Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանությունում «Իմ սիրտը Ղարաբաղում է» ցուցահանդեսում ներկայացվել է նաև Տաթևի գեղանկարը![]() 5 հոկտեմբերի 2022 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանությունը կազմակերպել է «Իմ սիրտը Ղարաբաղում է» խորագրով երիտասարդ ադրբեջանցի նկարիչների ցուցահանդես, որտեղ կա նաև Տաթևի նկարը։ Դա երևում է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանի Twitter-ի միկրոբլոգում հրապարակված լուսանկարներից։ Գեղանկարներից մեկում պատկերված է Տաթևի վանական համալիրը։ Տաթևի վանական համալիրը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, որը ևս հարձակման թիրախ էր ադրբեջանական վերջին՝ սեպտեմբերի 13-ի ագրեսիայի ժամանակ։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 207 զոհի և անհետ կորածի մասին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |