ՌԴ-ում ՀՀ դեսպան․ Երևանը մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին Արցախում իրավիճակի սրման պատճառով

ՌԴ-ում ՀՀ դեսպան․ Երևանը մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին Արցախում իրավիճակի սրման պատճառով

PanARMENIAN.Net - Երևանը մտադիր չէ դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի երկրներին Արցախում իրավիճակի սրման հետևանքով, հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանայնը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ոչ, մեր կառավարության օրակարգում նման հարց չկա»,- հայտարարել է նա՝ պատասխանելով հարցին, թե չի պատրաստվում արդյոք ՀՀ-ն դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը։

ՀԱՊԿ անդամ երկրներն են ՀՀ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 31 զոհ կա, մոտ 200 վիրավոր: Ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---