Արցախի նախագահի կոչը՝ միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորել 6 հոկտեմբերի 2020 - 23:00 AMT PanARMENIAN.Net - Արցախն ու Հայաստանը հայտնվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում՝ այն առանձնահատկությամբ, որ համաշխարհային քաղաքակրթության գոյությանը սպառնացող այս թշնամին մեր հայրենիքի դեմ դուրս է եկել արդեն ՄԱԿ անդամ պետության դրոշի տակ քողարկված, այդ պետության կանոնավոր բանակի կազմում և շատ հաճախ այդ կանոնավոր բանակի փոխարեն։ Այս մասին ասվում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարության մեջ։ Որպես իր անկախության համար պայքարող պետության նախագահ, Հարությունյանը կոչ է արել քաղաքակիրթ աշխարհին ակտիվ մասնակցություն ունենալ այս պայքարում և ստեղծել համաշխարհային հակաահաբեկչական գործուն ու արդյունավետ կոալիցիա։ Նրա խոսքով՝ տեռորիստական ցանցի շարունակական սնուցումն ու կառավարումն իրականացնող Թուրքիան այսօր Բաքվի պատեհապաշտ իշխանությունների համաձայնությամբ ծառայեցնում է Ադրբեջանը որպես գործիք՝ Հարավային Կովկասում համաշխարհային ահաբեկչության նոր օջախ ստեղծելու համար։ «Աշխարհի բոլոր պետություններն անելիք ունեն Թուրքիայի՝ Ադրբեջանը Հարավային Կովկասի ահաբեկչության որջ դարձնելու ծրագիրը ձախողելու գործում»,- ասել է Հարությունյանը՝ նշելով, որ սա միայն Արցախի և Հայաստանի խնդիրը չէ։ Դեռ սեպտեմբերի 27-ից առաջ Հայաստանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Թուրքիան Ադրբեջան սիրիացի վարձկաններ է տեղափոխել։ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այդ լուրերը, մինչ զուգահեռ միջազգային մամուլում դրանք հաստատող վկայություններ են հայտնվում։ Իսկ հոկտեմբերի 3-ին համացանցում հայտնվեց ադրբեջանական կողմում մարտի ժամանակ արված վարձկանների առաջին տեսանյութը։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |