Գրեթե ամեն ինչ արդեն աշխատում էՊանդեմիան հաղթահարելու չինական մեթոդը՝ հայ երիտասարդի աչքերով Չինաստանում ու երկրի Ֆոշան քաղաքում իրավիճակը կայուն է, կորոնավիրուսի տեղական օջախները վերահսկվում են, PanARMENIAN.Net-ին պատմեց այնտեղ ապրող ու աշխատող Տիգրան Խալաթյանը։ 5 ապրիլի 2020 PanARMENIAN.Net - «Բոլոր հիվանդներն ապաքինվել են մեր քաղաքում։ Կա 10 նոր հիվանդ, որոնք տարբեր երկրներից հետ էին վերադարձել ու թեստի արդյունքում պարզվել էր, որ վարակակիր են»,- ասում է Տիգրանը՝ հավելելով նաև, որ Չինաստանում, ինչպես և աշխարհում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը ոչ ոք չգիտի․ ներկայացվող թվերը թեստերի արդյունքներն են, հնարավոր է, որ մարդիկ վարակվել են և առողջացել՝ առանց ախտանիշերի։ Միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալներով աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 1.2 մլն-ից ավելի մարդ։ Վարակի օջախ հանդիսացող Չինաստանն ապրիլի 4-ի դրությամբ 6-րդն է կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թվով (երկրում մոտ 82,500 վարակված կա)։ Հասնելով մոտ 80,000 վարակված նիշին մարտի սկզբին՝ աճը դադարեց, իսկ ամսվա վերջին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին համաճարակի կանգի մասին։ Տիգրանի խոսքով՝ վարակի հաղթահարմանն օգնեցին իրականացվող միջոցառումների խստությունը, արագությունն ու թիրախավորումը։
«Ամեն ինչ շատ խիստ էր, մինչև հիմա էլ այդպես է։ Բացառություններ, «մանկապարտեզ խաղալ» չկար, բոլորը անխտիր ենթարկվում էին հրահանգներին, ամբողջ երկիրը տանն էր, ինչը շատ օգնեց վարակի տարածման շղթաները կոտրելուն։ Չենթարկվելու համար մեծ պատժամիջոցներ են սահմանված՝ 3-6 տարի ազատազրկում, տուգանքներ։ Ամեն ինչ շատ արագ էր վերլուծվում ու իրականացվում։ Համեմատության համար, երբ նայում եմ միջազգային լրահոսը, մինչ իրենց մոտ քննարկումներ ինչ-որ փիլիսոփայական և բարոյական թեմաներ, այսեղ այդ ժամանակն օգտագործվում էր միջոցներ ձեռնարկելու համար։ Ամեն ինչ հստակ թիրախավորված էր։ Գտնել վարակակիրներին, պարզել նրանց կոնտակավորների շրջանակը, իզոլացնել, բուժել»,- ասում է նա։ Տիգրանի խոսքով՝ քաղաքները համաճարակի օրերին ամբողջովին վերահսկվում էին տեսանկարահանող սարքերով, կամավորական խմբերի միջոցով և ոստիկանության կողմից։ Ապրիլին արդեն սահմանափակումների մեծ մասը հանված է, կառավարությունն ամեն նահանգին իրավասություն է տվել ինքնություն վերահսկել իրավիճակն ու որոշումներ կայացնել։ «Գրեթե ամեն ինչ արդեն աշխատում է։ Փակ են միայն մանկապարտեզները, դպրոցները, համալսարանները և հանրային ժամանցի ու մշակութային վայրերը: Սրճարանները, ռեստորանները բաց են, բայց որոշակի սահմանափակումներով՝ մարդիկ իրարից հեռու են նստում, ներս մտնելիս գրանցվում են, որպեսզի հետագայում հեշտ լինի նույնականացնել, եթե հաստատվեն որպես վարակակիր»,- պատմում է Տիգրանը։ Չինաստանում կորոնավիրուսի վարակը սկսվել է 2019-ի դեկտեմբերին։ Էպիկենտրոնը երկրի Ուհան քաղաքն էր համարվում։ Ամբոջ Չինաստանում, միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալներով, ապրիլի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվել է 82,500-ից ավելի մարդ, մահացել՝ 3333 հոգի։ Վիրուսից ապաքինվել է մոտ 77,000 պացիենտ։ Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Հայեր և Հայաստան Դադիվանքի նոր աղոթողների անցյալը Ռուբինյանը և Քըլըչը բանակցել են 3.5 ժամ Ծրագրում են հայերին ահաբեկիչ ներկայացնել Բաժնի այլ նյութերը Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են» Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին | Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր |