդրոիդ Սոֆիան ՄԱԿ կողմից որպես մարդ ճանաչված և քաղաքացիություն ունեցող միակ ռոբոտն է

 Բաժնի այլ նյութերը
«Խելացի օրորոց» Հայկական արտադրանքը հեքիաթ կպատմի ու կքնեցնի երեխային
Հայկական ՏՏ-ն 10 հավելված, որոնք օգտակար կլինեն ՀՀ-ում ճամփորդելիս
Լավ մոռացված հինը Ամենախոշոր խաղային ցուցահանդեսի կարևորագույն նորությունները