ԱԳ փոխնախարար. Աթեշյանի նամակը պոլսահայության ճնշված լինելու ապացույց է

ԱԳ փոխնախարար. Աթեշյանի նամակը պոլսահայության ճնշված լինելու ապացույց է

PanARMENIAN.Net - Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նամակը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանին վկայում է, որ Ստամբուլի ու Թուրքիայի հայությունը ճնշված իրավիճակում է գտնվում:

Այդ մասին է հայտարարել ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Ցավալի է, ես չէի էլ ուզենա մեկնաբանել: Ուղղակի դա դրա արտահայտությունն է»,- նշել է նա, գրում է Panorama.am-ը:

Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դատապարտող նամակ էր հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որում «խորին ափսոսանք» էր հայտնել որոշման վերաբերյալ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը, մեկնաբանելով նամակը, չէր բացառել հարկադրանքի պարագան:

Նամակն առաջացրել է Ստամբուլի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների զայրությը: Համայնքի ամենաազդեցիկ «Ակոս» թերթը խմբագրական սյունակով կոշտ քննադատել էր Աթեշյանին՝ հիշեցնելով նաև Էրդողանի սպառնալիքները հայերին կրկին աքսորելու վերաբերյալ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---