Լավրով. ԼՂ հիմնախնդիրը հնարավոր կլիներ կարգավորել, եթե ՆԱՏՕ-ն չլիներ

Լավրով. ԼՂ հիմնախնդիրը հնարավոր կլիներ կարգավորել, եթե ՆԱՏՕ-ն չլիներ

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը վաղուց կարգավորված կլիներ, եթե Արևմուտքը հավատարիմ լիներ այն հայտարարություններին, որ արվել են վերջին 20 տարում: Այդ մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ արտաքին հարաբերությունների ինստիտուտի ուսանողների և դասախոսների առջև:

Նախարարը նշել է, որ Ռուսաստանը պատասխանատու կողմ է, որը հստակ հավատարիմ է այն հայտարարություններին, որոնք ընդունվել են վերջին 20 տարում ԵԱՀԿ-ում և Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Այդ հայտարարություններում արտացոլված է Եվրաատլանտյան և Եվրասիայի տարածաշրջանում հավասար անվտանգության տարածք ձևավորելու կողմերի ցանկությունը, ինչպես նաև հավաստիացումը, որ ոչ ոք չի ամրապնդի սեփական անվտանգությունն այլոց անվտանգության հաշվին»,-ասել է նա:

Միևնույն ժամանակ Լավրովը ափսոսանք է հայտնել, որ այդ հռչակագրերն այդպես էլ «թղթի վրա մնացին»:

«Դրանք իրավաբանորեն պարտավորեցնող դարձնելու մեր բոլոր փորձերը մերժվեցին արևմուտքի մեր գործընկերների կողմից: Վստահ եմ, որ եթե հավասար անբաժան անվտանգությունն իրոք իրավաբանորեն պարտավորեցնող ձև ստանար, հակամարտություններից շատերը, որոնք կան Եվրոպայում, վաղուց կարգավորված կլինեին»,-ասել է նա:

Ըստ ԱԳ նախարարի, դա վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հակամարտություններին, իսկ «ուկրաինական ճգնաժամ ընդհանրապես չէր լինի», -ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---