Ադրբեջանը Թուրքիային հրահրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության

Բաքուն եւ Անկարան, ըստ երեւույթին, ցանկանում են ղարաբաղյան հակամարտության գոտում միջազգային խաղաղապահներ տեղավորել, եւ հենց դրա համար էլ նրանց անհրաժեշտ է ձեւաչափի փոփոխությունը

Թուրքիայի նախագահի այցը Երեւան նորից կենդանացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորան հարցը: Այն, որ Ադրբեջանը երկար տարիներ շարունակ առաջ է մղում ԵԱՀԿ Մինսկի խմբի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով համանախագահներից մեկի` Թուրքիայի ներկայացուցչով փոխարինելու գաղափարը, նորություն չէ, առավել եւս, որ Թուրքիան` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի (համանախագահ-երկրներ), ինչպես նաեւ Բելառուսի, Գերմանիայի, Իտալիայի,Պորտուգալիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հետ միասին մտնում է 1992թ. հակամարտության կարգավորման համար ստեղծված Մինսկի խմբի մեջ:
PanARMENIAN.Net - Մինսկի կոնֆերանսի կանոնակարգում ասվում է, որ շահագրգռված կամ հակամարտության մեջ միակողմանի դիրքորոշում բռնող երկիրը իրավունք չունի համանախագահ լինելու: Այսինքն, Ադրբեջանին սատարող Թուրքիան չի կարող համանախագահ լինել, եւ դժվար թե Անկարայում եւ Բաքվում այդ մասին չգիտեն: Ուրիշ հարց է ձեւաչափի բացարձակ փոփոխումը: Օրինակները քիչ չեն. չէ որ Ռուսաստանը համաձայնեց վրացա-օսական հակամարտության գոտում եվրոպական խաղաղապահների ներկայությանը: Բաքուն եւ Անկարան,ըստ երեւույթին, ղարաբաղյան հակամարտության գոտում եվրոպական խաղաղապահներ են ուզում տեղավորել,եւ հենց դրա համար էլ նրանց անհրաժեշտ է ձեւաչափի փոփոխությունը:Մի հարց է մնում անհայտ. ում է ուզում փոխարինել Թուրքիան` Ռուսաստանին, ԱՄՆ-ին, թե Ֆրանսիային: Հարցը բոլորովին էլ հռետորական չի, քանի որ ներկա պահին, փաստորեն, միայն Ֆրանսիան է զբաղեցնում քիչ, թե շատ ծանրակշիռ դիրք, ինչը չի կարելի ասել ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի մասին:

«Քանի որ Թուրքիան նախաադրբեջանական երկիր է, դժվար թե Հայաստանը կվստահի նրան`որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդ: Բացի դրանից, Ռուսաստանը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է, եւ ցանկանում է պահպանել ներկա ձեւաչափը, Թուրքիայի միջնորդություն թույլ չի տա»,- հայտնել է Կովկասի եվրոպական փորձագետ, ստոկհոլմյան Անվտանգության եւ զարգացման քաղաքականության Ինստիտուտի համատնօրեն Սվանտե Կոռնելը:

ԱՄՆ-ն նույնպես դժվար թե հրաժարվի հակամարտության կարգավորմանը մասնակցելուց, ինչպես եւ Ֆրանսիան: Արդյոք չի ստացվի, որ այդ բոլոր խոսակցությունները հայտնի քաղաքագետ Վաֆա Գուլուզաձեն է հրահրել: «Արդեն կան ԱՄՆ-ի այն հայտարարությունները, որ նա դուրս կգա ԵԱՀԿ ՄԽ-ից, միայն թե այդ կառույցում հարեւան չլինի Ռուսաստանի հետ: Եւ դա բացատրելի է: Չէ որ Վրաստանի դեմ Ռուսաստանի չթաքնված ագրեսիայից հետո Կրեմլի եւ Սպիտակ տան միջեւ հարաբերությունները ծայրահեղ սառն են: Բացի այդ, ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունը արդեն վաղուց կատակների առարկա է դարձել, եւ այդ կառույցի նկատմամբ ոչ մի վստահություն չի մնացել: Այդ իսկ պատճառով, ավելի ու ավելի հաճախ են լսվում խոսակցություններն այն մասին, որ ժամանակն է կանգնեցնել ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունը»,- ասել է Գուլուզաձեն, որը սովորականի պես ցանկալին իրականի տեղ է մատուցում:
«17 տարիների ընթացքում գործող ԵԱՀԿ Մինսկի խումբը չկարողացավ զգալի արդյունքների հասնել»,- հայտնել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը: Ընդ որում, նա նշել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խնդիրները ոչ միայն երկկողմանի են. դրանք տարածաշրջանային են: «Իրադրությունը տարածաշրջանում զգալիորեն փոխվել է. խաղաղությունը Կովկասում, պետությունների միջեւ հակամարտությունների կարգավորումը կբերի ոչ միայն քաղաքական, այլեւ` տնտեսական կայունության»,- նշել է Գյուլը: Նշենք, որ նախկինում Աբդուլլա Գյուլը հայտնել էր, որ միտք ունի միջնորդ դառնալու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Աբդուլլա Գյուլի խոսքերով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տվել է իր համաձայնությունը հանդիպման կազակերպման համար: Դրա հետ մեկտեղ, Թուրքիայի ղեկավարը հույս է հայտնել, որ իր համաձայնությունը կտա նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Ես նրա հետ կհանդիպեմ մոտ ժամանակներս եւ կքննարկեմ բոլոր մանրամասները, ինչպես նաեւ Հայաստան կատարած իմ այցի արդյունքները»,-հայտնել է նա: Թուրք փորձագետները չեն բացառում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը:

Դատելով այցից հետո Գյուլի տված հարցազրույցից` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ամենից շատ շոշափվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: «Սերժ Սարգսյանը հայտնեց, որ իրենք նույնպես տարածաշրջանում խնդիրների լուծման կողմնակից են եւ ուրախ կլինեն այդ գործընթացին մեր մասնակցությանը: Նա հայտնել է, որ իրենք սատարում են Կայունության եւ համագործակցության կովկասյան պլատֆորմին, նրանում տարածաշրջանի խնդիրների լուծման հնարավորություն են տեսնում եւ գիտակցում են Վրաստանի դեպքերից հետո համընդհանուր մասնակցության անհրաժեշտությունը»,- հայտնել է Թուրքիայի նախագահը:

Այդ միջոցին, ԱՊՀ երկրների Ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Միխայիլ Ալեքսանդրովի կարծիքով, ներկա պահին Հայաստանի համար կենսական կարեւորություն ունի Թուրքիայի հետ հարաբերությունների եւ բեռների տեղափոխման համար անընդհատ միջանցքի վերականգնումը: «Ռուսաստանը դրական է գնահատում երկու երկրների նախագահների հանդիպման փաստը: «Ռուսական երկաթուղային ճանապարհներ» ընկերությունը, որը կոնցեսիայի մեջ է վերցրել հայկական երկաթուղային ճանապարհը, շահագրգռված է Կարս-Գյումրի հաղորդակցության վերականգնման եւ հայ-թուրքական սահմանի բացման մեջ: Ցավոք սրտի, դեռ լուծված չեն հայ-թուրքական հարաբերությունների երկու հիմնական հարցեր. Հայաստանի կողմից առաջադրվող Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը եւ Լեռնային Ղարաբաղին հարող 7 շրջաններից հայկական զորքերի դուրսբերման Թուրքիայի պահանջը: Ես գտնում եմ,որ հնարավոր է փոխընդունելի որոշում. Հայաստանը չի հրաժարվում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչումից, բայց դադարում է այն առաջադրել միջազգային հրապարակում, իսկ Թուրքիան ի պատասխան չի պնդի Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերման վրա: Հայաստանը պետք է ընտրություն կատարի տնտեսական արգելափակման եւ Ցեղասպանության ճանաչման միջեւ»,-գտնում է ռուս փորձագետը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---