Լուկաշենկոն շնորհավորել է ՔՊ-ին ընտրություններում հաղթանակի առթիվ![]() 23 հունիսի 2021 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթանակի առթիվ, տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությոնը։ «Ձեր նպատակասլացությունն ու նվիրված ծառայությունը հայ ժողովրդի շահերին դարձան հաջողության գրավականը երկրի համար կարևոր հասարակական-քաղաքական ընտրարշավում»,-նշել է Բելառուսի նախագահը։ Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ Մինսկի և Երևանի միջև փոխգործակցությունը տարբեր ոլորտներում կշարունակի զարգանալ՝ ի շահ երկու երկրի ժողովուրդների բարեկամության և բարգավաճման։ Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |