Տավուշում վիրավորված զինվորներից մեկը տեղափոխվել է Երևան, մյուսի վնասվածքը թեթև է

Տավուշում վիրավորված  զինվորներից մեկը տեղափոխվել է Երևան, մյուսի վնասվածքը թեթև է

PanARMENIAN.Net - Տավուշում ապրիլի 4-ին հակառակորդի գնդակից վիրավորված պայմանագրային զինծառայողը գիշերը Բերդի հոսպիտալից տեղափոխվել է Երևան: Այս մասին հայտնել է Բերդի զինվորական հոսպիտալի ղեկավար Էդիկ Գրիգորյանը:

«Նրա վիճակն այժմ կայուն է»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը:

Ինչ վերաբերում է Տավուշում փոխհրաձգության ընթացքում բեկորային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Զորի Աշրաֆյանի վիճակին, ապա Գրիգորյանն ասել է, որ վնասվածքը թեթև է եղել, հոսպիտալ տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 7 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 29 տանկ ու 5 զրահամեքենա: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում մի քանի տասնյակ դիակներ կան, 1 ուղղաթիռ և 1 ԱԹՍ:

Հայկական կողմից զոհվել է 20 զինծառայող, 26-ն անհետ կորել, մոտ 72-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են:

Տավուշում լարվածությունն աճել է. Ադրբեջանն ականանետեր է կիրառել

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում Օբամային պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---