Ավելացնելով ռազմական ներուժը՝ Բաքուն նոր արկածներ է որոնում

Ադրբեջանի սպառազինումը լարում է իրավիճակը ԼՂՀ և Ադրբեջանի Զու շփման գծում

Բաքուն մինչ օրս չի հաշտվել Ղարաբաղյան պատերազմում կրած պարտության հետ և նոր արկածախնդրության է նախապատրաստվում: Ըստ Ադրբեջանի 2011թ. բյուջեի, այդ երկրի պաշտպանության նախարարությունը հաջորդ տարի 2,5 մլրդ մանաթ կստանա (3,1 մլրդ դոլար), ինչը 1,5 անգամ գերազանցում է ՊՆ ֆինանսավորումը 2010 թվականին: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվության, հատկացվող միջոցները կտրամադրվեն հարձակողական բնույթի զենքի ու ռազմական տեխնիկայի գնման ու արտադրության համար:

PanARMENIAN.Net - Հոկտեմբերին Ադրբեջանը հետաքրքրվում էր C-125 զենիթահրթիռային համալիրների առաքման, վերանորոգման ու վերականգնման հարցերով: «Ադրբեջանական կողմը հետաքրքրվում է նաև ԱՆ ինքնաթիռներով՝ դրանց գնման ու տեխնիկական ուղեկցության հարցերով»,-ասել է ուկրաինացի նախարար Միխաիլ Եժելը: Նույն ամսին Ադրբեջանի ու Իրանի պաշտպանության նախարարները քննարկեցին ռազմական համագործակցության ընդլայնման ուղիները, մի կողմում չմնաց նաև Թուրքիան: Բաքուն ու Անկարան կսկսեն ռեակտիվ համազարկային համակարգերի համատեղ արտադրություն: Մինչդեռ Ադրբեջանի ու թուրքական ROKETSAN ընկերության միջև պայմանագիր է կնքվել 107 մմ և 122 մմ տրամաչափի հրթիռների համատեղ արտադրության մասին:

Ադրբեջանի սպառազինումը լարում է իրավիճակը ԼՂՀ և Ադրբեջանի Զու շփման գծում: Ռազմական ծախսերի աճին զուգահեռ ավելանում է միջադեպերի քանակը սահմանում: Ըստ ԼՂՀ պաշտպանության բանակի տեղեկատվական հաղորդագրության, անցած շաբաթվա ընթացքում ԼՂՀ ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում ոչ միայն ավելացել են դիպուկահար զենքի կիրառման դեպքերը, այլև գրանցվել է ադրբեջանական մարտական ինքնաթիռների ու անօդաչու սարքերի ակտիվություն:

Ալիև-կրտսերը, ելույթ ունենալով ադրբեջանցի դիվերսանտի թաղմանը և սուր ճոճելով, հավանաբար, որոշել է ցույց տալ, որ «բավական լուրջ է» տրամադրված: Իլհամ Ալիևը թունավորում է նույնիսկ ամենակրտսեր սերնդի հոգիները, դպրոցի բացման արարողության ժամանակ հնչեցնելով ցանկացած պահի պատերազմ սկսելու պատրաստակամության մասին սպառնալիքները: Այս անգամ Երևանում որոշեցին անպատասխան չթողնել այդ սպառնալիքները: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ հայկական զինված ուժերը կշարունակեն խաղաղություն պարտադրել ադրբեջանցիներին, որպեսզի կրտսեր Ալիևի նման ռազմաշունչ ելույթները լոկ ելույթ մնան:

Եկատերինա Պողոսյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
 Ուշադրության կենտրոնում
Հրայր Թովմասյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

Հրայր Թովմասյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին ՍԴ ղեկավարը վարաչապետից ներողություն և հերքում է պահանջում

 Բաժնի այլ նյութերը
Իշխանությունից դուրս Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
2018-ի անսպասելի լուրերը Դրանք 1 տարի կոմայում եղած հային արթնանալուց հետո նորից կոմայի մեջ կգցեին
«Ես քու կլասիկ ցավը տանեմ, չպայթեցնես» Ինչպես էր համացանցը կատակում մեծ բանավեճի ընթացքում