Կանադան կասեցրել է դեպի Թուրքիա զենքի արտահանումը

Կանադան կասեցրել է դեպի Թուրքիա զենքի արտահանումը

PanARMENIAN.Net - Կանադան դադարեցնում է դեպի Թուրքիա ռազմամթերքի արտահանումը, քանի որ այդ երկրի տեխնոլոգիաներն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնը։

Նա նշել է, որ վերջին օրերին Կանադան բազմաթիվ մեղադրանքներ է ստացել ԼՂ հակամարտության ժամանակ իր տեխնոլոգիաների օգտագործման համար։ Իմանալով այդ մասին՝ նախարարը հանձնարարել է հետաքննություն իրականացնել:

Հոկտեմբերի 2-ին Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել էր, որ Թուրքիա զենքի արտահանումը կդադարեցվի, եթե ապացուցվեն մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկությունները: Հոկտեմբերի 3-ին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Կանադան պետք է պարզի, թե ինչպես են Թուրքիային մատակարարված ռազմական սարքավորումները հայտնվել Ադրբեջանում:

Կանադայի ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ իրենք կոչ են անում անհապաղ քայլեր ձեռնարկել բռնության կանխարգելման և քաղաքացիական բնակչության պաշտպանության համար։

Ադրբեջանը Թուրքիայի ռազմական աջակցությամբ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---