Թուրքիայի ԱԳՆ-ն՝ Ցեղասպանության ճանաչման մասին. «Ամոթալի» և «օրենքի նկատմամբ անհարգալից» քայլ![]() 3 հունիսի 2016 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Նախարարության պաշտոնական կայքում տեղադրված ծավալուն հայտարարության մեջ այդ բանաձևի ընդունումը որակվել է «ամոթալի» և «օրենքի նկատմամբ անհարգալից» քայլ: «Այս քաղաքականության հետևում թաքնված պատճառներից են ռասիզմի հասնող թուրքատյացությունն ու իսլամատյացությունը, ինչպես նաև Գերմանիայի կողմից մարդկության դեմ գործված հանցագործությունների ու ցեղասպանությունների թողած խոր տրավման՝ Նամիբիայից մինչև Հոլոքոստ»,- ասված է ԱԳՆ հայտարարությունում, գրում է Ermenihaber.am-ը: «Ակնկալում ենք, որ մեր դաշնակից Գերմանիան, ում հետ սերտ գործակցություն ենք վարում՝ հանուն Եվրոպայի ապագայի, հաշվի կառնի մեր տեսակետները, որոնք կենսական նշանակություն ունեն թե երկկողմ հարաբերությունների և թե Թուրքիա-Եվրոպա հարաբերությունների ապագայի համար»: Հայտարարության վերջում պաշտոնապես արձանագրվել է Բեռլինում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հուսեյին Ավնի Կարսլըօղլուի հետկանչը Անկարա՝ խորհրդակցական նպատակով: Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել: Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է օսմանյան կառավարության կողմից օսմանյան հողերում բնակվող հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։ Կարդացեք նաև՝ Բունդեսթագի՝ ազգությամբ թուրք պատգամավորներից առնվազն 7-ը կողմ են քվեարկել Ցեղասպանության ճանաչմանը ԵՄ-ն կառուցողական երկխոսության կոչ է անում Թուրքիային և Հայաստանին
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |