Ովքեր են Փաշինյանի կառավարության նորանշանակ անդամներըՄաս 1 Մայիսի 11-ի երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը համապատասխան հրամանգրեր ստորագրեց՝ նոր կառավարության մի շարք անդամների նշանակելով: Մասնավորապես, առաջին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու է Արարատ Միրզոյանը, փոխվարչապետերից մեկինը՝ Տիգրան Ավինյանը, պաշտպանության նախարարինը՝ Դավիթ Տոնոյանը, ԿԳՆ ղեկը կստանձնի Արայիկ Հարությունյանը, ՏԿԶ նախարարությունը կղեկավարի Սուրեն Պապիկյանը, իսկ սփյուռքին կներկայացնի Մխիթար Հայրապետյանը: Դրանից մեկ օր առաջ էլ ՀՀ ոստիկանապետի պաշտոնում էր նշանակվել Վալերի Օսիպյանը, իսկ վարչապետի աշխատակազմի ղեկավար՝ Էդուարդ Աղաջանյանը: 12 մայիսի 2018 PanARMENIAN.Net - Հաշվի առնելով, որ արդեն ներկայիս պաշտոնյաներից ոմանց անունները կարող են շատերին անծանոթ լինել, PanARMENIAN.Net ը որոշեց ներկայացնել նրանց կարճ կենսագրությունները:
Եվ այսպես, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը 39 տարեկան է, ծնվել է Երևանում։ 2000 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստի բաժինը: 2002-ին՝ մագիստրատուրան, 2004-ին՝ Կառավարման ակադեմիան։ Պետ.ծառայող է, պետ.կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետ: 2005-ին ավարտել է ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրան, պատմական գիտությունների թեկնածու է։ 2003-2005-ին աշխատել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող, 2005-2007թթ. եղել Հայաստանի ազգային արխիվի հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետը։ 2007-2010թթ. HSBC բանկում մասնագետ էր, 2011-2012թթ.՝ «Ռեգնում» լրատվականում՝ վերլուծաբան: 2012-2013թթ. Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող էր, 2012-ի հոկտեմբերից մինչև 2013-ի փետրվար դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015թթ. ղեկավարել է IDEA հիմնադրամի «Ավրորա մրցանակ և 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խումբը: 2014-2017թթ. աշխատել որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի քաղաքական կուսակցությունների և ռազմավարական պլանավորման փորձագետ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2016-ից նաև՝ կուսակցության վարչության անդամ: 2017-ի ապրիլի 2-ին ԵԼՔ կուսակցությունների դաշինքի ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը 29 տարեկան է, ծնվել է Երևանում։ 2009-ին ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի կոչում, 2011-ին նույն բուհի տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման մասնագիտացմամբ մագիստրոսի կոչում ստացել: 2014-ին ավարտել է Լոնդոնի Քուին Մերի համալսարանը` ֆինանսների մագիստրոսի կոչմամբ։ 2009-2013թթ․ աշխատել է Զարգացման հայկական բանկում՝ որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ։ 2010-2011թթ. հիմնադրել և ղեկավարել է «Իրիգեյթ» ընկերությունը, որը զբաղվում է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով։ 2014-ից հիմնադրել և ղեկավարում է «Սայբեր Վիժըն» ընկերությունը, որը զբաղվում է ծրագրային ապահովմամբ։ Այն հիմնականում գործակցում է ամերիկյան, բրիտանական, ավստրալական եւ սինգապուրյան ընկերությունների հետ։ 2014-2015թթ. համահիմնադրել և որպես ֆինանսական տնօրեն աշխատել է «ՖԱԵՄ. ապրող զարդեր» ընկերությունում։ 2014-2016թթ. աշխատել է որպես SAP համակարգերի խորհրդատու ՇՏԵ ընկերությունում, տեղադրումներ արել «Քոնթուր Գլոբալ» ընկերության համար (Որոտան ՀԷԿ-երի կասկադ)։ 2016-ի հոկտեմբերի 30-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է, նաև կուսակցության հիմնադիր անդամ է։ 2017-ից ԵԼՔ դաշինքի մամուլի խոսնակն է, ԱԺ ընտրություններում նաև դաշինքի կողմից առաջադրվել էր որպես պատգամավորության թեկնածու։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը 29 տարեկան է, ծնվել է Երևանում։ 2012-ին ավարտել է Մոնակոյի միջազգային համալսարանի բիզնես ադմինիստրացիայի ֆակուլտետի բակալավրիատը, 2016-ին մագիստրոսի կոչում ստացել նույն բուհի ֆինանսական ակտիվների կառավարման ֆակուլտետում: 2014-2017թթ. զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ՝ հանրային սննդի կազմակերպման ոլորտում։ 2017-ից Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ է։
ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը 48 տարեկան է, ծնվել է Երևանում: 2000-ին ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը` «իրավագիտություն» մասնագիտությամբ: 1988-1990 թթ. ծառայել է զինված ուժերում, 1991-1992 թթ. Եղել Երևանի Օրջոնիկիձեի շրջանի ՆԳ բաժնի միլիցիոներ, 1992-1994 թթ. Երևանի ՆԳ վարչության ՊՊԾ գումարտակի միլիցիոներ, 1994-ին՝ ՆԳ վարչության ՊՊԾ գումարտակի ջոկի հրամանատար, 1994-2009թթ. ոստիկանության Երևանի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդում տարբեր պաշտոններ զբաղեցրել: 2009-2012թթ. ՀՀ ոստիկանության Երևանի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատար էր, ապօա՝ հասարակական կարգի ապահովման բաժնի պետ: 2012-ից մինչև պաշտոնում նանակումը Երևանի փոխոստիկանապետ էր:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը 50 տարեկան է, ծնվել է Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկում: 1986-1988-ը ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1991-ին ավարտել է ԵՊՀ-ն, 1997-ին՝ ՌԴ ռազմադիվանագիտական ակադեմիան: 1992-ից ՀՀ զինված ուժերում է. 1992-1994-ը ծառայել է նաև ՀՀ ՆԳՆ համակարգում, ապա 1994-ին զինծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում՝ որպես բաժնի պետ, 1997-ին՝ սպառազինության վարչությունում: 1998-ից զբաղեցրել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից տարբեր պաշտոններ, 2004-ին պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ: 2007-ին. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ, 2009-ին եղել ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետը, 2010-ին պաշտպանության առաջին փոխնախարարը: 2017-ից զբաղեցնում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը:
Կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը 38 տարեկան է, ծնվել է Երևանում։ 1998-1999թթ. սովորել է Դամասկոսի «Արաբերենն արտասահմանցիների համար» ինստիտուտում: 2003-ին ավարտել է ԵՊՀ արաբագիտության բաժինը մագիստրոսի աստիճանով։ 2007-ին ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ պատմական գիտությունների թեկնածուի աստիճանով։ 2007-ից դասախոսում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում, «Արաբագիտության արդի հիմնախնդիրներ» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է: 2005-2006թթ. աշխատել է «Հելսինկյան ասոցիացիայում»` որպես ծրագրի ղեկավար, 2010-2011թթ.` 1in.am լրատվական կայքում, ապա 2013-15թթ.` Araratnews.am կայքում, որպես միջազգային բաժնի պատասխանատու։ 2008-ին «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր էր, 2011-ից «ՀԻՄԱ» ՀԿ խորհրդի անդամ է։ 2014-ից «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» անդամ է: 2007-2010թթ. ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում։ 2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ, 2015-2016թթ.՝ կուսակցության վարչության նախագահ: 2017-ին ԵԼՔ դաշինքի ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ:
Տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը 32 տարեկան էմ ծնվել է Ստեփանավանում: 2003-ին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: 2003-ին ավարտել է Ստեփանավանի համար 1 վարժարանն ու ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ, ընթացքում զորակոչվել է ՀՀ ԶՈւ՝ ծառայության: 2009-ին ընդունվել և ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Ուսումանը զուգահեռ 2010-2016թթ. որպես պատմության ուսուցիչ աշխատել է Երևանի համար 54 ավագ դպրոցում, 2011-ից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016թթ. սովորել է Սանկտ Պետերբուրգի պետհամալսարանի ասպիրանտուրայում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2017-ից՝ կուսակցության վարչության անդամ, նաև կուսակցության վարչության փոխնախագահն է: 2016-ի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության վարչության անդամ, 2017-ին ԵԼՔ դաշինքի կողմից առաջադրվել որպես պատգամավորության թեկնածու:
Այս պահի դրությամբ նոր կառավարության ամենաերիտասարդ պաշտոնյան սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն է՝ 27 տարեկան է: 2011-ին ավարտել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի բակալավրը, 2013-ին նույն ֆակուլտետում մագիստրոսի կոչում ստացել: 2013-ին ձևակերպվել է որպես հայցորդ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում: 2011-2015թթ. եղել է երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի անդամ: 2012-ին թուրքագետ Գևորգ Պետրոսյանի հետ հիմնել է Թուրքագիտական պորտալը, ԵՔԳԱ-ի հիմնադիրներից մեկն է: Աշխատել է HayNews, AraratNews և 1in.am լրատվականներում որպես վերլուծաբան: Կառավարության նոր կազմի մյուս անդամների մասին կարդացեք այստեղ Ամենաընթերցվողը բաժնում ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով Բաժնի այլ նյութերը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին 2018-ի «մեղադրյալները» | Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին |