39  Շուշիի ազատագրման և ԼՂՀ բանակի կազմավորման 20-ամյակի զորահանդեսը
Հայկական դրոշը միշտ կծածանվի հին Շուշիի վրա

Հայկական դրոշը միշտ կծածանվի հին Շուշիի վրա

Ալիևյան քարոզչությունը կարող է որքան ասես խոսել աղքատ Հայաստանի, հայկական բանակի թուլության մասին: Այդ ամենը ցանկալին իրականության փոխարեն ներկայացնելու խղճուկ ջղաձգումներ են

Այնպես է ստացվել, որ վերջին 10 տարիներին ես մայիսի 9-ին անպայման մեկնում եմ Շուշի: Դա արդեն յուրօրինակ ավանդույթ է դարձել, համարյա ծես: Եվ ամեն տարի հենց այդ օրերին Լեռնային Ղարաբաղում եղանակը սարսափելի է՝ մառախուղ, մշտական անձրևներ, ցուրտ: Բայց դա ամենասարսափելին չէ:

PanARMENIAN.Net - Ուղղակի ամեն տարի ցավով և դառնությամբ տեսնում ես, որ Շուշին գրեթե չի փոխվում՝ շինարարությունը դանդաղ է ընթանում:

Վերջին հաշվով ԼՂՀ իշխանություններին կարելի է հասկանալ՝ պատերազմը դեռ չի ավարտվել, Բաքվից անընդհատ սպառնալիքներ են հնչում, խախտվում է հրադադարի ռեժիմը: Փխրուն խաղաղությունը կարող է մի ակնթարթում խարխլվել, և այդ ժամանակ ողջ հույսը բանակի վրա է: Հայտնի ասացվածքը՝ չես ցանկանում կերակրել քո բանակին, կկերակրես օտարի բանակին, կիրառելի է ԼՀՂ Պաշտպանության բանակի դեպքում: Պաշտպանության ծախսերն ամեն տարի աճում են, ավելին, ղարաբաղցիներին ստիպում են սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել այն հույսով, որ նրանք չեն դիմանա այդ լծին և կհանձնվեն: Միանգամից ասենք, որպեսզի չվերադառնանք այս հարցին. Ադրբեջանը կարող է երազել, ինչի մասին ուզում է, ոչ ոք չի արգելում: Բայց Ադրբեջանի դրոշը, ինչպես այդ մասին սիրում է ասել Իլհամ Ալիևը, երբեք չի ծածանվի Ստեփանակերտում նախագահական պալատի վրա: Հնարավոր է ինչ-որ տան վրա, որը հատկացված կլինի դեսպանատան համար, բայց դա էլ քիչ հավանական է: Պետք է փոխվի ադրբեջանցիների ոչ մեկ սերունդ, որոնք կկարողանան աշխարհին նայել ոչ թե ալիևյան կլանի աչքերով, այլ իրենց սեփական:

Պատմում է արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը. «Շուշիում օծում էինք եկեղեցին: Քամի էր, անձրև էր սկսվում: Եվ հանկարծ ասես ձեռքի մի շարժումով, երբ ես կարդում էի «Հայր մերը», քամին դադարեց և եկեղեցու վրա կուտակված ամպերը մի կողմ քաշվեցին՝ բացելով կապույտ երկնքի մի կտոր: Մենք օծեցինք եկեղեցին և հետո այնպիսի փոթորիկ բարձրացավ…» Շուշին կառուցում են, բայց շատ դանդաղ. առայժմ կա մշակույթի նոր տունը, «Shushi Plaza» հյուրանոցը, շենքերում կոսմետիկ վերանորոգման փորձեր, որոնք կանգնած են այնպես, ինչպես 20 տարի առաջ՝ վառված պատուհանախորշերով, դատարկ մուտքերով: Ասես քաղաքից հեռացել է կյանքը և հիմա մտածում է՝ արժի վերադառնալ, թե ոչ: Բայց կյանքը կվերադառնա, և Լեռնային Ղարաբաղի պատմական մայրաքաղաքը ոչ մի բանով չի զիջի մյուսներին: Եվ այս ամենի վրա վեր կհառնի Ղազանչեցոց եկեղեցին՝ որպես կշտամբանք և հիշողություն, որ պետք է մտածել ոչ միայն Աստծու, այլ նաև աշխարհիկների մասին: Շուշիի համեմատ Ստեփանակերտը հիասքանչ տեսք ունի՝ մաքուր, խնամված, ասես այստեղ պատերազմ չի եղել: Ճիշտ է, ծայրամասերում դեռ կան տներ, որոնք տուժել են ռմբակոծությունից, բայց դրանք չեն փչացնում ընդհանուր պատկերը: Կառուցվել է Europe մեծ բիզնես-կենտրոնը, որը գեղեցիկ է, բայց այդքան էլ չի ներգրավվում քաղաքի ընդհանուր ճարտարապետական տեսքի մեջ: Թեև տեսք որպես այդպիսին չկա՝ տիպիկ խորհրդային գավառական քաղաք մի քանի սուպերմարկետներով, որոնք իրականում ուղղակի մեծ խանութներ են:

Բայց ուրախացնում է այն, որ ամեն անգամ փողոցներում ավելանում է երեխաների թիվը: Արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ասում է, որ երբ նա կնքում է նորածինների, մշտապես ասում է ծնողներին՝ քիչ է, էլի ծնեք: «Ահա կնքել եմ 6 երեխաների, և շուտով կծնվի 7-րդը: Երեխաները շատ չեն լինում»: Ծիծաղում է, երբ ասում ես այդքան երեխա պահելը դժվար է. «Որտեղ երեքը, այնտեղ էլ չորսը: Կմեծանան, նրանց ոչինչ էլ չի լինի»:

Բայց մենք ամեն դեպքում հաղթել ենք, կառուցել ենք երկրորդ հայկական պետություն սեփական հողերի վրա: Հիրավի, այդ պետությունն ավելի ժողովրդավարական է հարևան Ադրբեջանից, որը «հայտնի է» այլախոհների հալածանքներով և պերճաշուք շոու է կազմակերպում այն ժամանակ, երբ սեփական ժողովուրդը սկսում է կորցնել համբերությունն անելանելիությունից: Ալիևյան քարոզչությունը կարող է որքան ասես խոսել Հայաստանի աղքատության, հայոց բանակի թուլության մասին: Այդ ամենը ցանկալին իրականության փոխարեն ներկայացնելու խղճուկ ջղաձգումներ են: Գլխավորն այն է, որ հայկական դրոշը միշտ կծածանվի հին Շուշիի վրա:

Եվ վերջինը: Քաղաքական անհեթեթ պատահարի կամքով դառնալով ՄԱԿ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, Ադրբեջանը հիմա նախանձելի հաստատունությամբ ամեն անգամ առիթով և անառիթ դիմելու է ԱԽ-ին ղարաբաղյան հարցով: Մայիսի 8-ին Ադրբեջանն արդեն «պահանջել» է ԱԽ անդամներից իրենց կարծիքը հայտնել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, թեև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Չինաստանի կարծիքը վաղուց հայտնի է: Թե Բաքվում լրջորեն մտածում են, որ ՄԱԿ ԱԽ-ն կարող է փոխել իր դիրքորոշումը:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ադրբեջանը Թուրքիայից ակնկալում է բացատրություններ Վան-Երևան չվերթի բացման վերաբերյալ
ԱՀԿ զարգացման վերաբերյալ որոշումը Ադրբեջանում Գաբալայի ՌԼԿ-ի փակման հետ կապված պատմության շարունակությունն է
Վրաստանի նախագահին հասկանալ կարելի է. այն ամենը, ինչ նա «դասավորում էր» իր մահմեդական հարևանների համար, աչքի առջև փլուզվում է
Partner news
 Ուշադրության կենտրոնում
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան կժամանեն մայիսի 22-ին

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան կժամանեն մայիսի 22-ին Սերգեյ Լավրով. Գոյություն ունեցող ստատուս քվոն, անկասկած, անընդունելի է

 Բաժնի այլ նյութերը
Մարտի 1-ի զոհերի հիշատակին զուգահեռ Հայաստանը կանգնած է հետընտրական փորձառության առաջ Իշխանությունների կողմից պետք է իրականացվի հետաքննություն` պարզելու համար, թե ովքեր են խախտել ընտրական օրենսգիրքը և խոչընդոտներ ստեղծել իրենց իսկ թեկնածուի համար
Բաքվի ինչի՞ն է պետք Ղարաբաղյան Մեծ պատի կառուցումը Պատի բարձրությունը, որի շինարարությունը սկսվել է 2011թ, կլինի 3 մետր: Շինարարության հիմնական գաղափարը սահմանամերձ գյուղերի պաշտպանությունն է
Հայաստան-Արցախ անվտանգ օդային միջանցքը կարող է անխափան աշխատել. երաշխիքը մեր ՀՕՊ ուժերն են Ստեփանակերտի օդանավակայան. Թռիչքների հետաձգման պատճառներն ու Բաքվի սպառնալիքները