Չնայած կապիտալի հասանելիության նվազմանը՝ Հայաստանի մասնավոր հատվածը շարունակում է վարկային միջոցներ ներգրավել իր զարգացման համար

Չնայած կապիտալի հասանելիության նվազմանը՝ Հայաստանի մասնավոր հատվածը շարունակում է վարկային միջոցներ ներգրավել իր զարգացման համար

Արտասահմանյան ներդրողներին չեն վախեցնում Հայաստանում 2012-ի մայիսին նախատեսված հերթական խորհրդարանական ընտրությունների, իսկ 2013-ին՝ նախագահական ընտրությունների շրջանակներում անորոշության հետ կապված սպասումները

Եվրոպական երկրների վարկանիշների նվազումը և եվրագոտում իրավիճակն ընդհանուր առմամբ ստիպել են ներդրողներին մտածել արևմտյան շուկաներում ներդրումներ կատարելու մասին՝ դրանով հանդերձ ազդելով կապիտալի հասանելիության մակարդակի վրա: Ինչպես կարծում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբան, «եվրոպական երկրների վարկանիշների նվազման հետ կապված վերջին պատմությունը դեռ չի մարսվել ներդրողների կողմից, ուստի միջազգային շուկաներում իրավիճակն անկայուն է»: Ավելին, հիմա անհնար է կանխատեսել համաշխարհային տնտեսության հետագա զարգացումը: Միաժամանակ միջազգային կառույցները վերանայում են ինչպես զարգացած երկրների տնտեսությունների հետ կապված կանխատեսումները, այնպես էլ զարգացող:

PanARMENIAN.Net - Այսպես, Համաշխարհային բանկը (Global Economic Prospects 2012) նվազեցրել է 2012-ի տնտեսական աճի կանխատեսումը մինչև 5,4 տոկոս զարգացող երկրների համար և մինչև 1,4 տոկոս եկամուտների բարձր մակարդակ ունեցող երկրների համար, իսկ հունիսյան կանխատեսումները կազմել էին համապատասխանաբար 6,2 և 2,7 տոկոս: Համաշխարհային տնտեսության աճի տեմպերը, ներկա կանխատեսման համաձայն, կազմելու են 2,5 տոկոս 2012-ին և 3,1 տոկոս 2013-ին:

Մասնավորապես, ՀԲ-ն Հայաստանում կանխատեսում է տնտեսական աճի որոշակի դանդաղեցում առաջիկա 2 տարիներին: Զեկույցի համաձայն, 2011-ի արդյունքներով ՀԲ-ն կանխատեսում է Հայաստանում 4,6 տոկոս տնտեսական աճ, 2012-ին՝ 4,3 տոկոս, 2013-ին՝ 4,2 տոկոս:

Այսպիսով, չնայած կապիտալի հասանելիության նվազմանը, Հայաստանի մասնավոր հատվածը շարունակում է վարկային միջոցներ ներգրավել միջազգային կառույցներից իր զարգացման համար, հետևաբար, նաև տնտեսության զարգացման համար: Նախօրեին երկու հայկական բանկեր վարկային պայմանագրեր են կնքել առաջատար միջազգային կառույցների հետ: Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և հայկական ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը հունվարի 20-ին 30 մլն դոլար արժողությամբ վարկային պայմանագիր են ստորագրել փոքր և միջին ձեռնարկատիրության ֆինանսավորման համար, ներառյալ գյուղատնտեսության ոլորտը: Իսկ ահա հայկական «Արարատբանկը» և ԵԶԲ-ն ստորագրել են 4 մլն դոլար արժողությամբ համաձայնագիր: Դա նշանակում է, որ միջազգային կառույցների վստահությունը Հայաստանի տնտեսության նկատմամբ չի փոխվել: Ավելին, արտասահմանյան ներդրողներին չեն վախեցնում Հայաստանում 2012-ի մայիսին նախատեսված հերթական խորհրդարանական ընտրությունների, իսկ 2013-ին՝ նախագահական ընտրությունների շրջանակներում անորոշության հետ կապված սպասումները:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---