Փարաջանովը, Մինասը, Գառզուն ու մյուսները՝ նույն դասարանում

Փարաջանովը, Մինասը, Գառզուն ու մյուսները՝ նույն դասարանում

Ինչպես 5Ա-ն հետ գնաց XIX դար ու հաղթեց մրցույթում

Պուշկինի անվ. թիվ 8 դպրոցի 5-րդ դասարանում կորոնավիրուսի պանդեմիան հեռավար դասերից ու օնլայն տնային աշխատանքներից բացի կհիշվի նաև առնվազն մեկ հաղթանակով․ աշակերտներն առաջին տեղն էին գրավել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած «Մնա տանը» մրցույթում։

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ին 5Ա-ի անգլերենի ուսուցիչն ու համատեղությամբ նաև դասղեկը՝ Աննա Հակոբյանը պատմեց մրցույթին մասնակցելու որոշման, դրա ընթացքի ու աշակերտներից «կտավ ստանալու» մասին։ Հակոբյանն ասում է՝ կարևոր է, որ Present Perfect-ից բացի, երեխաներին այլ սովորեցնելու բան էլ լինի։ Perfect!

Օգտակարը, հաճելին ու արվեստը

ԿԳՄՍՆ-ն մրցույթ էր հայտարարել «Մնա տանը» թեմայով, որի ընթացքում մասնակիցները պետք է ներկայացնեին իրենց սովորածը։ Դրան նախորդած երկու ամսվա ընթացքում հասցրել էինք լինել տարբեր պատկերասրահներում, սակայն մասնակցության ձևն ընտրելիս հաշվի են առնվել մի շարք հանգամանքներ։ Ճիշտն ասած՝ հաղթող տեսակ եմ ու մտածում էի՝ ինչ պետք է արվի, որ կարողանանք հաղթել։ Երբ ուսումնասիրեցի, նկատեցի, որ մարդկանց ուշադրությունն ամենաշատը գրավում են այն տիպաժներն ու պերսոնաժները, որոնք արված են երեխաների միջոցով, որոշեցի այսպիսի մի բան անել։ Արդեն ծանոթացել էինք 19-20-րդ դարի գեղանկարիչների աշխատանքներին, և փորձեցի այնպես անել, որ երեխաները կրկնօրինակեն հենց հայ գեղանկարիչների կտավները։

Կախովի առաստաղից մինչև սավան, կարի մեքենա, տատիկի շարֆ ու հայրիկի կոստյում․ Ամեն ինչ՝ արվեստի համար

Աշակերտներիս տներում մի կինո էր։ Տան պայմաններում, մեկը սավանն էր ներկում, մեկը գնացել էր տատիկի շարֆն էր բերել, մյուսը՝ կարի մեքենան, տանը եղած հնարավոր բոլոր դետալներն օգտագործում էին։ Նույնիսկ կախովի առաստաղն է որպես ֆոն ծառայել։ Մի խոսքով՝ 9 օրվա ընթացքում կարողացանք ստանալ մեր հոլովակը։

Աշակերտական նստարանից դեպի Zoom, հետո՝ կտավ, ապա՝ նախարարի ֆեյսբուքյան էջ

Գեղանկարներն ընտրել եմ Ազգային պատկերասրահի կայքն ուսումնասիրելով, նկարներն ընտրվել են յուրաքանչյուր երեխայի տիպաժով, յուրաքանչյուրին՝ իրեն համապատասխան կերպար տալով։ Մրցույթի վերջում ամբողջ հանրապետությունից 5-6 հոլովակ էր ընտրվել, մերը մի քանի օրում մոտ 80,000 դիտում հավաքեց ու հաղթող ճանաչվեց։ Հոլովակում աշակերտները նաև նշում են, թե որ կտավն են ներկայացնում։ Կոմիտասի 4 տարբեր գործով է ուղեկցվում մեր հոլովակը։

Ապրիլի 13-ին ԿԳՄՍՆ-ն օգտակար ու հետաքրքիր տեսանյութերի մրցույթ էր հայտարարել՝ աշակերտների մասնակցությամբ և «Մնա տանը» թեմայով։ Լավագույնները պետք է տեղադրվեին նախարարության ֆեյսբուքյան էջում և կայքում։

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---