Զախարովա. Մոսկվան ամեն ինչ անում է ԼՂ կարգավորման համար 6 հունիսի 2019 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան ամեն ինչ անում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հրադադարի ռեժիմի խախտմանը հակամարտության գոտում: «Մենք ամեն ինչ անում ենք տարածաշրջանի բազմամյա և ձգձգվող ճգնաժամը դեպի կարգավորում ուղղորդելու համար»,-ասել է Զախարովան: Ըստ նրա, ամբողջ տեղեկատվությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածաշրջան այցելության մասին կա միջնորդների ամփոփիչ հայտարարության մեջ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը,մայիսի 27-ից 30-ը տարածաշրջան կատարած այցից հետո հանդես են եկել հայտարարությամբ:Նշվել է, որ այցի «հիմնական նպատակը շփման գծում և միջազգային սահմանին իրավիճակի զարգացման գնահատումն էր, ինչպես նաև մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի, ապա և Մոսկվայում ապրիլի 15-ին համապատասխանաբար արտգործնախարարների հետ ունեցած քննարկումների շարունակումն էր»: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |