ԱՀ ՄԻՊ․ Պատերազմում 822 արցախցի է զոհվել, 65-ը՝ անհետ կորել

ԱՀ ՄԻՊ․ Պատերազմում 822 արցախցի է զոհվել, 65-ը՝ անհետ կորել

PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմում զոհվել է 822 արցախցի ` 742 զինծառայող և 80 քաղաքացիական։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Նա կոչ է արել չտարանջատել՝ զոհված զինծառայողն Արցախից է, Հայաստանից, թե որևէ այլ բնակավայրից, գրում է «Փաստինֆոն»։

Նրա խոսքով, այս պահին Արցախից 65 անհետ կորած կա, որից 45-ը՝ զինծառայող, 20-ը՝ քաղաքացիական։

Օգոստոսի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական կողմի զոհերը 44-օրյա պատերազմում 3777 է։ Նա նշել էր, որ 3702–ը զինվորական, 75` քաղաքացիական անձինք են։ Անհետ կորածների թիվը 243 է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---