Վարչապետի 100 օրն ու նախկին էլիտայի «ջարդը»

Վարչապետի 100 օրն ու նախկին էլիտայի «ջարդը»

Ովքեր և ինչու են մեղադրվում

Օգոստոսի 17-ին Հայաստանի գործող կառավարությունը կամփոփի իր գործունեության 100 օրը, որն առաջին հերթին աչքի ընկավ երկրի տարբեր ոլորտներում նախկին կամ գործող պաշտոնյաների չարաշահումների, կոռուպցիոն գործարքների աղմկահարույց բացահայտումներով, քրեական գործերով և ձերբակալություններով: PanARMENIAN.Net ն ամփոփում է Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի նախկին վերնախավի ներկայացուցիչների և նրանց հետ փոխկապակցված անձանց հետ կապված քրեական բացահայտումները:

PanARMENIAN.Net - Մանվել Գրիգորյան – ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու և խոշոր չափի հափշտակություն կատարելու մեջ, կալանավորված է:

Հայկ Սարգսյան – ՀՀ երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդին, մեղադրվում է սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու մեջ, կալանավորված է:

Նարեկ Սարգսյան - ՀՀ երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդին, մեղադրվում է ապօրինի զենք և թմրանյութեր պահելու, մարդ առևանգելու մեջ, հետախուզվում է:

Լևոն Սարգսյան- ՀՀ երրորդ նախագահի եղբայր, մեղադրվում է կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեջ, հետախուզվում է:

Նարեկ Սարգսյան - ՀՀ երրորդ նախագահի եղբայր Լևոն Սարգսյանի որդին, մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ, հետախուզվում է:

Անի Սարգսյան - ՀՀ երրորդ նախագահի եղբայր Լևոն Սարգսյանի դուստրը, մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ, ստորագրություն է տվել չհեռանալու մասին:

Վաչագան Ղազարյան- ՀՀ երրորդ նախագահի անվտանգության ծառայության նախկին պետ, մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ, ավելի քան $2 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել:

Ռոբերտ Քոչարյան – ՀՀ երկրորդ նախագահ, մեղադրվում է քաղաքական գործընթացներին բանակի ներգրվմամբ Սահմանադրական կարգը տապալելու մեջ, ազատության մեջ է:

Յուրի Խաչատուրով – ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, մեղադրվում է քաղաքական գործընթացներին բանակի ներգրվմամբ Սահմանադրական կարգը տապալելու մեջ, գրավի դիմաց ազատ է արձակվել:

Միքայել Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախկին նախարար, մեղադրվում է քաղաքական գործընթացներին բանակի ներգրվմամբ Սահմանադրական կարգը տապալելու մեջ, հետախուզվում է:

Արմեն Գևորգյան - ՀՀ նախկին փոխվարչապետ, մեղադրվում է արդարադատության իրականացմանը միջամտնելու, Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ ճնշում գործադրելու մեջ, ստորագրություն է տվել չհեռանալու մասին:

Հենրիկ Աբրահամյան- ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը, մեղադրվում է ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ, կալանավորված է:

Դավիթ Համբարձումյանը և եղբայրը – Մասիսի քաղաքապետ, ՀՀ նախկին ոստիկանապետի անվտանգության ծառայության պետ Արշակ Հակոբյանի փեսա, մեղադրվում է Թավշյա հեղափոխության օրերին զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ, երկուսն էլ կալանավորված են:

Անահիտ Ֆարմանյան - ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատագամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը, Շիրակի համալսարանի նախկին պրոռեկտոր, մեղադրվում է ուսանողներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու մեջ, հետախուզվում է:

Տրդատ Խաչատրյան- ՀՀ Սյունիքի մարզի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին, մեղադրվում է ապօրինաբար պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու մեջ:

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել

Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---