Ինչ ավտոբուսներ, գրաֆիկ և տոմսային համակարգ կունենա տրանսպորտային նոր ցանցը

Ինչ ավտոբուսներ, գրաֆիկ և տոմսային համակարգ կունենա տրանսպորտային նոր ցանցը

Վերջնական նախագիծը

Երևանի տրանսպորտային նոր ցանցի վերջնական նախագիծը պատրաստ է: Դրանով առաջարկվում է մայրաքաղաքում գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն թողնել 42-ը, նախատեսվում է, որ կգործեն 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս: PanARMENIAN.Net -ը ներկայացնում է նոր ցանցի վերջնական նախագծից հետաքրքիր մանրամասներ:

PanARMENIAN.Net - Նոր միասնական ցանցի նախագծման սկզբունքները

Նախագծի մշակման հիմքում եղել են պարզ ցանցի ստեղծումը, դրա ինտեգրումը և էլեկտրական հասարակական տրանսպորտային ցանցի առավելագույն օգտագործումը: Նախագծով ակնկալվում է թանկարժեք ենթակառուցվածքից ստացվող օգուտների ավելացում, արտանետումների և աղմուկի նվազեցում:

Կգործեն 18, 10-12 և7.5-8.5 մետրանոց ավտոբուսներ

Նախատեսվում է, որ հիմնական ցանցը կշահագործվի մետրոպոլիտենի, տրոլեյբուսների և նոր հիմնական ավտոբուսային երթուղիների 18 մետրանոց միակցված ավտոբուսներով, որոնք կտեղափոխեն առավելագույնը 150 ուղևոր: Կլինեն նաև 10-12 մետրանոց մեծ ավտոբուսներ, որոնք կտեղափոխեն 90-100 ուղևոր, և սնուցող գծեր՝ 7.5-8.5 մետրանոց միջին դասի ավտոբուսներ, որոնք կտեղափոխեն 45-55 ուղևոր:

Նշվում է, որ դրանք պետք է ապահովեն հաճախակի ժամանում:

Տրանպորտային ցանցը կաշխատի ժամը 06:45 - 23:45-ը

Առաջարկվող ցանցը ներառում է 47 երթուղի՝ 11 հիմնական գիծ, 30 սնուցող գիծ, 5 տրոլեյբուսային երթուղի 1 օդանավակայանի տեղափոխման ծառայություն: Առաջարկվող ցանցն աշխատելու է ամեն օր ժամը 06:45 - 23:45-ը: Կգործի 1200 կանգառ 400 մետր հեռավորության վրա:

Նախատեսվում են ավտոբուսների առաջնահերթ երթևեկության գծեր

Որոշ երթուղիներին կարող են նախատեսվել ավտոբուսների առաջնահերթ երթևեկության գծեր, դրանք են այն երթուղիները, որտեղ կա 2 կամ ավելի գիծ:

Սակագնային և տոմսային համակարգ

Նախագծով առաջարկվում է կիրառել ժամանակի գրանցմամբ տոմսերի վրա հիմնված սակագնային համակարգ: Դրա գործարկման արդյունքում այլևս անհրաժեշտ չի լինի վարորդի հետ փոխգործակցություն, ինչն էլ իր հերթին կբարձրացնի ծառայությունների արագությունը և կնվազեցնի չվճարման դեպքերի հավանականությունը:

Կիրականացվի նաև տոմսերի ստուգումը կոնդուկտորների կողմից:Կստեղծվեն առանձին տոմսային պրոդուկտներ՝ օրինակ մշտական ուղևորների համար, որոնց սպսարկումն ավելի արագ ու ճկուն կլինի:

Առաջարկվող սկզբնական տոմսային տարբերակներ են՝ տրանսպորտից դուրս հատուկ սարքերի կողմից տրվող և տրանսպորտի ներսում սարքի կողմից վավերացվող միասնական քարտ / ժամանակի գրանցմամբ տոմսեր, չանհատականացված սմարթ քարտ, որով կարել է երթևեկել 10-ից 20 անգամ` ստանալով զեղչ մեկ ուղևորության համար:

Առաջարկվում է նաև անհատականացված սմարթ քարտեր, որոնք կարող են հաճախակի լիցքավորվել մշտական ուղևորների կողմից, կամ որոնցով կարելի է երթևեկել մեկ շաբաթվա, ամսվա կամ տարվա ընթացքում` ստանալով համապատասխան աճող զեղչ: Անհատականացված քարտերը կարող են լիցքավորվել գրասենյակներում, փողոցային տերմինալների միջոցով կամ առցանց:

Անհատականացված քարտեր անվճար երթևեկող ուղևորների համար` նրանց կողմից ցանցի օգտագործումը հաշվառելու համար:

Նոր սակագինն ու համակարգի ընդհանուր արժեքը

Որքան կկազմի նոր տրանսպորտի սակագինը, չի նշվում, սակայն անհրաժեշտ կլինի գնել մինչև 663 հատ նոր տրանսպորտային միջոց, ինչը մոտ 67 մլրդ դրամի ծախս կպահանջի։

Գազով աշխատող մեքենաների օգտին ընտրություն կատարելու դեպքում կապիտալ ծախսերը կաճեն 20-25%-ով։

Ավելի ցածր թվերով հաշվարկների դեպքում պակասող փոխադրամիջոցների թիվը կազմում է 204` մոտ 26 մլրդ դրամ ընդհանուր արժեքով:

Ցանցի տարեկան գործառնական ծախսերը կկազմեն մոտ 28․6 մլրդ դրամ՝ դիզելային ավտոբուսների, ու 25․6 մլրդ դրամ՝ տրանսպորտը գազով շահագործելու դեպքում։ Ավելի ցածր թվերով հաշվարկների դեպքում տարեկան գնահատված գործառնական ծախսերը կազմում են 15․7-17․3 մլրդ դրամ։

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի

Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---