Ալեքսիս Օհանյան. Հայկական թավշյա հեղափոխությունը ֆանտաստիկ էր (վիդեո)

Ալեքսիս Օհանյան. Հայկական թավշյա հեղափոխությունը ֆանտաստիկ էր

PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ գործարար, սոցիալական լրատվական Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ֆանտաստիկ է անվանել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը, որի արդյունքում իշխանափոխություն տեղի ունեցավ: Այդ մասին Օհանյանը խոսել է The Late Show with Stephen Colbert շոուի շրջանակում: Պատասխանելով շոուն վարող Սթիվեն Քոլբերի հարցերին իր անձնական կայնքի, կրիպտոարժույթի և այլնի մասին՝ Օհանյանն անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին:

«Ես հայ եմ, և Հայաստանում տեղի է ունեցել մեծ, իրապես անարյուն հեղափոխություն, որն ուղղակի ֆանտաստաիկ էր»,-ասել է նա: Ավելի ուշ Օհանյանն իր Instagram-ում նշել է Քոլբերի շոուն և գրել. «Երբ ցանկանաք խոսել կրիպտոարժույթի կամ Հայաստանի մասին, տեղեկացրեք»:

Ապրիլի 23-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց ապրիլի 17-ին ստանձնած վարչապետի պաշտոնից երկրում ընթացող բազմամարդ բողոքի ակցիաների և քաղաքացիական անհնազանդության ֆոնին: Մայիսի 8-ին ԵԼՔ խմբակցության ղեկավար, ընդդիմության առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ընտրվեց Հայաստանի վարչապետ: Նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---