Հայաստանում քաղաքական երկխոսության շեքսպիրյան կրքերը

Հայաստանում քաղաքական երկխոսության շեքսպիրյան կրքերը

Մայիսի 31-ի ցույցին ՀԱԿ ղեկավարությունը ստիպված կլինի որոշ հարցերի պատասխանը տալ և նախանշել գործունեության հետագա ուղին

Վերջին ամիսներին Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենագլխավոր թեման գործող իշխանությունների և Հայ ազգային կոնգրեսի միջև քաղաքական երկխոսությունն է: Միաժամանակ, լսելով հայ քաղաքական գործիչների և փորձագետների հայտարարություններն այդ չարաբաստիկ երկխոսության մասին, երբմեն տպավորություն է ստեղծվում, որ հետևում ես Շեքսպիրի ողբերգություններից մեկին: Մեկ իշխանությունների և ՀԱԿ ներկայացուցիչների համլետյան ապրումները` «լինի, թե չլինի» Հայաստանում քաղաքական երկխոսություն, մեկ «Ժառանգության» և այլ ընդդիմադիր կուսակցությունների հասցեին մեղադրանքներ այդ երկխոսության հանդեպ Օթելլոյի խանդի մեջ, իսկ երբեմն էլ նախազգուշացումներ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին, որ նրան այդ նույն երկխոսության արդյունքում սպասվում է Լիր արքայի ճակատագիրը:

PanARMENIAN.Net - Մայիսի 27-ին տեղի ունեցավ իրադարձություն, որին Հայաստանը սպասում էր արդեն երեք տարի` նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջարկված և ՀՀ ԱԺ կողմից հայտարարված համաներման արդյունքում ազատություն շնորհվեց 2008-ի մարտի դեպքերով դատապարտված անձնանց: Դրանով հանդերձ կատարվեց ՀԱԿ կողմից իշխանությունների առջև դրված վերջին պայմանը քաղաքական երկխոսություն սկսելու համար: Եվ թեև իշխանությունների ներկայացուցիչները փորձում են ողջ ժամանակ այդ համաներումը ներկայացնել որպես իշխանությունների բարի կամքի դրսևորում, կապված Հայաստանի անկախության 20-ամյակի հետ, բանտերը թեթևացնելու փորձ, սակայն բոլորին հասկանալի է, որ դա ժեստ է դեպի ՀԱԿ կողմը, ինչպես անուղղակիորեն խոստովանել է ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը, նշելով, որ համաներման նպատակներից մեկն էր ընդդիմության հետ հարաբերությունների կարգավորումը:

Իր հերթին, ՀԱԿ-ը, որը մինչ այդ պնդում էր, որ իշխանությունների հետ երկխոսությունը հնարավոր է միայն քաղբանտարկյալներին ազատ արձակելուց հետո, պետք է կամա ակամա շարժվի իշխանությունների հետ երկխոսության ուղղությամբ` չէ որ այդ գործընթացի միջազգային միջնորդները չեն ընդունի տատանումներ և ցնցումներ: Միաժամանակ բաց է մնում այդ քաղաքական երկխոսության գլխավոր հարցը` ինչի շուրջ է ընթանալու երկխոսությունը: ՀԱԿ ներկայացուցիչները համառորեն պնդում են, որ քննարկվելու է միայն մեկ հարց`արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ և իշխանափոխություն: Իրենց հերթին, իշխանությունները նշում են, որ խոսք չի կարող գնալ արտահերթ ընտրությունների մասին և ՀԱԿ-ին ու այլ քաղաքական ուժերին առաջարկում են պատրաստվել հերթական ընտրություններին:

Ամեն դեպքում, այն «շախմատային պարտիայում», որում հիմա հանդես են գալիս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, առավելությունն առայժմ Շախմատի ֆեդերացիայի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմն է: Երևում է, որ իշխանությունը հետևություններ է արել 2011-ի հանրահավաքներից` գիտակցելով երկրում սոցիալական դժգոհության աստիճանը: Եվ եթե սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումն առայժմ չի ստացվում, ապա քաղաքական պայքարում առավելությունն առայժմ իշխանությունների կողմն է: Ինչպես նշում են շատ փորձագետներ, հերթական ընտրությունների դեպքում ՀԱԿ վարկանիշը կտրուկ կնվազի: միաժամանակ արդեն ՀԱԿ վերջին հանրահավաքների ընթացքում նկատվում է դրանց մասնակիցների թվի նվազում, ՀԱԿ կողմնակիցների հիասթափություն իշխանությունների հետ պայքարի ընթացքի կտրուկ փոփոխությունից:

Իր հերթին ՀԱԿ-ը բավական հաջող պայքարում է և որակազրկում այլ ընդդիմադիր ուժերին, որոնք ընդունակ են դառնալ ՀԱԿ-ի այլընտրանքը: Այս ամենն իշխանությանը, մասնավորապես ՀՀԿ-ին ֆավորիտ են դարձնում հերթական ընտրություններում, չէր որ ՀԱԿ-ը գնալու է այդ ընտրություններին արդեն կորցրած ժողովրդի լայն զանգվածների աջակցությունն իշխանությունների հետ գործարքի մեջ մեղադրանքի պատճառով, իսկ այլ ընդդիմադիր ուժերը զգալիորեն թուլանալու են և չեն կարողանալու իրական մրցակցություն կազմել իշխանությունների համար: Այդ նախընտրական իրարանցման մեջ միակ «X գործոնը» կարող է դառնալ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, սակայն քաղաքական դաշտ վերադառնալու նրա ցանկության մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:

Ակնհայտ է, որ ՀԱԿ ղեկավարությունը Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ գիտակցում է կոնգրեսին սպառնացող վտանգը և ինչ-որ նոր հակաքայլեր է պատրաստում: Սակայն պետք է հասկանալ, որ պայքարի ընթացքի կտրուկ փոփոխություններն այդքան կարճ ժամանակում կարող են վատ անդրադառնալ ՀԱԿ վարկանիշի վրա ինչպես ժողովրդի, այնպես էլ երկխոսության գործընթացում արևմտյան միջնորդների շարքում: Ամեն դեպքում, մայիսի 31-ի ցույցին ՀԱԿ ղեկավարությունը ստիպված կլինի որոշ հարցերի պատասխանը տալ և նախանշել գործունեության հետագա ուղին, որով կոնգրեսը պետք է հաղթանակի հասնի իշխանությունների նկատմամբ, եթե իհարկե դա է ՀԱԿ առաջնորդների նպատակը:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
11  28.04.11 - Ընդդիմության հանրահավաքը Ազատության հրապարակում
17  26.04.11 - Ընդդիմության բողոքի ցույցերը Երևանում
8  28.05.11 - Նիկոլ Փաշինյանը Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգել է Մարտի 1-ի զոհերի հիշատակը
11  27.05.11 - Նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը ազատ է արձակվել Դատապարտյալների հիվանդանոցից
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---