Մոսկվայում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչները

Մոսկվայում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչները

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչները հանդիպել են Մոսկվայում։ Հանդիպումը կազմակերպվել է ՌԴ նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի միջնորդությամբ: Դա հաստատել է հանդիպման մասնակիցներից Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Հայկական կողմից հանդիպմանը ներկա են եղել նաև Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը և ռեժիսոր Հարություն Խաչատրյանը։

44-օրյա պատերազմից հետո սա նման ձևաչափով առաջին հանդիպումն է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---