Al Jazeera-ն պատմել է Արցախն ականազերծող կանանց մասին

Al Jazeera-ն պատմել է Արցախն ականազերծող կանանց մասին

PanARMENIAN.Net - Al Jazeera միջազգային լրատվամիջոցը անդրադարձել է Արցախն ականազերծող կանանց: Հեղինակ Էվա Քլիֆորդը պատմում է, որ կանայք այստեղ, անտեսելով կնոջ «ավանդական դերերը», կարողանում են գումար վաստակել իրենց ընտանիքների համար, ինչպես նաև մեծ ծառայություն մատուցել հանրությանը:

«Բերձորի հովտում տեղեկայված բազային ճամբարում Նարինե Ասատրյանը պատմեց ինձ, որ ական հայտնաբերելիս աննկարագրելի զգացողություններ է ունենում», - գրում է հեղինակը, հավելելով, որ Նարինեն Արցախում ականազերծման գործունեությամբ զբաղվող The HALO Trust կազմակերպության ականազերծողներից է:

Ալվինան փնտրում է PMN-2 ականը Մարզիլի գյուղում: Խորհրդային միությունում արտադրված այս ականները կիրառվել են Արցախյան պատերազմի ընթացքում (1988-1994): Ականը կարող է լրջորեն վիրավորել չափահասի և երեխա սպանել:

Կազմակերպության ականազերծողներից Ինգա Ավանեսյանն էլ պատմել է ականազերծման դժվարությունների մասին: Նրա խոսքով, հաճախ աշխատում են էքստրեմալ եղանակային պայմաններում:

Պատերազմի ժամանակ այստեղ ռազմական դիրքեր են եղել: Մոտակա գյուղն ընդամենը 1,2 կմ հեռավարության վրա է այս տարածքներից, երեխաներն էլ հաճախ են գալիս այստեղ խաղալու: Թիմն իրականացնում է հետևողական աշխատանք, համոզվելու համար, որ տարածքը մաքուր է ականներից՝ նրա բնակիչների շահագործամնն այն հանձնելուց առաջ:

Հեղինակը գրում է, որ Արցախի բնակիչները «պատերազմի հետքերից» տասնամյակներ շարունակ մեծ վնասներ են կրել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---