ՀՀ և ԼՂՀ նախագահները հետևել են Արցախի ՊԲ զորավարժությունների ընթացքին![]() 23 հոկտեմբերի 2012 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 23-ին հետևել են Արցախի արևելյան մասում տեղի ունեցող Պաշտպանության բանակի զորավարժությունների ընթացքին: Զարավարժությունների ավարտից հետո նախագահները պարգևներ են հանձնել զորավարժությունների ընթացքում աչքի ընկած զինծառայողներին: Այնուհետև Նախագահները մասնակցել են զորամասերից մեկում նոր զորանոցի բացման արարողությանը: Նույն օրը ԼՂՀ Պաշտպանության նախարարությունում հայկական երկու հանրապետությունների ղեկավարները մասնակցել են ընդլայնված խորհրդակցությանը` նվիրված զորավարժությունների արդյունքների ամփոփման խնդիրներին, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Partner news «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվել են ազատամարտիկներ Արարատ Ավանեսյանը և Արթուր Գասպարյանը Այս ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց
Գիտաժողովի աշխատանքին մասնակցել են 12 գիտնականներ Հայաստանից, Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից ու Հյուսիսային Ամերիկայից Համատեղ հայտարարությունը հրապարակվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի օրերին Partner news |