33  24.04.12 - Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն Ծիծեռնակաբերդում

Նախագահական «պարեր» Հայոց ցեղասպանության շուրջ

Նախագահական «պարեր» Հայոց ցեղասպանության շուրջ

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ն անցավ: Ապրիլի 24-ը, երբ աշխարհի բոլոր երկրներում հայերը հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ապրիլի 24-ը, երբ հայերն աշխարհի բոլոր երկրներում սպասում են՝ կասի ԱՄՆ նախագահն իր ամենամյա ուղերձում «ցեղասպանություն» բառը: Եվ, նախկին տարիների նման, ինչպես և սպասելի էր, Բարաք Օբաման ցանկացավ, հնարավոր է չկարողացավ իր ուղերձում ասել «Հայոց ցեղասպանություն» և կրկին սահմանափակվեց «Մեծ եղեռն» հայկական տերմինով:

Ինչպես և ամեն տարի, ԱՄՆ նախագահի հայտարարությունն առաջացրեց հայկական կողմի քննադատությունը, մասնավորապես, Ամերիկայի հայ համայնքի, կրկին հիշեցնելով Օբամային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նրա խոստումի մասին, որը նա տվել էր նախագահի թեկնածու եղած ժամանակ, և այն մասին, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների սարերը ետևում չեն, որոնց ժամանակ Օբամային կարող են պետք գալ հայ ընտրողների ձայները:

Այդ առումով «Հայ դատի» հայկական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը չի բացառել, որ այս անգամ ԱՄՆ հայ համայնքը կարող է չաջակցել Բարաք Օբամային Սպիտակ տանը ևս մեկ ժամկետով մնալու նրա մտադրություններում:

Բայց որքան էլ որ փորձի զգուշություն հանդես բերել ԱՄՆ նախագահը, որպեսզի, Աստված չարասցե, չնեղացնի Թուրքիային, դա նրան չհաջողվեց: Թուրքիայի «վիրավորված» ԱԳՆ-ն Օբամային քննադատության ենթարկեց նրա համար, որ նրա հայտարարությունում արտացոլվել է Ցեղասպանության հարցում հայկական դիրքորոշումը: «Մենք պատմական իրողությունները խեղաթյուրող հայտարարությունը բոլոր առումներով խնդրահարույց ենք համարում և դրա հետ կապված հայտնում մեր դառնությունը»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ-ը:

Այնպես որ, եթե Օբաման կրկին ցանկացավ մեկ կրակոցով սպանել երկու նապաստակների, նրան մոտ չստացվեց սպանել ոչ մեկին:

Այս տարի ամերիկյան հայտարարության սպասումը համեմվեց ֆրանսիական սոուսով: Ապրիլի 23-ին հաղորդագրություն ստացվեց այն մասին, որ Ֆրանսիայի նախագահի երկու թեկնածուներ՝ սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը և գործող նախագահ Նիկոլյա Սարկոզին, կմասնակցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառմանը: Ընդ որում եթե Օլանդը նման արարողությունների մասնակցել է մի քանի անգամ, ապա Սարկոզիի համար նրա նախագահության ողջ ընթացքում դա պետք է տեղի ունենար առաջին անգամ: Այսպիսով, Կոմիտասի հուշարձանի շրջակա տարածքը, որտեղ տեղի ունեցավ միջոցառումը, մայիսի 6-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախօրեին մրցասպարեզ դարձավ երկու թեկնածուների համար, որտեղ խաղարկվում էին կեսմիլիոնանոց հայ համայնքի ձայները: Ճիշտ է, այդ ռինգում թեկնածուները չհանդիպեցին, քանի որ Կանադայի հրապարակ ժամանեցին տարբեր ժամերի, բայց, օգտվելով պահից, խոստացան գրեթե նույնը՝ ամեն գնով ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն հետապնդող օրինագիծը: Ընդ որում Սարկոզին խոստացավ արդեն հունիսի վերջին անպայման ներկայացնել օրինագծի նոր տեքստը:

Այս անգամ ևս Թուրքիայի ԱԳՆ-ն անտարբեր չմնաց և քննադատեց երկու թեկնածուներին «իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար պատմությունը շահարկելու» համար, ինչը «խանգարում է տարածաշրջանում նորմալ հարաբերություններին»:

Ժամանակը ցույց կտա, թե կհաջողվի արդյոք Ֆրանսիայի հայ համայնքին և ողջ հայությանը ստուգել՝ ինչպես կպահի իր խոստումը Սարկոզին այս անգամ: Ի դեպ, որոշ տվյալներով, Ֆրանսիայի հայերն ամեն դեպքում հակված են իրենց ձայները տալ հենց նրան:

Ժամանակը, իհարկե, ամեն ինչ իր տեղը կդնի, բայց բարի կամ, ավելի շուտ, տխուր ավանդույթ է դարձել, որ խոշոր հայկական սփյուռք ունեցող երկրներում նախընտրական քարոզարշավի ժամանակ որոշ թեկնածուներ սկսում են «պարել» հայ համայնքի շուրջ, հարվածում են «ցավոտ տեղին», խոստումներ շռայլում, որոնք իսպառ ջնջվում են նրանց հիշողությունից, երբ նրանք նստում են նախագահաիան աթոռին:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---